Վիքիպեդիա:Արևելահայերենում բառագործածության, բառաձևի և կապակցական սխալների ուղեցույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևելահայերենում բառագործածության, բառաձևի և կապակցական սխալների ուղեցույցը ներկայացնում է բառագործածության, բառաձևի, համաձայնության, հոլովառության ու խնդրառության, շաղկապի կամ դերանվան կիրառության սխալները:

Գրական կանոնի սահմաններից դուրս եղած ամեն իրողություն չէ, որ պիտի լինի քննարկման նյութ, որը կհանգեցնի լեզվական աղավաղումների հսկայական քանակի:

Բառագործածության սխալներ[խմբագրել կոդը]

Ազատել-ազատագրել[խմբագրել կոդը]

Ազատել բառի իմաստը շատ ընդարձակ է. մեկին ազատել բանտից, գերությունից..., ազատել (թողնել, լքել)...Ազատագրել-֊ը, որ նույն ազատել֊ն է, բայց՝ պայքարով, կռվով, պատերազմով։

Ազգային - ազգայնական - ազգայնամոլ - ազգասեր[խմբագրել կոդը]

Ազգային նշանակում է ազգին, այդ ժողովրդին վերաբերող, առնչվող կամ նրան հատուկ, պատկանող։ Արևմտահայերենում գործածվում է նաև «ազգի գործերով զբաղվող անձ» նշանակությամբ։

Ազգայնական-ը արդեն գոյական է և իր ազգային շահերը ամենից ու ամեն ինչից վեր դասող, միաժամանակ՝ ազգային բացառիկություն ու գերազանցություն քարոզող գործչի համար։ Համարժեք է օտար նացիոնալիստ֊ին․ «Ազգայնականները միայն իրենց ազգն են աստվածատուր համարում»։ Ազգայնական-ի մեջ միտում կա միայն դրական բովանդակություն տեսնել՝ «ազգին ամբողջովին նվիրված», իսկ բացասական իմաստով գործածել միայն ազգայնամոլ-ը։ Բայց ազգայնամոլ-ը գործածվել է «թունդ, մոլեռանդ ազգայնական»-ի համար և համարժեք է դիտվել օտար շովինիստ֊-ին։

Իսկ «ազգի շահերով տարված, ազգային հոգսերով խորապես ապրող», այսինքն՝ ամբողջովին դրական գործչի դեպքում գոյություն ունեն ազգասեր, ազգի նվիրյալ, ազգանվեր բառերը:

Այգաբաց-այգեբաց[խմբագրել կոդը]

Այգաբաց բառը կազմված է այգ «առավոտ» և «բաց» արմատներից, որոնք իրար են միացած ա հոդակապով: Հոմանիշներն են՝ առավոտ, լուսաբաց:

Այգեբաց բառը կազմված է այգի + ա + բաց> այգեբաց (իա>ե), այսինքն՝ խաղողի վազերը բացելը՝ հողից ազատելը:

Այլասերություն-այլասիրություն[խմբագրել կոդը]

Այլասերությունը կամ այլասերումը անբարոյականությունն է, բարքերի անկումը, բարոյական խեղվածությունը[Ն 1]:

Այլասիրությունը դրական իմաստ ունի. ուրիշների մասին անշահախնդրաբար հոգալը և սեփական շահերը զոհաբերելու պատրաստակամություն (ալտրուիզմ):

-յուն և -ուն վերջածանցներով կազմված նույնարմատ ձևեր[խմբագրել կոդը]

գոյականներ ածականներ ածականներ

(բարդ ածանցավոր կամ բարդ)

հնչյուն հնչուն համահնչյուն-համահունչ[1]
կարկաչյուն կարկաչուն բարեհնչյուն-բարեհունչ
շաչյուն շաչուն դյուրահնչյուն-դյուրահունչ
շառաչյուն շառաչուն քաղցրահնչյուն-քաղցրահունչ
խոխոջյուն խոխոջուն մեղմահնչյուն-մեղմահունչ
դողդոջյուն դողդոջուն նույնահնչյուն-նույնահունչ
--- պաղպաջուն
դոփյուն ---
կռնչյուն կռնչուն
քրթմնջյուն ---
պայթյուն ---

Իմաստային ընդհանրություններ չունեցող հարանուններ[խմբագրել կոդը]

Հարանունները հնչումով ու գրությամբ մոտ, իմաստով տարբեր բառերն են:
Բացատրություններից հետո փակագծերում շեղատառերով տրվում են տվյալ բառի օտար (կամ տարածված) տարբերակը:

Բառ Բացատրություն
Աղանդ
Աղանդեր
տվյալ եկեղեցու դավանանքից շեղվող կրոնական ուսմունք (սեկտա):
ճաշից հետո մատուցվող քաղցրեղեն ու մրգեղեն (դեսերտ):
Ականակիտ
Ականակիր
վճիտ, մաքուր (ջրի մասին), փայլփլուն, շողշողուն:
1. Չափազանց մութ: 2. Ականներով զինված ռազմանավ, ականանավ:
Ակութ
Անութ
կերակուր եփելու օջախ, փոքր թոնիր:
թևատակի փոսը, թևատակ:
Անըստգյուտ
Անստույգ
կատարյալ, անթերի:
անճիշտ, ոչ հավաստի, չստուգված:
Աշտանակ
Աշտարակ
ճրագակալ, մոմակալ:
բարձր ու նեղ կառուցվածք:
Բրդել
Բրթել
կտոր-կտոր անել, կտրատել:
հրել:
Թյուր
Թույր
խոտոր, ծուռ, սխալ:
գույն, երանգ, երփն:
Կտրիճ
Կտրիչ
արի, խիզախ, քաջ:
հատիչ, կտրող բերան ունեցող:
Մեղկ
Մեղք
թուլամուրթ, կամազուրկ:
հանցանք, մեղավորություն:
Վարկ
Վարք
Վարգ
1. հեղինակություն, պատիվ, 2. դրամական միջոց, փոխատվություն:
իրեն պահելու եղանակը, կենցաղավարությունը:
ձիերի վազքը, թեթև ու համաչափ ընթացքը:

Բառաձևի սխալներ[խմբագրել կոդը]

Սխալ Ճիշտ
1. Ամանչել,կամանց, կանանչ,
ավելնորդ, մանրունք, արտասունք,
կանանցի, բարձրունք,
ամաչել, կամաց, կանաչ,
ավելորդ, մանրուք, արտասուք,
կանացի, բարձունք[2]
2. Բալանի,ալանի (աղը պակաս)[3] բանալի,անալի[Ն 2]
3. Առայժմս[4]
այսինքս//այսինքը, ուրեմս//ուրեմը[5]
առնվազը, մանրամասը[5]
և այլը, երբեմը[5]
սառ[6]
դառ[6]
խառ[6]
ընդհակառակ[6]
ընդամեն[7]
առայժմ
այսինքն, ուրեմն
առնվազն, մանրամասն
և այլն, երբեմն
սառը//սառն
դառը//դառն
խառը//խառն
ընդհակառակը//ընդհակառակն
ընդամենը
4. Ութանասուն (ութանասունմեկ, ութանասունինը)[8]
տաս (10) - տասմեկ, տասերորդ[9], յոթներորդ, ութնամյա[10]
զերո, զերոյական[11]
ութսուն (ութսունմեկ, ութսունինը)[Ն 3]
տասը//տասն - տասնմեկ, տասներորդ, յոթերորդ, ութամյա
զրո, զրոյական
5. Համբյուր,համբյուրել, համբույրել[12]
ողջյուն,ողջյունել, ողջյունում եմ[13]
եղբոյր
թուլատրել - թուլտվություն//թույլատվություն, (ան)թուլատրելի
վիրաբուժ, հոգեբուժ, մանկաբուժ
ուխտադրույժ
պայթունալի, պայթունավտանգ
համբույր - համբուրել
ողջույն-ողջունել-ողջունում եմ
եղբոր
թույլատրել-թույլտվություն, անթույլատրելի-թույլատրելի
վիրաբույժ, հոգեբույժ, մանկաբույժ
ուխտադրուժ
պայթյունալի, պայթյունավտանգ
6. Օրեկան, ամսեկան[14]
կաշվեգործ, կաշվեկազմ[15]
ընտանեական, հարսանեական[16]
վայրկյանական, առօրյական[17]
քրիստոնյական[17]
օրական, ամսական
կաշեգործ, կաշեկազմ
ընտանեկան, հարսանեկան
վայրկենական, առօրեական
քրիստոնեական
7. Սյունյակ, աղյուսյակ[18]
պայուսյակ[19]
ջղայն[20]
գործնեություն[21]
սյունակ, աղյուսակ
պայուսակ
ջղային
գործունեություն
8. Դաստիրակ[22], գնհատել
նախագա - նախագա(յ)ի[23]
թավագլոր[24], երկպառակտություն[25]
ջրօրհներգ[26], դյութազուն[27]
ասեկոս-ասեկոսներ[28]
պատճե-պատճեներ[29]
ֆիդային-ֆիդայիններ[30]
քնքույշ
դաստիարակ, գնահատել
նախագահ, նախագահի...
թավալգլոր, երկպառակություն
ջրօրհնեք, դյուցազուն
ասեկոսե - ասեկոսեներ
պատճեն - պատճեններ
ֆիդայի - ֆիդայիններ
քնքուշ
9. Տարիկետում//տարեկետում[31]
վարքաբեկել[32]
հոգեբարձու[33]
սննկանալ, անվհեր
հաշվանդամ, հողարկավորություն
դիմություն
այլոք
որոշներ
տարկետում
վարկաբեկել
հոգաբարձու[Ն 4]
սնանկանալ, անվեհեր
հաշմանդամ, հուղարկավորություն
---
այլք
որոշ (իրեր, մարդիկ), ոմանք, ուրիշներ
10. Էլեկտրոէներգիա
էլեկտրոկայան
էներգոհամակարգ
էներգոտար[34]
Եվրոխորհուրդ
Եվրոմիություն
Եվրոտեսիլ[35]
էլեկտրաէներգիա
էլեկտրակայան
էներգահամակարգ
էներգատար
Եվրախորհուրդ
Եվրամիություն
Եվրատեսիլ[Ն 5]

Կապակցական սխալներ[խմբագրել կոդը]

Հոլովառության սխալներ[խմբագրել կոդը]

Լեզվում հոլովառությունն այն դեպքն է, երբ կապակցվող անդամը (անդամներից մեկը) պայմանավորում (պահանջում) է մյուսի քերականական ձևը (հոլով):

Սխալ Ճիշտ
Իմ մոտ, իմ վրա, քո հետ, քո համար,
մեր պես, ձեր նման...[36]
ինձ մոտ, ինձ վրա, քեզ հետ, քեզ համար,
մեզ պես, ձեզ նման...[Ն 6]

Համաձայնության սխալներ[խմբագրել կոդը]

Համաձայնությունը, որի դեպքում կապակցվող անդամները փոխադարձաբար պայմանավորում են միմյանց քերական ձևը (դեմք, թիվ, հոլով, առում):

Սխալ Ճիշտ
Ամբողջ մարդիկ
բոլոր ժողովուրդը
այլևայլ հարցեր, տեսակ-տեսակ ազգ
այս կամ այն խնդիրները
տարբեր պատճառով
բազմաթիվ անգամ
ամեն դժվարություններ
բոլոր մարդիկ
ամբողջ ժողովուրդը
այլևայլ հարցեր, տեսակ-տեսակ ազգեր
այս կամ այն խնդիրը
տարբեր պատճառներով
բազմաթիվ անգամներ
ամեն դժվարություն

Սխալ հավելադրումներ[խմբագրել կոդը]

Սխալ Ճիշտ
1. Չորսը գիրք, հինգը տարի, վեցը ամիս[10],
երկուս ստանալ (տասներկուս)[37]
չորս գիրք, հինգ տարի, վեց ամիս[Ն 7]
երկու ստանալ (տասներկու)
2. Իմ տունս, քո տունդ[38]
մեզանից յուրաքանչյուրս[38],
ձեզանից ամեն մեկդ[38]
իմ տունը//տունս, քո դիմումը//դիմումդ
մեզանից յուրաքանչյուրը//յուրաքանչյուրս
ձեզանից ամեն մեկը//ամեն մեկդ
3. Բազմիցս անգամ[17]
երիցս (եռակի) անգամ[17]
կրկին (կրկնակի) անգամ[39]
խստիվ կերպով[40]
խստագույնս կերպով[40]
հնարավորինս չափով[40]
բազմիցս, բազում անգամներ
երիցս, եռակի, երեք անգամ
կրկին, կրկնակի, երկու անգամ
խստիվ, խստորեն
խստագույն կերպով
հնարավորինս, հնարավորության չափով
4. Հայերեն լեզու[41]
ռուսերեն լեզու[41]
առ այն մասին[42]
հանուն անկախության համար[42]
համար առաջին[43]
համար 20-րդ[43]
հայերեն // հայոց լեզու[Ն 8]
ռուսերեն // ռուսաց լեզու
առ այն // այն մասին
հանուն անկախության // անկախության համար
առաջին // համար մեկ
20-րդ // համար 20

Օտարաբանության հետևանքով առաջացած սխալներ[խմբագրել կոդը]

Օտարաբանությունները այլ լեզուներից մայրենի լեզու ներթափանցած այնպիսի բառեր, դարձվածքներ, արտահայտություններ, շարահյուսական կառույցներ են, որոնց օտարամուտ լինելը կա՛մ գիտակցվում է խոսող հասարակության կողմից, կա՛մ չգիտակցվելու դեպքում դրանց համարժեքներն առկա են հայերենում:

Սխալ Ճիշտ
Ինչո՞ւմն է կայանում հարցը...
Ինչո՞ւմն է բանը...
Հարցը կայանում է նրանում, որ...
Բանը (խնդիրը) նրա մեջ է...
Անունդ ինչպե՞ս է:
Ինչպե՞ս է վերնագիրը:
Հարցը ի՞նչ է, ո՞րն է հարցը...
Ի՞նչ է եղել, ի՞նչ է պատահել, բա՞ն է պատահել...
Հարցը այն է, որ...
Խնդիրը սա է... Բանը հետևյալն է...
Անունդ ի՞նչ է:
Ի՞նչ է (ո՞րն է) վերնագիրը

Հայերեն չէ ինչպե՞ս է անունդ հարցաձևը, քանի որ ինչպե՞ս հարցը հայերենում տրվում է հատկանիշը պարզելու համար, իսկ անունը, վերնագիրը պարզելիս պիտի գործածվի ի՞նչ-ը: Այսինքն՝ ինչ (ոչ թե ինչպես) ենք կոչում, անվանում:

Սխալ Ճիշտ
Նա (տնօրենը) իր մոտ է:
Ձեր տունը Ամիրյան փողոցի վրա է:
Համերգը կենտրոնական հրապարակի վրա է:
Նվագում է ջութակի (դաշնամուրի, դուդուկի) վրա:
Հագավ գլխարկը (ակնոցը, ձեռնոցները):
... տեղում է
... փողոցում է
... հրապարակում է
... ջութակ (դաշնամուր, դուդուկ)
Դրեց...

Մարդը չի կարող «իր մոտ» չլինել, պետք է պարզել՝ որտե՛ղ է, և պատասխանել նա տեղում է (տեղում չէ), տանն է...
Տունը կամ կամ հաստատությունը ոչ թե փողոցի վրա է լինում, այլ՝ փողոցում:
Ի՞նչ է նվագում (ոչ թե ինչի՞ վրա), իսկ պատասխանն էլ կլինի ուղիղ ձևով՝ ջութակ, դաշնամուր, դուդուկ...
Մատանին, ակնոցը, գլխարկը, ձեռնոցները հայերը դնում են, ոչ թե հագնում

Սխալ Ճիշտ
Ժպտում է ակնոցների տակից:
Արձակուրդներս անցկացրի տանը
Կառավարությունը դա գործադիր մարմին է:
Կուսակցությունները դրանք միայն գաղափարական կառույցներ են:
Լուսինը հանդիսանում է Երկրի գլխավոր արբանյակը:

Սա իրենից ներկայացնում է մի վիթխարի շինություն

... ակնոցի ...
Արձակուրդս ...
(դա-ն ավելորդ է)
(դրանք-ը ավելորդ է)
(հանդիսանում-ը ավելորդ է) Լուսինը Երկրի գլխավոր արբանյակն է:

(իրենից ներկայացնում-ը ավելորդ է) Սա վիթխարի շինություն է:

Կան լեզուներ, որտեղ որոշ գոյականներ միայն հոգնակի ունեն՝ «ակնոցներ», «արձակուրդներ», «մկրատներ»... Անեզական (եզակի չունեցող) նմանատիպ բառերը հայերենին հատուկ չեն՝ ակնոց, արձակուրդ, մկրատ:
Մյուս օրինակներում ռուսերենի ազդեցությամբ ավելորդ, անհարկի են ընդգծված բառերը, ուստի՝ սխալ:

Սխալ
Նա խնդրում է, որպեսզի[44] չշարունակենք վեճը:
Ես ուզում եմ, որպեսզի[44] հանդիպենք:
Մենք պահանջում ենք, որպեսզի[44] արդար քվեարկություն լինի:
Ինչո՞ւ չառաջարկեցիր, որպեսզի[44] այդ հարցն էլ քննարկվի:
Բայց հետո պահանջ դրվեց, որպեսզի[44] հատուկ հանձնաժողով ստեղծվի:

Հայերենում որպեսզի-ին ունի նպատակի իմաստ ձևավորելու գործառույթ, իսկ վերոնշյալ տարբերակներում երկրորդական նախադասություններից և ոչ մեկը նպատակի պարագա չէ: Առաջարկել, խնդրել, մաղթել, ուզել, ցանկանալ, ստիպել և մի շարք [ներգործական սեռի] բայեր պահանջում են ի՞նչ հարցը, և սրանց պատասխաններն էլ պիտի սկսվեն միայն որ շաղկապով (ոչ թե որպեսզի):

Նշումներ[խմբագրել կոդը]

  1. Գոյություն ունի նաև այլասեռված-ը, որը պարզապես նշանակում է սեռը փոխած:
  2. Ալանի-ն ճիշտ կլինի, եթե նշանակի ընկույզով դեղձաչիր
  3. գրաբարյան յոթն, սեռական ձևը՝ յոթան՝ յոթի
  4. Պետք է հիշել մանկաբարձ բառը, որը բառացի նշանակում է «մանկանը վերցնող»
  5. Եվրոբանկ բարդությունն ուղիղ փոխառնված է, նույն ձևով՝ Եվրոնյուզ
  6. Մոտ, վրա կապերը հոլովում են (մոտի-մոտից-մոտով, վրայի-վրայից-վրայով). այս դեպքում դերանվան հոլովը փոխվում է տրականից սեռական՝ մեզ մոտ-մեր մոտից, մեր մոտով, քեզ վրա-քո վրայի, քո վրայով...
  7. Փոխանվանաբար գործածվելիս կարող են հոդ ստանալ և հոլովվել (վեցից վեցը, յոթ հոգուց երեքը)
  8. Ֆրանսերեն, անգլերեն, հունարեն ձևերի կողքին ֆրանսերեն լեզու, անգլերեն լեզու, հունարեն լեզու կառույցները սխալ չեն, քանի որ դրանք հայոց լեզու-ի նման զուգահեռ չունեն:

Ծանոթագրություններ[խմբագրել կոդը]

  1. Միայն այս զույգն է պարզ ածանցավոր
  2. Բարձունք-ի մեջ բարձր արմատաբառի բարձ փոփոխակն է՝ բարձ+ունք, ինչպես՝ ամբարձիչ, վերամբարձ
  3. Հնչյունների դիրքի փոփությամբ պայմանավորված սխալներ
  4. Ճիշտ է միայն առանց հոդի
  5. 5,0 5,1 5,2 Այսինքն, ուրեմն, մանրամասն, և այլն, երբեմն ձևերը ճիշտ միայն ն հնչյունով
  6. 6,0 6,1 6,2 6,3 Միայն ը/ն հոդերով են հանդես գալիս (առանց հոդերի գրական ձևեր չեն)
  7. Միայն ը հոդով է ճիշտ
  8. Միայն յոթանասուն-ի մեջ կա յոթ+ան հոլովական մասնիկը, իսկ մնացած դեպքերում արմատական թվականներին ավելացել է սուն (տասնյակ) ածանցը
  9. 10 թվականը լինում է տասը կամ տասն տարբերակով (ինչպես 9-ը՝ ինը//ինն): Բաղադրյալ բառաձևերում հանդես է գալիս տասն ձևով:
  10. 10,0 10,1 Թվականները երբևէ հոդ ստանալ չեն կարող
  11. «Զերո» ձևը ֆրանսերենից է անցել ռուսերենին (նաև՝ արևմտահայերենին), բայց արևելահայ գրական տարբերակի համար անընդունելի է:
  12. Համբույր-ի կազմությունն է՝ համ+բույր, բառաբարդման ժամանակ բառային շեշտը տեղափոխվում է, և գործում է ույ>ու հնչյունափոխությունը:
  13. Ողջույն-ի կազմությունն է՝ ողջ+ույն, բառաբարդման ժամանակ բառային շեշտը տեղափոխվում է, և գործում է ույ>ու հնչյունափոխությունը:
  14. Օր+ական>օրական, ամիս+ական>ամսական, բայց՝ տարեկան=տարի+ական (իա>ե): Օր և ամիս բառերում ի վերջնահնչյուն չկա, որպեսզի միանա ա հոդակապին և կազմի ե:
  15. Կաշի+ա+գործ կազմության մեջ դարձյալ դարձյալ գործում է օրական, ամսական բառերի սկզբունքը, ուստի կստանանք կաշեգործ:
  16. Ընտանի(ք)+ական>ընտանեկան, հարսանի(ք)+ական>հարսանեկան (ք-երը դուրս են մնում)
  17. 17,0 17,1 17,2 17,3 Այստեղ գործում է յա>ե հնչյունափոխությունը: Բառաշեշտի տեղափոխման պատճառով յա երկհնչյունը, որպես կանոն, փոխվել է ե-ի: Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «:0» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  18. Սյուն, աղյուս արմատաբառերին ավելանում է -ակ ածանցը:
  19. Պայուսակ բառի մեջ որևէ ածանց չկա, բառն ամբողջական տեսքով ուղիղ փոխառություն է պարսկերենից:
  20. Ջղային բառում ջիղ արմատին ավելացված է -ային վերջածանցը՝ ջիղ + ային > ջղային: Սրանից կազմված նոր բառերում ի-ն արդեն սղվում է՝ ջղայնանալ, ջղայնացնել
  21. Գործունեություն բառի հիմքում գործունյա (գործ + ուն + յա) բառահիմքն է, ապա ավելացել է ություն վերջածանցը և հաշվի առնելով յա>ե հնչյունափոխությունը՝ ստացվել է՝ գործունյա + ություն > գործունեություն:
  22. Դաստիարակա-ն ոչ միայն պիտի գրվի, այլ հնչի:
  23. Նախ+ա+գահ>նախագահ
  24. Թավալ (թավալվել) + գլոր (գլորվել) > թավալգլոր
  25. Երկպառակություն բառը գրվում է առանց տ-ի՝ որպես բացառություն, որովհետև սովորական ձևերում տ տառը կա. պառակտել, պառակտում:
  26. Ջրօրհնեք բառը կազմված է ջուր+օրհն(ել)+եք(գոյականական ածանց, ոչ թե երգ), նշանակում է ջուրն օրհնելու արարողությունը: Նմանատիպ բառերն են՝ տնօրհնեք, խաղողօրհնեք:
  27. Դյուցազուն բառի արմատն է դիցուհի, դիցաբանություն բառերի դից (աստվածների) հիմքի մի փոփոխակն է՝ դյուց + ազն (ցեղ), ինչը բառացի նշանակում է «աստվածների ցեղից սերված»:
  28. Ասեկոսե (բամբասանք) բառը կազմված է ասե (ասում է) և կոսե (խոսում է) կիսաբարբառային ձևերից:
  29. Պատճեն ձևը բառի ուղիղ ձևն է, հոգնակին էլ բնականաբար՝ պատճեններ:
  30. Ֆիդայի բառի ուղիղ ձևն է, հետևաբար հոգնակին կլինի՝ ֆիդայիներ:
  31. Տար (ածանց, ոչ թե տարի արմատ)+ կետ + ում (ածանց է)
  32. Վարկաբեկել-ը հենց վարկը՝ հեղինակությունը, բեկել՝ կոտրել է նշանակում, ընդհանուր առմամբ անվանարկել, խայտառակել, հեղինակազրկել: Վարք-ը ապրելաձևն է:
  33. Հոգաբարձուհոգի-ի հետ կապ չունի, այլ այստեղ հոգ(ս) արմատն է, այսինքն՝ հոգսը վերցնող:
  34. Էլեկտր և էներգ փոխառյալ արմատներով կազմված բարդություններում գործածվում է հայերեն ա հոդակապը, ոչ թե՝ ռուսերեն օ
  35. Եվրոպա արմատը բառաբարդման ժամանակ հանդես է գալիս եվր հատվական բաղադրիչով, ուստի պետք է բարդություններ կազմի ա հոդակապով
  36. Մոտ, վրա, հետ, համար, պես, նման կապերը առաջին և երկրորդ դեմքի անձնական դերանունների հետ կառույցներ կազմելիս դրվում են տրական հոլովով
  37. Երկու թվականը փոխանվանաբար կիրառվելիս դառնում է երկուսը, որտեղ ս-ն հիմքակազմիչ նշանակություն ունի, բայց բառաբարդման ժամանակ պահպանում է ուղիղ ձևը՝ տասներկու
  38. 38,0 38,1 38,2 Արևելահայերենում անձնական դերանունների և ս,դ ստացական հոդերով գոյականների միաժամանակյա գործածությունը սխալ են համարվում
  39. Կան նաև կրկին (=նորից, դարձյալ) և կրկնակի (=երկու անգամ) հոմանիշները և սրանց հետ անհամադրելի է անգամ-ը
  40. 40,0 40,1 40,2 Խստիվ (=խիստ կերպով, խստությամբ), խստագույնս (=ամենախիստ ձևով, խստագույն կերպով), լավագույնս (=ամենալավ կերպով), հնարավորինս (հնարավորության չափով) բառերին չի կարելի հավելել կերպով, ձևով կամ չափով:
  41. 41,0 41,1 Հայերեն, ռուսերեն նշանակում են հենց այդ լեզուները, ուստի սխալ է հայերեն լեզու կամ ռուսերեն լեզու ասելը: Կա՛մ հայերեն, կա՛մ հայոց լեզու, ռուսերեն // ռուսաց լեզու:
  42. 42,0 42,1 Առ այն և այն մասին նույնանիշ կապակցություններ են, որոնցից առաջինը գրաբարյան ձև է, ուստի դրանց համակցումը համարվում է սխալ, ինչպես և համար և հանուն հոմանիշների համատեղ կիրառությունը:
  43. 43,0 43,1 Համար-ն ունի նաև այլ կիրառություններ և արևմտահայերեն նույն իմաստով թիվ-ի հետ մատնացույց է անում առարկաների թվային կարգը, ուստի սխալ են դրանց միաժամանակյա գործածումը:
  44. 44,0 44,1 44,2 44,3 44,4 Որպեսզի-ները ռուսերենի чтобы-ի ուղիղ պատճենումն են, ուստի պետք է փոխարինվեն որ շաղկապով

Աղբյուրներ[խմբագրել կոդը]

  • Հենրիկ Գալստյան, Ճիշտը և սխալը (խմբ. Հ.Զաքարյան), Երևան, «Զանգակ-97», 2007 — 96 էջ. — 500 հատ, ISBN 978-99941-1-305-7։
  • Հովհաննես Զաքարյան, Յուրի Ավետիսյան, Շարահյուսություն (խմբ. Ս.Գալստյան), Երևան, «Զանգակ-97», 2009 — 368 էջ. — 1000 հատ, ISBN 978-99941-1-579-2։
  • Էդուարդ Բագրատի Աղայան, Արդի հայերենի բացատրական բառարան (խմբ. Գ.Ջահուկյան, Ա.Սուքիասյան), Երևան, «Հայաստան», 1976 — 1618 էջ. — 50000 հատ։