Վիքիպեդիայի քննարկում:Խուսափեք տարածված սխալներից

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ի՞նչ է ի նկատի ունեցել հեղինակը գրելով «փոխատառ բովանդակություն»Verjin-huis 21:43, 17 Հուլիսի 2011 (UTC)[reply]

Շատ լավ կառուցված օգտակար հոդված էր, ինձ շատ բան սովորեցրեց Verjin-huis 21:47, 17 Հուլիսի 2011 (UTC)[reply]

Անձի հոգեբանություն[խմբագրել կոդը]

                                                       == Անձի հոգեբանություն ==  

Մարդու անձի զարգացման և ձևավորման համար մեծ դեր են խաղում ժառանգականությունը, միջավայրը և դաստիարակությունը։ Ժառանգականություն ասելով հասկանում ենք ծնողներից երեխաներին փոխանցված որոշ առանձնահատկություններ, որոնք ներդրված են նրա գենետիկ ծրագրում։ Ամենից առաջ մարդու ժառանգականության հատկություններին են վերաբերում մարդկային օրգանիզմի հատկանիշներից մաշկի, աչքերի, մազեր գույնը, արյան խումբը, որոշ հիվանդություններ և այլն։ Մարդու ժառանգական տվյալները ներդրված են ուղեղի կառուցվածքում, զգայարաններում և որևէ գործողություն կատարելու հաջող պայմաններից են։ Բավականաչափ կարևոր, նաև բանավիճական հարց է հոգեբանական հատկությունների ժառանգման և վարքի ձևերի ֆիզիոլոգիական նախադրյալներով պայմանավորվածության հարցը։ Որոշ գիտնականներ պնդում են, որ մարդիկ ի ծնե բարի կամ չար, այլասեր կամ մարդատյաց են լինում, մինչդեռ առաջադեմ մանկավարժներն ու հոգեբանները պնդում են, որ անձի հոգեբանական բոլոր որակները ձեռք են բերվում մարդու կենսագործունեության ընթացքում։Այդ որակների ձևավորումը մարդու մեջ սկսվում է զրոյից։ Այսինքն մարդու հոգեբանական դրսևորումները հանդես են գալիս արտաքին պայմանների ազդեցությամբ ։ Անձի ձևավորման մեջ կարևոր գործոն է միջավայրը։ Մարդուն շրջապատող իրականությունը, որի պայմաններում տեղի է ունենում նրա զարգացումը և ձևավորումը կոչվում է միջավայր։ Խոսելով միջավայրի մասին, մենք ամենից առաջ պետք է նկատի ունենանք սոցիալական միջավայրը, տվյալ տնտեսական ֆորմացիային հատուկ տնտեսական ու քաղաքական հատուկ պայմանները։ Սոցիալական միջավայրի մեջ են դասվում տվյալ հասարակության նյութական պայմանները, սոցիալական և պետական կարգը, հասարակական հիմնարկների գործունեությունը, մարդու վրա դրանց ունեցած ներգործությունները։ Մարդու անձի զարգացման ու ձևավորման վրա ազդում է երկրի հասարակական-տնտեսական հարաբերությունների այն համակարգը, որում տեղի է ունենում մարդու զարգացումն ու ձևավորումը։ Մարդու անձի զարգացման և ձևավորման վրա ներգործում են սոցիալական ինստիտուտների ողջ համակարգն ու նրա բաղադրամասերը։ Օրինակ` ընտանիքը, նախադպրոցական հիմնարկները, ուսումնական հաստատությունները, պետական հիմնարկները, լրատվական համակարգը (ռադիոն, հեռուստացույցը, լրագրերը, տեխնիկական միջոցները, պարբերականները, գրականությունը և այլն )։ Նշված ներգործությունների շնորհիվ մարդը և նրա հոգեկանը ենթարկվում են փոփոխությունների, փոխվում է նրա հոգեկան կյանքը։ Մարդու անձի զարգացման ու ձևավորման մեջ երրորդ գլխավոր գործոնը դաստիարակությունն է։ Այն իրականացնելու համար հասարակությունն օգտագործում է իր ձեռքի տակ եղած միջոցները՝ արվեստը, գրականությունը, մշակույթը, նրա հիմնարկները, լրատվական միջոցները, ուսումնական հաստատությունները, ընտանիքը, հասարակական կազմակերպությունները և այլն։ Ոչ ոք չի կարող ժխտել մարդու զարգացման ու ձևավորման համար դաստիարակության ունեցած դերը։ Սակայն չի կարելի այն գերագնահատել։ Ինչպես Բելինսկին էր ասում՝ դաստիարակությունը մարդուն կարող է դարձնել առաքինի Սոկրատես կամ` այլանդակ Ներոն։ Դաստիարակության այսպիսի դերի գնահատումը ծայրահեղություն է։ Մինչ մարդու դաստիարակությանն անցնելը, դաստիարակը պետք է կատարի հետևյալ աշխատանքները. • Ճանաչի երեխայի շրջապատը, խորամուտ լինի նրա մեջ։ • Իմանա դպրոցականի ընտանեկան պայմանները, ծնողների, եղբոր, քրոջ փոխհարաբերությունները և նրանց ներգործությունները։ • Հայտնաբերի երեխայի մեջ եղած կենսունակությունը, դրական կողմերը, հակումները, ընդունակությունները, հենվի դրանց վրա և կարողանա դրանք օգտագործել տվյալ երեխային դաստիարակելու ընթացքում։ Այս ամենից հետո միայն նա պետք է ծրագրավորի երեխայի դաստիարակությունն ու սկսի այն իրագործել։ Աճող սերունդների դաստիարակությունը ճիշտ և կազմակերպված, նաև արդյունավետ իրագործելու համար տարիքային հոգեբանությունը կատարել է տարիքային հետևյալ շրջաբաժանումը. • Վաղ մանկական տարիք – մինչև 3 տարեկան, • Մանկապարտեզի կրտսեր խումբ-4 տարեկան, • Մանկապարտեզի միջին խումբ – 5 տարեկան, • Մանկապարտեզի ավագ խումբ – 6 տարեկան, • Դպրոցին նախապատրաստելու խումբ –7տարեկան ։ Դաստիարակությունը պետք է իրականացնել ըստ նշված տարիքների։ Առանձին գիտնականներ խնդիր են դնում երեխայի դաստիարակությունը սկսել այն ժամանակ, երբ երեխան դեռ մոր արգանդում է։ Դաստիարակության դերն ավելի նշանակալից է ավագ դպրոցականի համար։ Այստեղ իմի են բերվում տարրական, միջին դասարաններում նրա ստացած դաստիարակության արդյունքները։ Դաստիարակության գործընթացը ճիշտ կազմակերպելու դեպքում այն իր բարերար ազդեցությունն է ունենում ուսուցման ընթացքի վրա և հակառակը։ Անձի զարգացման և ձևավորման վերաբերյալ աշխարհում կան մի շարք ուղղություններ, որոնց ուսմունքներն իրարից տարբեր են։ 1. Կենսաբանական ուղղության ներկայացուցիչները, մարդուն համարելով կենսաբանական էակ, նրա վարքում մեծ տեղ են հատկացնում բնազդներին։ Կենսաբանական ուղղության ուսմունքի միջուկն է՝ մարդու անհատական առանձնահատկությունները, որոնք բնութագրում են նրան որպես անհատի, կանխորոշված են բնության կողմից, և հենց այդ պատճառով զարգացման գործընթացը պետք է դիտել քրպես հասունացում այն ամենի, ինչը ներդրված է մարդու մեջ ի ծնե։ 2. Սոցիալական ուղղության ներկայացուցիչները գտնում են, որ չնայած այն բանին, որ մարդը ծնվում է որպես կենսաբանական էակ, բայց նա իր կյանքի ընթացքում սոցիալականացվում է` շնորհիվ սոցիալական այն խմբերի, որոնց հետ նա հաղորդակցվում է։ 3. Բիոսոցիալական ուղղության կողմնակիցները գտնում են, որ մարդու հոգեկան գործընթացները ունեն կենսաբանական բնույթ, իսկ նրա հետաքրքրությունները, ընդունակությունները ձևավորվում են որպես սոցիալական երևույթներ։ Մարդը կենսաբանական օրգանիզմ է։ Նրա մեջ հարաբերակցվում են կենսաբանականն ու սոցիալականը, ձևավորվում է վարքը, որը շատ բարդ գոյացություն է։ Նշված երկու գործոնները միաչափ, միանման չեն ներգործում մարդու վրա։ Մարդու փոխազդեցությունը հասարակության հետ նշանակում է` սոցիալականացում։ Մարդը սոցիալականացվում է հասարակության հետ, ուրիշ մարդկանց հետ հաղորդակցվելու միջոցով։ Մարդու անձի սոցիալականացումը բացահայտվում է ադապտացիա հասկացության միջոցով։ Այն նշանակում է` կենդանի օրգանիզմի հարմարվելը միջավայրի պայմաններին, այսինքն` սոցիալական միջավայրին։ Ելնելով ադապտացիա հասկացություններից ՝ սոցիալականացումը դիտվում է որպես գործընթաց։ Այն մարդու մուտքն է սոցիալական միջավայր և նրա հարմարվելը մշակութային, հոգեբանական, սոցիոլոգիական պայմաններին։ Ավելի ճիշտ կլինի ուղղակի ասել` սոցիալականացում հասկացության իմաստը բացահայտվում է այնպիսի գործընթացներով, ինչպիսիք են ադապտացիան, ինքնազարգացումը, ինքնիրացումը։ Ահա դրանց միասնությունն ապահովում է անձի օպտիմալ զարգացումը նրա ամբողջական կյանքում։ Այդ գործընթացը (անձի օպտիմալ զարգացումը) անընդհատ է։ Սոցիալական փուլերը կարելի է բաժանել այսպես. Առաջին կամ վաղ փուլն ընդգրկում է երեխայի ծննդից մինչև դպրոց ընդունվելը և ապա` ամբողջ դպրոցական ուսուցումը։ Երկրորդ փուլն ընդգրկում է մարդու հասունացումը և աշխատանքային գործունեությունը։ Երրորդ փուլը սկսվում է անձի աշխատանքային գործունեության դադարեցումից, անձի տարեց տարիքում։ Սոցիալական են կոչվում այն գործոնները, որոնցում առկա են կամ ստեղծվում են համապատասխան պայմաններ անձի սոցիալականացման համար։ Մանկավարժ գիտնական Մուդրիկն առանձնացնում է սոցիալականացման հիմնական գործոններ։ Դրանք միավորվում են 3 խմբերում։ 1. Մակրո (մեծ կամ խոշոր) գործոններ. դրանց շարքին են դասվում տիեզերքը, Երկիր մոլորակը, աշխարհը, հասարակությունը, պետությունը,որոնք ներգործում են անձանց վրա, բնակիչների բոլոր խմբերի վրա։ 2. Մեզո (միջին) գործոններ. դրանց մեջ են ընդգրկվում էթնոսը, այն բնակավայրը, ուր ապրում են մարդիկ` ռեգիոնը, գյուղը, քաղաքը, ավանը, զանգվածային տեղեկատվության միջոցները (ռադիոն, հեռուստատեսությունը, կինոն, ներկայացումը, լրագրերը, գրականությունը և այլն)։ 3. Միկրո (փոքր) գործոններ. դրանց շարքին են դասվում մարդկանց վրա անմիջականորեն ներգործող միջոցները։ Օրինակ` ընտանիքի անդամները , հասակակիցները, միկրոսոցիումը, կազմակերպությունները, որոնց միջոցով իրականացվում է սոցիալական դաստիարակությունը կամ ուղղակի սոցիալականացումը ։ Անձի սոցիալականացումը ընթանում է այն միջոցներով, որոնք հատուկ են տվյալ հասարակությանը։ Դրանց շարքին կարելի է դասել երեխաների սնունդը, խնամքը, ընտանիքում խրախուսանքի և պատժի մեթոդները. նույնը գործում է ուսումնական տարբեր ոլորտներում։ Դեռահասության, պատանեկության տարիքի երեխաների վրա մեծ են հասակակիցների, աշխատանքային, մասնագիտական կոլեկտիվների ներգործությունները։ Սոցիալականացման գործոնը մարդու զարգացման միջավայրն է, որը պետք է լավ կազմակերպվի։ Զարգացնող միջավայրին ներկայացվում են մի շարք պահանջներ. նախ այնտեղ պետք է ստեղծվի բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ։ Սոցիալական գործոնները միաժամանակ սոցիալականացման միջոցներ են։ Դրանց ավելացվում է նաև կենսաբանական գործոնը։ Այսպիսով, անձի ձևավորման առաջատար անձն ինքն է, նրա ինքնուրույնությունն ու ակտիվությունը։ Նա մշտապես պետք է աշխատի իր կատարելագործման վրա, իր հոգեկանի վրա։ Ե՛Վ ուսուցման, և՛ դաստիարակության արդյունքների յուրացումը կախված է իրենից` անձից։ Ռուս գիտնականները գտնում են, որ անձի ազատ, համակողմանի ու ներդաշնակ զարգացումը հնարավոր է իրականացնել կոլեկտիվում, կոլեկտիվ գործունեության միջոցով։ Կոլեկտիվում ընդգրկված նրա բոլոր անդամները միասնաբար, ամբողջական կարգով զարգացնում, ձևավորում, համախմբում են կոլեկտիվ, իսկ կոլեկտիվն էլ իր հերթին ձևավորում է յուրաքանչյուր անդամի անձը, սոցիալականացնում նրան։

== Աշխատություններ ==,== Գրականություն ==, == Ծանոթագրություններ ==

,

Արտաքին հղումներ ==, == Աղբյուրներ[խմբագրել կոդը]

Օգտագործված գրականության ցանկ

1. Асмолов А. Т. Психология личности, М., 1990г. 2. Гамезо М. В., Герасимов В. С., Машурцева Д. А., Орлова Л. М. Общая психология։ Учебно-методическоепособие/ Подобщ. ред. М.В. Гамезо. – 2-еизд., перерабидоп. М.։ Ось-89, 2008. 3. Куликов Л. В. Психическиесостояния. Хрестоматия, М., 2000г. 4. Леонова А. Б. Псиxодиогностика функциональныx состояний человека, М. 1984г. 5. Чеснокова И. И. ‚Проблемасамосознаниявпсихологииե, М., 1977.