Վիքիպեդիա:Խորհրդարան/Արխիվ/Նոյեմբեր - Դեկտեմբեր, 2007

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապարների «արգումենտների» լեզուն[խմբագրել կոդը]

Ողջույն մասնակիցներ։ Ի՞նչ կարծիքներ կան, կաղապարների մեջ կիրարվող «արգումներների» (օր՝ name=) լեզվի վերաբերյալ։ Մեկ կողմից երբ օրինակ անգլերեն վիքիփեդիայից նյութ է թարգմանվում, հեշտ է, երբ կաղապարներում օգտագործվում են միևնույն անունները։ Մյուս կողմից, ցանկալի է, որ այն ինչ հնարավոր է լինի հայերեն՝ լինի հայերեն։ Բայց ԻՄԽՀ շատ ցանկալի է որ մի որոշման գանք ավելնորդ խառնաշփոթից խուսափելու համար։ Ես տեսնում եմ 4 տարբերակ՝

  1. բոլոր կաղապարները հայերեն
  2. բոլոր կաղապարնեը անգլերեն
  3. միևնույն կաղապարների 2 տեսակ, մեկը անգլերենով մեկը հայերենով, լեզվին համապատասխան անունով (infobox-country և տեղեկաքարտ-եկիր),
  4. մեկ կաղապարի մեջ if պայմանների օգնությամբ, թույլատրել 2 լեզվով էլ արգումենրներ։

Առաջին 2 տարբերակը կստեղծեն որոշ դժվարություն կաղապարները օգտագործոզներին, իսկ վերջին երկուսը օգտագորոծողների գործը հեշտացնելով, կբարդացնեն կաղապարների ստեղծումը և maintanence-ը։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 01:07, 20 Նոյեմբերի 2007 (UTC)[reply]

Ողջույն, Xelgen։ Կարծում եմ որ միայն շատ հազվադեպ կաղապարներն են պահանջում անգլերեն տարբերակներ։ Մի բան է երբ կաղապարը վերցվում է այլ լեզվանի վիքիփեդիաներից, այս դեպքում կարծում եմ կարելի է բնօրինակ անվանումը վերահղել հայերեն թարգմանությանը (օրինակ՝ {{stub}} -> {{անավարտ}}), բայց բուն կաղապարի տեքստի անգլերեն լինելու մեջ անհրաժեշտություն չեմ տեսնում։ Եթե կաղապարը ունի զուգահեռ տարբերակ այլ լեզվանի վիքիփեդիաներում, ապա կարելի է դնել միջվիքի հղում կաղապարի էջում, և ցանկացողը կհասկանա թե դա ինչ կաղապար է նույնիսկ առանց հայերենին տիրապետելու։ Իսկ մասնակիցների անվանատարածքում օգտագործվող կաղապարների մեջ հավանաբար կարելի է #if-ով անգլերեն ծանուցողական տեքստ տեղադրել (օրինակ՝ {{vacation3}}), քանի որ սա կօգնի այլ լեզվանի վիքիփեդիացիաների կողմնորոշումը հայերենի մասնակիցների միջավայրում։ Այսինքն ես կողմնակից եմ «բոլոր կաղապարները հայերեն» տարբերակին, որոշ բացառություններով, որտեղ կարելի է տեղադրել անգլերեն տեքստ #if-ով։ ― Teak 13:54, 20 Նոյեմբերի 2007 (UTC)[reply]
Երևիթե անհասկնալի նկարագրեցի հարցս, կամ քո պատասխանը չհասկացա։ Խոսքը գնում է, ոչ թե կաղապարների երևացող պարունկաության մասին, այլ կաղապարին ինֆորմացիան փոխանցելու համար, կիրառվող արգումներների/փոփոխականների անունների մասին։ Օրինակ ունենք «Տեղեկաքար Ընկերություն» կաղապար, ինչպես վարվենք՝
{{Տեղեկաքարտ Ընկերություն |company_name=Apple Inc. |company_logo=[[Պատկեր:Apple-logo.png]] ... }}, թե
{{Տեղեկաքարտ Ընկերություն |ընկերության_անվնանում=Apple Inc. |ընկերության_նշան=[[Պատկեր:Apple-logo.png]] ... }}
--Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 00:18, 24 Նոյեմբերի 2007 (UTC)[reply]
Ահ, դրա մասին է խոսքը... ճիշտն ասած չեմ տեսնում որևէ շփոթության հնարավորություն, եթե կաղապարի էջում ընդգրկված է օգտագործման ձևը (օրինակ հենց այդ նույն {{Տեղեկաքարտ Ընկերություն }} կաղապարի էջում բերված է օգտագործման ձևը, որը նաև բացահայտում է բոլոր հնարավոր արգումենտները)։ Սակայն, կարծում եմ երբ այլ լեզվանի վիքիներից բերում ենք կաղապարներ, ապա արժի պահպանել անգլերենը (և նույնիսկ բնօրինակ կաղապարի անվանումը վերահղել հայերեն անվանմանը) և, ցանկության դեպքում, ավելացնել հայերեն տարբերակները #if–ով։ Սա անհամեմատելի հեշտացնում է այլ լեզվանի վիքիների հոդվածների հայերեն համապատասխան հոդվածների սկզբնական ձևավորումը։ Բայց ամեն դեպքում լավ կլիներ օգտագործման ձևը ընդգրկել բոլոր կաղապարների էջերում, քանի որ անգիր հիշելը թե որ կաղապարը ինչ արգումենտներ ունի անհնարին է և անտեղի։ Իսկ եթե արգումնետները թարգմանվում են (հայերեն վիքիի մասնակիցները պարտավոր չեն տիրապետել անգլերենին և հասկանալ թե ինչը ինչ է նշանակում), ինչը ցանկալի է անել #if-ով, ապա կաղապարի էջում լավ կլիներ ընդգրկել հենց թարգմանված արգումենտներով օգտարործման ձևը ({{Տեղեկաքարտ Կայք}} կաղապարը այսպիսի օրինակ է)։ ― Teak 00:43, 24 Նոյեմբերի 2007 (UTC)[reply]

Ինքնակենսագրություններ[խմբագրել կոդը]

Վերջերս հանդիպել եմ մի քանի ինքնակենսագրությունների։ Անգլերեն և ռուսերեն վիքիպեդիաներում (այլ լեզուներին չեմ տիրապետում պարզապես) դա բացահայտորեն արգելված/խիստ անցնակալի է։ Ի՞նչ դիրքորոշում/կարծիքներ կան հայկական վիքիպեդիայում այդ հարցի վերաբերյալ։

Հիմնական խնդիրները, ինքնակեսնագրության (և/կամ հեղինկաներին մոտիկ անձանց) դեպքում, դա իրար հետ փողկապակցված Չեզոք տեսակետի (Neutral point of view), Վավերացնելիության (Verifiability) և Նշանակալիության (Notability) պահանջների վատ բավարարելն է։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 01:37, 20 Նոյեմբերի 2007 (UTC)[reply]

Կարծում եմ այս պահին սրանց կապակցությամբ ամենալավ լուծումը կլինի en:Template:COI տիպի կաղապարով պիտակումը, քանի որ չունենք կանոնակարգ սրա կապակցությամբ, և ես անձամփ դեմ եմ անգլերեն վիքիփդիայի կանոնակարգի լռությամբ ընդունմանը այստեղ (օրինակ «նշանակալիությունը» կարծում եմ գերքաղաքականացված անհեթեթություն է, որը անգլերեն վիքիփեդիայում էլ է բազում խեղաթյուրումների և կոնֆլիկտների բերել)։ Հիմա շատ զբաղված եմ, բայց մոտ օրերս կփորձեմ այս կաղապարը ստեղծել հայերեն թարգմանությամբ։ ― Teak 14:03, 20 Նոյեմբերի 2007 (UTC)[reply]

Երկիմաստություն[խմբագրել կոդը]

Ինչպե՞ս բացել երկիմաստության փարատման էջ Կիլիկիա հոդված(ներ)ի համար։ Ես ինքս չգիտեմ, թե դա ինչպես է արվում։

Առաջարկվող տարբերակներ՝

Կիլիկիա - պատմա-աշխարհագրական շրջան Փոքր Ասիայում

Կիլիկիա - հայկական պետություն

Կիլիկիա - վարչական շրջան Երևան քաղաքում

Կիլիկիա - գարեջուր

Կիլիկիա - ֆուտբոլի թիմ

Կիլիկիա - ամսագիր

Wolf 02:36, 22 Նոյեմբերի 2007 (UTC)[reply]

Ստեղծված է ՝ Կիլիկիա (երկիմաստության փարատում)։ ― Teak 22:51, 22 Նոյեմբերի 2007 (UTC)[reply]

Նորաստեղծ հայերեն նախագիծ՝ Վիքիդարան[խմբագրել կոդը]

Ողջո՜ւյն բոլոր մասնակիցներին։ Ուրախությամբ հայտնում եմ ձեզ, որ վերջապես ստեղծվել է հայերեն Վիքիդարանը (Wikisource), որն իրենից ներկայացնում է ազատ (առանց սահմանափակող հեղինակային իրավունքների) տեքստերի գրադարան։ Հրավիրում եմ բոլորին միանալ ցանցային հայերեն գրադարանի զարգացմանը։ ― Teak 23:21, 25 Նոյեմբերի 2007 (UTC)[reply]

Վերջապե՜ս։ :) Շնորհակալ եմ քեզ, Teak, քո համառ ջանքերի։ Շնորհավորում եմ բոլորիս հայերեն Վիքիդարանի բացման կապակցությամբ։ Եկեք համատեղ ուժերով զարգացնենք այն։ Վազգեն 23:46, 25 Նոյեմբերի 2007 (UTC)[reply]

Հայեր սպանված Ռուսաստանում[խմբագրել կոդը]

Կարծում եք արժի թարգմանել այս հոդվածը՞ en:List_of_Armenians_murdered_in_Russia--VartanM 05:47, 13 Դեկտեմբերի 2007 (UTC)[reply]

Բարև Վարդան, կարծում եմ en:Anti-Armenianism հոդվածի թարգմանությունը ավելի օգտակար կլինի։ Սակայն, եթե նյութը ներկայացված է հանրագիտարանային ոճով (և վավերացնող աղբյուրներ են քաղվածվում), ապա կամայական նյութ կարելի է տեղադրել այստեղ։ ― Teak 15:28, 13 Դեկտեմբերի 2007 (UTC)[reply]
Բարեւ Teak, Այո համամիտ եմ, կարծում եմ ավելի լավ կլինի քարգմանել Հակա-Հայկական հոդվածը և ընդգրկել այդ ամենը սույն հոդվածի մեչ: --VartanM 02:21, 14 Դեկտեմբերի 2007 (UTC)[reply]