Վիքիպեդիա:Ինչ է Վիքիպեդիան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիան ազատ հանրագիտարան է, որ գրվում է համատեղ այն օգտագործող մարդկանց կողմից: Այն հատուկ տիպի վեբ-կայք է, որ ստեղծված է համատեղ աշխատանքը հեշտացնելու նպատակով և կոչվում է Վիքի: Մեծ թվով մարդիկ անընդհատ կատարելագործում են Վիքիպեդիան, կատարելով ժամում հազարավոր փոփոխություններ: Բոլոր այս փոփոխությունները գրանցվում են հոդվածների պատմության և վերջին փոփոխություններում: Նախագծի ավելի մանրամասն ծանոթության համար տես՝ Վիքիպեդիայի մասին: Ինչպես կարող ես համագործակցել

Մի վախեցիր խմբագրելուց-յուրաքանչյուր ոք կարող է խմբագրել, և մենք խրախուսում ենք խիզախությունը: Գտիր զարգացման կարիք ունեցող ինչ որ բան և այն լավացրու՝ օրինակ, ուղղագրությունը, քերականությունը, նորից գրելով տեքստը ավելի հասկանալի դարձնելու համար, բովանդակություն ավելացնելով կամ տեղափոխելով ոչ կառուցողական գրառումները: Եթե ուզում ես նոր փաստեր ավելացնել փորձիր խնդրեմ այնպիսի հղումներ ներկայացնել, որ հնարավոր լինի ստուգել կամ առաջարկիր նրանց հոդվածի քննարկման էջում: Վիճարկելի կամ Վիքիպեդիայի գլխավոր էջերի փոփոխությունները պետք է քննարկվեն առաջինը: Հիշիր՝ դու չես կարող Վիքիպեդիան շարքից հանել Վիքիպեդիան: Բոլոր խմբագրումները կարող են ետ շրջվել, գրանցել կամ հետագայում կատարելագործել: Վիքիպեդիան թույլ է տալիս լինել ոչ կատարյալ: Այնպես որ, խմբագրեք հոդված և օգնեք դարձնել Վիքիպեդիան լավագույն տեղեկատվական աղբյուրը ինտերնետում: