Վիքինախագիծ:Ամառային երիտասարդական Վիքիճամբար 2023

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ամառային երիտասարդական Վիքիճամբար 2023

Բարի գալո՜ւստ Ամառային երիտասարդական Վիքիճամբար

Վիքիմեդիա Հայաստան գիտակրթական հասարակական կազմակերպությունը 2023 թվականի օգոստոսի 17-ից 24-ը 18-35 տարեկան երիտասարդների համար կազմակերպում է Վիքիճամբար Ծաղկաձորում:

Ճամբարի ընթացքում ճամբարականները Վիքիպեդիայի փորձառու խմբագիրների օգնությամբ Հայերեն Վիքիպեդիայում կստեղծեն թեմատիկ հոդվածներ և կկատարեն թարգմանություններ անգլերեն, ռուսերեն և այլ Վիքիպեդիաներից։ Ինչպես միշտ կազմակերպվելու են հետաքրքիր ինտելեկտուալ և մարզական մրցույթներ, ժամանցային խաղեր։