Վիշապին հաղթողը (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիշապին հաղթողը, Ղազարոս Աղայանի հայտնի հեքիաթներից։ Գրվել է 1881 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեքիաթը սկսվում է աղբյուրի նկարագրությամբ, որի մոտ մի աղջիկ փարչը ձեռքին ուզում էր ջուր լցնել[1]։ Նրան մոտենում է մի ծարավ տղա` ձեռքին գեղեցիկ սանձ, և աղջկանից ջուր է խնդրում։ Աղջիկը ջուր է տալիս տղային։ Ջուրը շատ է դուր գալիս և տղան ցանկանում է իմանալ աղբյուրի անունը։ Աղջիկը մեծ սիրով ասում է աղբյուրի անունը և պատմում է նրա անվան ծագման մասին։ Դա Պերինայի աղբյուրն է և ըստ պատմության, Պերինան մի սիրուն կին է եղել։ Մի անգամ նրա որդուն նետով կրակել և սպանել է Արտեմիսը և դրանից Պերինան այնքան է լաց եղել, որ աղբյուր է դարձել։ Այդ պատճառով էլ ջուրն այդքան համեղ է։ Տղան չի հավատում աղջկան` ասելով, որ այսքան քաղցրահամ աղբյուրը չի կարող արտասուքից լինել։ Հեքիաթի սյուժեում հայտնվում է կին տավարած, ով տղային հարցնում է ձեռքի սանձի մասին։ Տղան ասում է, որ ձեռքի սանձը Պեգաս ձիու համար է։ Պեգասն այդ աղբյուրից հաճախ ջուր էր խմում, և նրան ոչ ոք չի հեծնել և ոչ ոք չի սանձել։ Նա ապրում է Հելիկոն սարի գագաթին և որևէ բանով նման չէ սովորական ձիերին։ Բայց կովարածը ծաղրում է երիտասարդին և նրան չի հավատում։ Նրանք տեսնում են մի ծերունի, ով համարյա խուլ էր և կորցրել էր հիշողությունը։

Տղան մոտենում է և ծերունուց հարցնում Պեգաս ձիու մասին, սակայն քանի որ ծերունին հիշողությունը կորցրել էր, չի կարողանում որևէ բան ասել։

Աղջիկը պատմում է, որ մի անգամ նա մի ձիու վրնջյուն է լսել Պերինայի աղբյուրի մոտ և դրանից առանց առիթի շատ է ուրախացել։ Տղան գլուխը թեքում է և տեսնում մի փոքրիկ տղայի։ Տղան հարցնում է փոքրիկ տղային թռչող ձիու մասին։ Նա ասում է, որ աղբյուրի մոտ նավակներով խաղալիս ջրի մեջ տեսել է մի ձիու, բայց նա մտել է ամպերի հետևը և տղան երկար չի կարողացել տեսնել ձիուն։ Այդպես տղան երկար մնուն է Պիրենայի աղբյուրի մոտ և սպասում Պեգասին։ Գյուղացները սկսում են ծաղրել տղային։ Նրանք առաջարկում են, որ տղան վաճառի իր սանձը, բայց տղան ոչ ոքի չի լսում, այլ սպասում է Պեգասին։ Տղան փնտրում էր Պեգասին, որովհետև Ասիայում մի քանի գլխանի հրեշ կար, իսկ հրեշին կարելի էր հաղթել միայն Պեգասի օգնությամբ։ Հրեշի բերանից կրակ էր դուրս գալիս, և ամբողջ Ասիան կրակի մեջ էր։ Այդ հրեշի մի գլուխը վագր է, իսկ մյուս գլուխը քարայծ, երրորդ գլուխը` օձ։ Նա վազում էր ինչպես առյուծ, ցատկում ինչպես քարայծ և սողում ինչպես օձ։ Այդ հրեշի անունը Օշափ էր։ Նա շատ էր վնասում մարդկանց։ Տղան պետք է փրկեր Ասիան։ Հաջորդ օրը Պեգասը երևում է, նա իջնում էր ջուր խմելու։ Տղան ու փոքրիկը թաքնվում են, Պեգասն իջնում է և սկսում ջուր խմել։ Տղան սանձում է Պեգասին, որը հանդարտվում է և դառնում է թռչող ձի։ Նրանք իջնում են մի սարի վրա, տղան խղճում է ձիուն և նրան բաց է թողնում, բայց Պեգասը գնում է և նորից հետ գալիս. նա հավանել էր տղային։

Տղան մի քանի օր Պեգասի հետ մնում են այդ քարանձավում, հետո նոր ճամփա են ընկնում տարբեր երկրներ, բայց տղան չէր կարողանում մոռանալ Ասիայի վիճակը։ Մի օր տղան և Պեգասը գնում են Ասիա, որպեսզի սպանեն Օշափին։ Նրանք հասնում են Ասիայի Լիկիա քաղաքը և սկսում են փնտրել Օշափին։ Օշափը Լիկիայի խավար ձորերից մեկում էր բույն դրել։ Նրանք մոտենում են հրեշին, բայց հրեշի երկու գլուխները քնած էին, միայն օձի գլուխն էր արթուն։ Պեգասը բարկությունից այնպիսի ձայն է արձակում, որ մյուս երկուսն էլ արթնանում են։ Նրանք հարձակվում են ձիու և տղայի վրա, բայց Պեգասը հասցնում է օդ թռչել, հետո նրանք պատրաստվում են մարտի և իջնում են ներքև. նրանք կտրում են այծի գլուխը, երկրորդ անգամ Պեգասն ու տղան վիրավորվում են, բայց նրանք կտրում են հրեշի առյուծի գլուխը, բայց օձի գլուխն իր ատամները մտցնում է Պեգասի մեջքի մեջ, բայց տղան սպանում է օձին և փրկում Պեգասին։ Նրանք երկուսով գնում են Պիրենայի աղբյուրի մոտ և այնտեղ տեսնում այն աղջկան, կովարածին, ծերունուն։ Վերջինս Պեգասին տեսնելով սկսում է հիշել, այնտեղ է գալիս տղայի ընկերը` այն բարի մանուկը։ Ձին որոշում է մնալ տղայի մոտ, նրանք ապրում են իրար հետ, իսկ փոքրիկ տղան մեծանում և բանաստեղծ է դառնում[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տղա
  • Աղջիկ
  • Ծերուկ
  • Կովարած
  • Պեգաս
  • Փոքրիկ տղա
  • Օշափ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ղազարոս Աղայան, Էդիթ Պրինտ, Երևան, 2012, էջ 370
  2. Նույն տեղում, էջ 398

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]