Վիքիպեդիա:Բոտապահ մասնակիցների տեղեկատախտակ/Արխիվ/Ապրիլ 2016

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Տեղեկաքարտ Բժիշկ (արեւմտահայերէն)

Հարգելի բոտապահներ, կատեգոտիայում ճիշտ տեղադրման նպատակով նպատակով խնդրում եմ "Հայ բժիշկներ (արւմտ․)" կատեգորիայի հոդվածներում {{Տեղեկաքարտ Բժիշկ}} կաղապարը համապատասխան {{Տեղեկաքարտ Բժիշկ (արեւմտահայերէն)}} կաղապարով։ - Kareyac (քննարկում) 05:48, 1 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Արված է--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:40, 7 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Շնորհակալություն, Աշոտ ջան։ - Kareyac (քննարկում) 05:06, 8 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Հոդվածներ ՀՍՀ–ից

Ողջույն։ Ուզում եմ բոտի օգնությամբ լրացնել {{ՀՍՀ}} կաղապարի էջ, հատոր և հղում պարամետրերը՝ օգտվելով այս էջերի տվյալներից։ Փոփոխություն անելուց առաջ անհրաժեշտ կլինի ՀՍՀ կաղապարում համապատասխան փոփոխություններ անել, քանի որ այժմ այս պարամետրերը չեն աշխատում առանց հոդված պարամետրը լրացնելու։ Խոսքը մոտ 12000 հոդվածի մասին է։ Եթե դեմ կարծիքներ չկան, ես կանեմ։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:01, 7 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Եթե դա հնարավոր է բոտի միջոցով, ապա լավ կլինի: Աշոտ ջան, իսկ կվերանա՞ն Վիքիպեդիա:Կիսատ լրացված ՀՍՀ կաղապարով հոդվածներ և Չստուգված հոդվածներ ազատ աղբյուրներից կատեգորիաները:--Արամ Ս. 21:11, 7 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Հնարավոր է, Արամ ջան, համապատասխան ենթաէջեի ցանկերի շնորհիվ։ Չստուգված հոդվածներ ազատ աղբյուրներից կատեգորիան կարելի է վերացնել միայն ձեռքով՝ հոդվածը ստուգելուց հետո, ստուգված պարամետրը լրացնելով։ Վիքիպեդիա:Կիսատ լրացված ՀՍՀ կաղապարով հոդվածներ կատեգորիան չի վերանա, որովհետև վերացնելու համար պետք է նաև լրացնել հոդված պարամետրը։ Բայց փոփոխությունից հետո հենց հոդվածում ՀՍՀ–ի համապատասխան էջին հղում կլինի։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 21:17, 7 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Արված է․ հաջողվեց ավելացնել 10320 հոդվածում։ Եթե հետագայում վերանվանված հոդվածների դեպքում լուծում գտնենք, հնարավոր կլինի ավելացնել ևս 2400 հոդվածում։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:38, 13 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Տեղեկաքարտ Անձ

Ողջույն։ Ունենք անձաց մասին մոտ 4000 հոդված, որոնք տեղեկաքարտ չունեն։ Որոշ դեպքերում դատայում կան տեղեկություններ և հնարավոր է հոդվածը գեղեցիկ տեսքի բերել՝ միայն {{Տեղեկաքարտ Անձ}} ավելացնելով (նաև կավելանա անձինք այբբենական կարգով կատեգորիան)։ Եթե դեմ չեք, ես բոտով կավելացնեմ կաղապարը, իհարկե «ձեռքի» ռեժիմով, այսինքն յուրաքանչյուր խմբագրում նախադիտելու եմ, և պահպանելու եմ միայն երկու և ավելի տող ունեցող տեղեկաքարտերը (օրինակ՝ [1][2][3][4])։--ԱշոտՏՆՂ (քննարկում) 22:34, 13 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Դրանով լուծում ենք մի խնդիր, բայց Q-երը շատանում են: Ընդհանուր նորմը չխախտելով՝ ճիշտ է տեղեկաքարտի առկայությունը:--Արամ Ս. 22:46, 13 Ապրիլի 2016 (UTC)[reply]
Կողմ, Q-ները շատանալը ընդունում եմ միայն ինչպես դրական փաստ։ Դա նշանակում է, որ հոդվածը լիցքավորվում է նշանակալի փաստերով։ Դրա մասին ես արդեն գրել եմ։ Պետք չի կանգնել գիտատեխնիկական առաջընթացի քանապարհին, դա անարդյունք է։ - Kareyac (քննարկում) 05:20, 14 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Ուղղագրական ճշդումներ

Յարգելի՛ «բոտապահներ», արեւմտահայերէն յօդուածներուն բարելաւման նպատակով պիտի խնդրեմ փոխել հետեւեալները․

  1. == Կեանք == → == Կենսագրութիւն ==
  2. == Ծանոթագրություններ == → == Ծանօթագրութիւններ ==
  3. == Աղբյուրներ == → == Աղբիւրներ ==
  4. == Արտաքին հղումներ == → == Արտաքին Յղումներ ==
  5. == Տես նաև == → == Տե՛ս նաեւ ==
  6. == Տես նաեւ == → == Տե՛ս նաեւ ==

Կանխայայտ շնորհալաութիւն։--Azniv Stepanian (քննարկում) 11:26, 30 Ապրիլի 2016 (UTC)[reply]

Արված է--ԱշոտՏՆՂ (քննարկում) 16:56, 30 Ապրիլի 2016 (UTC)[reply]