Վիտյազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վիտյազ (այլ կիրառումներ)

Վիտյազ, առագաստապտուտակային ռազմանավ, որով 1871 թվականին Ն․ Ն․ Միկլուխո-Մակլայը հասել է Նոր Գվինեա կղզի։ 2․ Առագաստապտուտակային ռազմանավ (կառուցվել է 1886 թվականին, ջրատարողությունը՝ 3200 W)։ 1886—1889 թվականներին Ս․ Օ․ Մակարովի ղեկավարությամբ կատարել է շուրջերկրյա նավարկություն և օվկիանոսագրական հետազոտություններ։ 3․ ԽՍՀՄ ԳԱ օվկիանոսագիտության ինստիտուտի գիտահետազոտական նավ, կառուցվել է 1948 թվականին, ջրատարողությունը՝ 5710 ։ 1949—1968 թվականներին եղել է խորհրդային արշավախմբային նավատորմի հրամանատարական նավ։ Մինչև 1976 թվականը կատարել է 55 նավարկություն Հեռավորարևելյան ծովերում, Խաղաղ ու Հնդկական օվկիանոսներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 467 CC-BY-SA-icon-80x15.png