Վիքինախագիծ:Ուսուցչական վիքիհավաք 2024

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


«Վիքիմեդիա Հայաստանը» մարտի 24-28-ին Ծաղկաձորում կազմակերպում է Ուսուցչական վիքիհավաք՝ Հայերեն Վիքիպեդիայում հոդվածների ստեղծման և բարելավման նպատակով։ Միջոցառմանը մասնակցող ուսուցիչները չորս օր կշփվեն վիքիմիջավայրում, կծանոթանան վիքիխմբագրման նրբություններին և նոր վիքիգործիքներին։ Քառօրյա հավաքի ընթացքում կստեղծվեն և կբարելավվեն հոդվածներ, որոնց արդյունքում կընտրվեն լավագույն խմբագիրները։