Jump to content

Վիքինախագիծ:Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2024

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2024
օգոստոսի 11-18
Բարի գալո՜ւստ Ամառային Վիքիճամբար
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը 2024 թվականի օգոստոսի 11-18-ին 18-35 տարեկան երիտասարդների համար կազմակերպում է Վիքիճամբար Ծաղկաձորում:

Ճամբարի ընթացքում ճամբարականները Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն թեմատիկ հոդվածներ և կկատարեն թարգմանություններ անգլերեն, ռուսերեն և այլ Վիքիպեդիաներից։ Ինչպես միշտ կազմակերպվելու են հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր։