Վիքիպեդիայի քննարկում:Գնահատում/Արթուր Բորուց2

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արամ ջան, եթե ոչ ոք չի արձագանքել, մի՞թե գնահատումը համարվում է դրական անցած։ Իմ կարծիքով՝ ոչ։ Պետք է նման դեպքերը նշվեն կանոնակարգում, ի՞նչ կասես քննարկում բացելու համար։--Լիլիթ (քննարկում) 20:05, 25 Հունվարի 2016 (UTC)

Լիլիթ ջան, այդ հարցը ես տվեցի 2015 թվականի վերջին վորքշոփի ժամանակ, և Դավիթն ասաց, որ դա համարվում է անցած:--Արամ 20:06, 25 Հունվարի 2016 (UTC)
Արամ ջան, կարծում եմ պետք է այդ հարցն այստեղ քննարկվի։ Խորհրդարանում քննարկում կբացեմ։--Լիլիթ (քննարկում) 20:08, 25 Հունվարի 2016 (UTC)
Լիլիթ ջան, անարձագանք չի՞ նշանակում չլինել ոչ մի դիտողություն:--Արամ 20:09, 25 Հունվարի 2016 (UTC)
Հիշեցի, դա Դենիս Բերգկամպ հոդվածի գնահատմանն էր վերաբերում:--Արամ 20:11, 25 Հունվարի 2016 (UTC)
Ըստ իս՝ ոչ, Արամ ջան։ Նշանակում է, որ ոչ ոք «հավես չի արել» նայի հոդվածը։ Եթե հոդվածն անթերի լիներ կամ ծայրից ծայր նայած մասնակից լիներ, հաստատ գոնե մի հատ կողմ կգրեր կարդալուց հետո։--Լիլիթ (քննարկում) 20:14, 25 Հունվարի 2016 (UTC)
Լիլիթ ջան, բայց չի նշանակում, որ քվեարկության փուլում մեր մասնակիցները դա չեն անում, այսինքն՝ սխալները ցուցել: Եվ ակամայից հարց. խորհրդարանի քննարկման արդյունք արդյո՞ք հետադարձ ուժ կունենա:--Արամ 20:18, 25 Հունվարի 2016 (UTC)