Վիքիպեդիա:Խորհրդարան/կանոնակարգ/պահոց/Սեպտեմբեր 2018
Սա նախկին քննարկումների արխիվ է։ Խնդրում ենք չխմբագրել այն։ Եթե ցանկանում ենք նոր քննարկում բացել կամ վերանայել նախկին քննարկումը, խնդրում ենք անցնել ներկա քննարկման էջ։ |
Տեխադմինի ընտրության կարգ
Կանոնակարգն ընդունված է ըստ «Արդյունք» բաժնի:--Սիգմա (քննարկում) 20:19, 9 Հոկտեմբերի 2018 (UTC)[reply]
- Հետևյալ քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Հարգելի՛ վիքիհամայնք, առաջարկում եմ ինտերֆեյսի ադմինների ընտրության կարգի նախագիծը: Ընդհանուր առմամբ այն առավելապես նման է ադմինների ընտրության կարգին, սակայն, հաշվի առնելով տեխնիկական գրագիտության նվազագույն պահանջը, այդ կետն ավելացվել է (կարմրով): Ուրախ կլինենք լսել բոլորիդ կարծիքը, քանի որ շատ շուտով այս կանոնակարգով պետք է ընտրություն կազմակերպենք մեր ինտերֆեյսի ադմիններին երկարաժամկետ իրավունքների համար (հիմա 3 ամսով է): Քննարկումը կտևի մեկ ամիս (30 օր): Շնորհակալություն:--Սիգմա (քննարկում) 16:23, 8 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]
Քննարկման ժամկետները | 08.09.2018-08.10.2018 |
---|
Մասնակիցը կարող է դիմել ինտերֆեյսի ադմինիստրատորի իրավունքների համար, եթե համապատասխանում է հետևյալ պայմաններին.
- 24 ամիս վիքիստաժ (հաշվի են առվում այն ամիսները, երբ մասնակիցը իր հաշվից կատարել է առնվազն 1 խմբագրում «Մասնակից» անվանատարածքից դուրս, որը հետ չի շրջվել),
- Նվազագույնը 6000 գործողություն, որից 3000-ը հոդվածներում (մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում),
- Առաջադրվելուց առաջ վերջին 6 ամսվա ընթացքում չունենա արգելափակում, իսկ վերջին 9 ամսում առավելագույնը մեկ արգելափակում ունենա (առավելագույնը 7 օր ժամկետով),
- Մինչ առաջադրվելն անձնական տիրույթում ունենա տեխնիկական խմբագրման փորձ, որը կարժանանա տվյալ պահին գործող ինտերֆեյսի ադմինիստրատորներից գոնե 2-ի հավանությանը, կամ հաճախակի ինչ-որ հարցով դիմած լինի գլոբալ փոփոխությունների համար (mediawiki:common.js-ի կամ որևէ գադջեթի քննարկման էջերում հանդես է եկել կառուցողական առաջարկներով)[Ն 1]:
- Բացառիկ դեպքերում, ադմինիստրատորների ընդհանուր ձայների 2/3 -ով (խոսքը վերաբերում է անխտիր բոլոր ադմինիստրատորների թվաքանակի հանդեպ 2/3-ին, անկախ նրանից ակտիվ են թե ոչ), հնարավոր է վերը նշված պայմաններին չբավարարող թեկնածուի գրանցում (խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ նոր ադմինի խիստ անհրաժեշտություն կա, իսկ ակտիվ մասնակիցներից ոչ մեկ չի բավարարում վերընշված պայմաններին), ով ընտրվելու դեպքում կստանձնի պարտականությունները երեք ամսով, հետագա երկարաձգման համար հարկավոր կլինի վերահաստատման քվեարկություն:
- Ցանկալի է առաջադրվող թեկնածուն ունենա կարևոր քննարկումների և գնահատումների մասնակցության որակական ցուցանիշ[Ն 2]:
Կարծիքներ
Sigma'am ջան, շնորհակալություն կանոնակարգը մշակելու համար։ Մասամբ կողմ չեմ երկու հետի հետ միայն․
- «Նվազագույնը 6000 գործողություն, որից 3000-ը հոդվածներում»
- Չեմ կարծում, որ նպատակահարմար է ինտերֆեյսի ադմինիստրատորից հոդվածում 3000 խմբագրում պահանջելը։ Գուցե նա հիմնականում գադջեթներ է պատրաստում։ Առաջարկում եմ այս հատվածում ուղղակի պահանջել «Նվազագույնը 3000 գործողություն (մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում)»
- Ցանկալի է առաջադրվող թեկնածուն ունենա կարևոր քննարկումների և գնահատումների մասնակցության որակական ցուցանիշ
- Այս կետը առաջարկում եմ ամբողջությամբ հանել, քանի որ ինտերֆեյսի ադմինիստրատորը կոնֆլիկտներ լուծելու, քննարկումներ փակելու կամ այլ ադմինի պարտականություններ չունի։
--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:30, 8 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]
- ԱշոտՏՆՂ ջան, ես դեմ չեմ հանելուն: Քննարկման վերջում, եթե հակառակ կարծիքներ/հիմնավորումներ չեղան, անպայման կհանեմ:--Սիգմա (քննարկում) 16:37, 8 Սեպտեմբերի 2018 (UTC)[reply]
Արդյունք
Մասնակիցը կարող է դիմել ինտերֆեյսի ադմինիստրատորի իրավունքների համար, եթե համապատասխանում է հետևյալ պայմաններին.
- 24 ամիս վիքիստաժ (հաշվի են առվում այն ամիսները, երբ մասնակիցը իր հաշվից կատարել է առնվազն 1 խմբագրում «Մասնակից» անվանատարածքից դուրս, որը հետ չի շրջվել),
- Նվազագույնը 3000 գործողություն, որից 1500-ը հոդվածներում (մասնակցի կողմից ավտոմատ ծրագրով, այդ թվում ԱՎԲ-ով կատարված խմբագրումները հաշվի չեն առնվում),
- Առաջադրվելուց առաջ վերջին 6 ամսվա ընթացքում չունենա արգելափակում, իսկ վերջին 9 ամսում առավելագույնը մեկ արգելափակում ունենա (առավելագույնը 7 օր ժամկետով),
- Մինչ առաջադրվելն անձնական տիրույթում ունենա տեխնիկական խմբագրման փորձ, որը կարժանանա տվյալ պահին գործող ինտերֆեյսի ադմինիստրատորներից գոնե 2-ի հավանությանը, կամ հաճախակի ինչ-որ հարցով դիմած լինի գլոբալ փոփոխությունների համար (mediawiki:common.js-ի կամ որևէ գադջեթի քննարկման էջերում հանդես է եկել կառուցողական առաջարկներով)[Ն 3]:
- Բացառիկ դեպքերում, ադմինիստրատորների ընդհանուր ձայների 2/3 -ով (խոսքը վերաբերում է անխտիր բոլոր ադմինիստրատորների թվաքանակի հանդեպ 2/3-ին, անկախ նրանից ակտիվ են թե ոչ), հնարավոր է վերը նշված պայմաններին չբավարարող թեկնածուի գրանցում (խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ նոր ադմինի խիստ անհրաժեշտություն կա, իսկ ակտիվ մասնակիցներից ոչ մեկ չի բավարարում վերընշված պայմաններին), ով ընտրվելու դեպքում կստանձնի պարտականությունները երեք ամսով, հետագա երկարաձգման համար հարկավոր կլինի վերահաստատման քվեարկություն:
- Այս քննարկումը փակված է։ Խնդրում ենք չշարունակել այն։ Հետագա մեկնաբանությունները պետք է կատարվեն համապատասխան քննարկման էջում։
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/>
tag was found