Վիքիպեդիա:Դպրոցների և համալսարանների նախագծեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղի դպրոցի աշակերտները գրում են գրատախտակին Լաոսում։
↱ ՎՓ:ԴՀՆ

Բարի գալուստ այս էջ։ Եթե դուք պրոֆեսոր եք, ուսուցիչ կամ քոլեջի ուսանող, մենք խորհուրդ ենք տալիս ձեզ օգտագործել Վիքիպեդիան ուսումնական գործընթացում և հասկանալ, թե ինչպես է գործում բաց բովանդակությամբ կայքը։ Այս նախագծերից շատերը նպաստել են սովորողների գիտելիքները զարգացնելուն, ինչպես նաև Վիքիպեդիան օգտակար նյութերով հարստացնելուն։ Սովորական տնային աշխատանքի համեմատությամբ այս մեթոդի առավելությունն այն է, որ սովորողը գործ է ունենում իրական կյանքի իրավիճակի հետ, որն ունի ոչ միայն կրթական նշանակություն, այլև ավելի հետաքրքիր է դարձնում գործընթացը(«աշխարհը կտեսնի իմ աշխատանքը»), և որոշակիորեն մեծացնում պատասխանատվությունը։ Բացի այդ, այն հնարավորություն կտա սովորողներին համատեղ աշխատել առաջադրանքների վրա, իսկ այդ աշխատանքի և քննարկումների արդյունքը կարող է պահպանվել ցանցում, մի կողմ դրվելու և մոռացության մատնվելու փոխարեն, ինչը սովորաբար պատահում է թղթային աշխատանքների հետ, կամ լսարանային/դասարանային համակարգերի հետ, որոնք պարբերաբար վերահաստատվում են։ Մենք առաջարկում ենք լավագույն պրակտիկայի ուղենիշներ կրթական և ակադեմիական նախագծերի համար։


Արտաքին հղումներ[խմբագրել]