Վիքինախագիծ:ՎիքիԹիմ 1+3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքինախագիծ:ՎիքիԹիմ 1+3
Սեպտեմբերի 24, 2020 - հոկտեմբերի 9, 2020

Ի՞նչ մրցույթի մասին է խոսքը

Վիքիմեդիա Հայաստանը վիքիմարզիչների, փորձառու խմբագիրների միջոցով նոր մասնակիցների ներգրավելու, փորձառու խմբագիրների ակտիվությունը բարձրացնելու, նոր որակյալ հոդվածներ ստեղծելու համար, նախաձեռնել է «Վիքիթիմ 1+3» խմբագրական մրցույթի երկրորդ փուլը։ Առաջարկվելու է փորձառու խմբագիրներին երեք նորեկների կամ փորձառուների ներգրավել, առավելագույնը չորս հոգով միավորվել և միասին հոդվածներ ստեղծել։ Դառնալ խմբի ավագը, սովորեցնել խմբի մասնակիցներին հոդվածներ ստեղծել, հետևել հոդվածների որակին։ Տարիքային սահմանափակում չի լինի։ Մրցույթի ավարտին ընտրվելու է լավագույն խումբը, լավագույն խմբագիրը, լավագույն հոդվածը և լավագույն ավագը։ Մրցույթի տևողությունը 16 օր է։ Հաղթողները Վիքիմեդիա Հայաստանի կողմից կստանան մրցանակներ։

Ինչպես մասնակցել

Յուրաքանչյուր ակտիվ խմբագիր մինչև սեպտեմբերի 23-ը ներառյալ հավաքում է առավելագույնը 3 հոգանոց թիմ կամ թիմեր և լրացնում մրցույթի հայտը։ Մրցույթը տևելու է 16 օր՝ սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 9-ը, որի ընթացքում յուրաքանչյուր թիմ խմբագրելու է նախապես պատրաստված ցանկերից հոդվածներ, ըստ ցանկության։ Խմբագրաթոնը բաժանված է չորս փուլի՝ չորսական օրով։ Թիմերը յուրաքանչյուր փուլի երեք օրը խմբագրելու են ավազարկղերում, իսկ չորրորդ օրը ստուգելու նյութը և տեղափոխելու հիմնական տարածք։ Յուրաքանչյուր փուլի հոդվածները ցանկավորելու համար էջ է բացված։

Մրցույթի մասին

Առաջարկվող հոդվածներ

Castles Challenge

Մասնակիցներ

Castles Challenge

Կաղապարներ

If you have any question about this contest, please add it in the discussion page