Վիքինախագիծ:Կանայք Վիքիպեդիայում 2024/Մրցույթի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանայք Վիքիպեդիայում



Խմբագրաթոն Վանաշենի վիքիակումբում

Կանայք Վիքիպեդիայում նախագիծը ստեղծվել է 2024 թվականին։ Այն կօգնի լրացնել գենդերային բացը Վիքիպեդիայում։ Խմբագիրները շարունակական վիքի-արշավների ընթացքում կստեղծեն կանանց առնչվող բովանդակություն` ըստ կազմակերպիչների կողմից տրամադրված ցուցակների, կամ կարող են գրել կանանց մասին իրենց ընտրությամբ:

Նախագծի նպատակն է կանանց մասին մշակույթ ստեղծելը ոչ միայն Վիքիպեդիայում, այլ նաև Վիքիպեդիայի քույր նախագծերում (Վիքիտվյալներ, Վիքիգրքեր, Վիքիքաղվածք, Վիքիդարան և այլն): Նախագիծը դիտարկում է նաև խաչաձև վիքիների, ինչպես նաև միջլեզվյա վիքիների համագործակցություն:

Mind the gap աստղ «գենդերային բացը» կամրջելու հարցում առավել ներգրավված մասնակիցների համար:

Կանայք Վիքիպեդիայում 2024[խմբագրել | խմբագրել կոդը]

2024 թվականի մարտի 7-ից մինչև ապրիլի 7-ը ընկած ժամանակահատվածում Հայերեն Վիքիպեդիայում ստեղծվելու են հոդվածներ հայտնի կանանց մասին։ Նախագիծը կրում է շարունակական բնույթ:

Զում հանդիպում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի ընթացքում կկազմակերպվի առցանց Զում հանդիպում նոր և փորձառու խմբագիրների հետ։

2024 մարտի 24-ին, ժամը 12։30 կկայանա Zoom առցանց հանդիպում-քննարկում, որի ընթացքում նաև համատեղ կստեղծենք Օֆելյա Ռոդրիգես Ակոստայի կենսագրությունը՝ թարգմանելով ռուսերեն ru:Родригес Акоста, Офелия կամ անգլերեն en:Ofelia Rodríguez Acosta հոդվածից, ինչպես նաև

  • Հարցեր
  • Քննարկումներ
  • Վիքի գործիքների ուսումնասիրում
  • Լուսանկարի բեռնում վիքի քոմմոնս

Մասնակցության մանրամասների և Zoom հղման համար խնդրում եմ գրել arminehaghayan@gmail.com էլ․ հասցեին։

Նախագծի գործընկերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագիծն իրականացվում է շվեյցարական հանրային տիրույթի բովանդակությունն առանց սահմանափակումների խթանող Xplosion Management-ի հետ համատեղ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագծի ակտիվ երեք մասնակիցներ, որոնք կստեղծեն հոդվածներ ներկայացված ցանկից, կստանան մրցանակներ։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնդրում ենք հետևել նախագծի մի քանի պարզ կանոնների՝

  • Մրցույթի առաջարկվող հոդվածների ցանկը կարող եք տեսնել «Առաջարկվող ցանկ» բաժնում:
  • Մինչ սկսելը խնդրում ենք գրանցվել՝ ստորագրելով «Մասնակիցներ» բաժնում:
  • Հոդվածն ավարտելուց հետո
    • հոդվածի քննարկման էջում տեղադրել նախագծի կաղապարը, որը կարող եք տեսնել «Օժանդակ նյութեր» բաժնում: Այստեղ է ներկայացված նաև մասնակցատուփը, որը ըստ ցանկության կարող եք տեղադրել Ձեր մասնակցային էջում:  Կարևոր է՝ բացի նախագծի կաղապարից, ըստ ՀՎ գործող կանոնակարգի անհրաժեշտ է տեղադրել նաև {{ԹՀ}} կաղապարը՝ նշելով բոլոր այն վիքիները, որոնցից կատարվել է թարգմանությունը:
    • հոդվածի վերնագիրն ավելացնել «Նորաստեղծ հոդվածներ» բաժնում՝ Ձեր մասնակցային անվան տակ:

Շնորհակալություն համագործակցության համար: Մաղթում ենք հաճելի վիքիխմբագրումներ: