Վիկտոր Նունյես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիկտոր Նունյես
Անձնական տվյալներ
Ազգությունը Կոստա-Ռիկա
Քաղաքացիությունը Դոմինիկյան
Մականուն El Mambo
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 15, 1980(1980-04-15)[1][2] (44 տարեկան)
Ծննդավայր Սանտո-Դոմինգո
Հասակ 177 սմ
Քաշ 75
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Ակումբ
1999—2003 Կոստա Ռիկա Դեպորտիվո Սապրիսա 48 (11)
2000—2001 Կոստա Ռիկա Լիմոնենսե 31 (21)
2002—2003 Կոստա Ռիկա Սանտա Բարբարա 18 (16)
2003—2008 Կոստա Ռիկա Ալածուելենսե 57 (26)
2004—2006 Կոստա Ռիկա Կարտիհինես 53 (29)
2008—2010 Կոստա Ռիկա Լիբերիա Միա 51 (31)
2010—2014 Կոստա Ռիկա Էրադիանո 134 (60)
2015 Հոնդուրաս Ռեալ Իսպանիա 19 (2)
2015 Կոստա Ռիկա Սանտոս դե Գուապիլես 21 (11)
2016—2017 Կոստա Ռիկա Էրադիանո 64 (16)
2018—н.в. Կոստա Ռիկա Սանտոս դե Գուապիլես 1 (0)

Վիկտոր Ամաուրին Նունյես Ռոդրիգես (ապրիլի 15, 1980(1980-04-15)[1][2], Սանտո Դոմինգո, Դոմինիկյան Հանրապետություն), կոստառիկացի և դոմինիկացի ֆուտբոլիստ, հարձակվող։ Հանդես էր գալիս Կոստա-Ռիկայի հավաքականում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դոմինիկյան Հանրապետությունում, ինը տարեկան հասակում տեղափոխվել է Կոստա Ռիկա։ 2003 թվականին ստացել է Կոստա Ռիկայի քաղաքացիություն[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր մակարդակում սկսել է խաղալ 1999 թվականից «Դեպորտիվո Սապրիսա» ակումբում։ Առաջին պաշտոնական խաղն ակումբի կազմում անցկացրել է 1999 թվականի դեկտեմբերի 16-ին «Մունիսիպալ Գոյկոեչա»[4] ակումբի կազմում։ 2000 թվականին տրվել է վարձակալության «Լիմոնենսե» ակումբին, որի կազմում խփել է իր առաջին գոլը Կոստա Ռիկայի առաջնությունում՝ 2000 թվականի հոկտեմբերի 12-ին դարպասը «Ալախուելենսեյի» դարպասը։

Ամբողջ կարիերայի ընթացքում հանդես է եկել Կոստա-Ռիկայի ութ ակումբներում, այդ թվում տեղական ֆուտբոլի բոլոր չորս ավանդական առաջատարների կազմում՝ «Դեպորտիվոյի Սապրիսա», «Ալախուելենսե», «Էրեդիանո» և «Կարտիխենես»։ Նվաճել է չորս ազգային չեմպիոնական տիտղոս, էրեդիանո և մեկը՝ «Լիբերիա Միա» ակումբում, իսկ 2004 թվականին Ալախուլենսե ակումբի կազմում դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների Լիգայի հաղթող։

Մի քանի անգամ դարձել է մրցաշրջանի լավագույն ռմբարկու։ Իր հարյուրերորդ գոլը երկրի առաջնությունում խփել է 2007 թվականի օգոստոսին[5]։ 2013 թվականի նոյեմբերի 17-ին դարձել է Կոստա-Ռիկայի առաջնության պատմության լավագույն ռմբարկու, առաջ անցնելով 1960-ականներին հանդես եկած Էրոլա Դենիելսա (196 գոլ), իսկ մինչև նոյեմբերի վերջ դարձավ Կոստա Ռիկայի պատմության առաջին ֆուտբոլիսը ով հաղթահարել է 200 գոլի շեմը։ 2017 թվականի դրությամբ հանդիսանում է առաջատար է ռմբարկուների ցուցակում (244 գոլ)[6]։

Բացի Կոստա-Ռիկայից, ելույթ է ունեցել հոնդուրասական «Ռեալը Իսպանիայում»։

Կարիերան հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր նորամուտը հավաքականի կազմում նշել է 2006 թվականի փետրվարի 11-ին Հարավային Կորեայի դեմ խաղում[7]։ Առաջին գոլը խփել է 2007 թվականի սեպտեմբերի 12-ին Կանադայի հավաքականի դեմ խաղում։

2006 թվականի աշխարհի առաջնությունում եղել է հավաքականի կազմում, սակայն խաղադաշտ դուրս չի եկել։ Նաև մասնակցել է կենտրոնամերիկյան քավաթի 2009 և 2011 թվականների եզրափակիչ մրցաշարերին։

Կոստա-Ռիկայի հավաքականի կազմում 2006-2013 թվականների միջակայքում խաղացել է 27 խաղ և խփել 7 գնդակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Sonría, "Mambo"». Al Día. 2005 թ․ նոյեմբերի 6.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  5. «Mambo, máximo goleador activo en Primera División». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.
  6. Club de los 100
  7. International Friendly Matches 2006

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]