Դոնի Ռոստովի օլիմպիական ռեզերվի ուսումնարանի սան է։ 1992-2010 թվականներին պրոֆեսինոալ կարիերան անցկացրել է Ռուսաստանի ստորին դիվիզիոնների «Ռոստսելմաշ»-Ե (1992), Շախտիի «Շախտյոր» (1992-1995, 1998), Դոնի Ռոստոնի ՍԿԱ (1996-1997, 2002), «Խիմկի» (1999-2001), «Տյումեն» (2001), Չիտայի «Լոկոմոտիվ» / «Չիտա» (2003-2006), «Զվեզդա» (2006-2007), «Բատայսկ-2007» (2008), ՄԻՏՕՍ (2010) ակումբներում։ Ռոստովի մարզի առաջնությունում խաղացել է Սուլինի «Դոնգազդոբիչ» (2009, 2012), Պեսչանոկոպսկոեի «Չայկա» (2013-2014) ֆուտբոլային ակումբներում։
Դարձել է երկրորդ դիվիզիոնի «Կենտրոն» (2000) և «Արևելք» տարածաշրջանների հաղթող, ՊՖԼ Գավաթի դափնեկիր (2006)[2]։
2013 թվականից մինչև 2016 թվականի փետրվար և 2018 թվականի ապրիլից եղել է «Չայկա» ակումբների գլխավոր մարզիչը։ Նրա ղեկավարության ներքո ակումբը 2019 թվականին անցել է ՖԱԼ առաջնություն, որը նշանակությամբ երկրորդ դիվիզիոնն է Ռուսաստանի պրոֆեսիոնալ ֆուտբոլում։ 2018/19 մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է ՖԱԼ առաջնության «Հարավ» խմբի լավագույն մարզիչ։