Վիքիպեդիայի քննարկում:Ընթացիկ իրադարձություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հոկտեմբերի 26, 2010[խմբագրել կոդը]

Հարգելի՛ վիքիպեդիստներ, այսօր հանդիպել եմ ՀՀ ԳԱԱ «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր-տնօրեն Հովհաննես Այվազյանի հետ և խոսել եմ այս հրատարակչության կողմից հրատարակված նյութերի վիքիպեդիայում զետեղելու ու հեղինակային իրավունքների մասին: Պարոն Այվազյանը բառացիորեն ասաց, որ իրենց հանրագիտարանային հրատարկչության կողմից հրատարակած բոլոր նյութերը անվերապահորեն հանրության սեփականությունն են և դրանք կարելի է ազատորեն օգտագործել Վիքիպեդիայում, եթե նշվում է հոդվածի աղբյուրը։ Հիշեցնեմ, որ 13-հատորանոց Հայկական Սովետական Հանրագիտարանը ևս պատկանում է այս հրատարակչությանը և սա լավ առիթ է մեր Վիքիպեդիան մեծ թափով զարգացնելու համար: Ashot Gabrielyan 12:54, 26 Հոկտեմբերի 2010 (UTC)

Ողջունում եմ հարգելի Ashot Gabrielyan-ի նախաձեռնությունը եւ ընդամենը լրացման կարգով ուղում եմ տեղեկացնել, որ նույն Հայկական Հանրագիտարանի Գլխավոր Խմբագրության կողմից 1996թ. լույս է տեսել «Հայկական Հարց» հանրագիտարանը (հայերեն), իսկ 1997թ.՝ դրա ռուսերեն թարգմանությունը "Армянский Вопрос", ամբողջովին նվիրված Հայկական Հարցին, Հայոց Ցեղասպանությանը եւ այս թեմաների շրջանակում քիչ-թե շատ նշանակալի դերակատարում ունեցած անձանց: Կարծում եմ օգտակար հրատարակություն է եւ արժե ամբողջությամբ «վիքիֆիկացնել»: TigoS 21:31, 12 Դեկտեմբերի 2010 (UTC)