Վիքինախագիծ:Ֆինանսատնտեսական երկամսյակ 2022

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆինանսատնտեսական երկամսյակ 2022
Համագործակցություն Կենտրոնական բանկի հետ
Ապրիլի 4-15-ը՝ Վիքիպեդիայի խմբագրական հմտությունների ուսուցում
Ապրիլի 15-ից հունիսի 15-ը՝ Վիքիպեդիայում հոդվածների ստեղծում և բարելավում
Գրանցում՝ մինչև մարտի 31

Նախագիծ Մասնակիցներ Ցանկեր Կաղապարներ Հարցեր տվեք

Երկամսյակի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում ապահովել ֆինանսատնտեսական բովանդակության ամբողջական համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, ինչպես նաև Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի ներկայացումը թե՛ հայերեն և թե՛ այլ լեզուներով։ Հայերեն Վիքիպեդիայից օգտվողներին մատուցենք բնագավառի ամբողջական արդի տեղեկատվություն։ Վիքիմեդիա Հայաստանի և Կենտրոնական բանկի համատեղ երկամսյակը նախատեսում է նախնական փուլում 11 օրերի ընթացքում մասնակիցներին սովորեցնել Վիքիպեդիայում խմբագրման հմտություններ։ Դասընթացը կլինի առցանց տարբերակով։ Մասնակիցներին խմբագրման հմտություններին տիրապետելուց հետո նախապես կազմված ցանկերից հոդվածներ կառաջարկվեն: Այնուհետ մասնակիցները երկու ամսվա ընթացքում կխմբագրեն ֆինանսատնտեսական թեմաներով հոդվածներ։ Հոդվածները մասնագիտական տեսանկյունից կստուգվեն ԿԲ հանձնաժողովի կողմից և Վիքիֆիկացման մասով կստուգվեն Վիքիմեդիա Հայաստանի կողմից (հոդվածները պատրաստ լինելուն պես)։ Մրցույթի ավարտին արդյունքները կամփոփվեն, և մասնակիցները կգնահատվեն։ Առավել բարձր գնահատականի կարժանանան այն մասնակիցները, որոնց ներդրումը Հայերեն Վիքիպեդիայում ծավալուն է և որակյալ։

Գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինանսական ոլորտի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության մասնագետներից բաղկացած ժյուրին հաղթողներին կընտրի հետևյալ չափանիշներով՝

  • հոդվածները պետք է համապատասխանեն մրցույթի պայմաններին և դասընթացի ընթացքում ձեռք բերած հմտություններին,
  • գրված լինի հանրագիտարանային գիտահանրամատչելի ոճով,
  • փաստերն ուղեկցվեն համապատասխան վստահելի երկրորդական աղբյուրներով,
  • հոդվածի տեքստը չպարունակի պատճենված հոդվածներ, բացակայեն անձնական հետազոտությունները,
  • կառուցվածքը, պատկերազարդումները համապատասխանեն Վիքիպեդիայի հոդվածների ընդհանուր կառուցվածքային սկզբունքներին,
  • տեքստը հրապարակվի Վիքիպեդիայի ազատ օգտագործման, տարածման և ձևափոխման արտոնագրով (Քրիեյթիվ Քոմոնս հղում-համանման տարածում),
  • կխրախուսվի ոչ միայն հոդվածների թարգմանությունը, այլ նաև դրանց բարելավումը, հարստացումն օրինակներով:

Մրցույթային կհամարվեն միայն գրանցված մասնակիցների խմբագրումները։