Վիլֆրանշ դը Ռուերգ (շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիլֆրանշ դը Ռուերգ
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԿարգավիճակՖրանսիայի շրջան
Մտնում էԱվերոն
ՎարչկենտրոնՎիլֆրանշ դը Ռոուերգ
Բնակչություն87 493 մարդ (հունվարի 1, 2021)[1]
Տարածք1293 կմ²

Վիլֆրանշ դը Ռուերգի շրջան (ֆր․՝ Arrondissement de Villefranche-de-Rouergue), վարչական շրջան Ֆրանսիայի հարավում՝ Օքսիտանիա երկրամասի Ավերոն դեպարտամենտում։ Ունի 96 համայնք։ Զբաղեցնում է 2123,7 քառակուսի կիլոմետր տարածք, 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 88.171[2]։ Շրջանի սուպրեֆեկտուրան (վարչական կենտրոնը) Վիլֆրանշ դը Ռուերգ քաղաքն է, որը նաև շրջանի խոշորագույն բնակավայրն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլֆրանշ դը Ռուերգի շրջանը կազմավորվել է 1800 թվականին[3]։ Ավերոնի դեպարտամենտի կազմում ընդգրկված շրջանների վերակազմավորման արդյունքում 2017 թվականի հունվարին Վիլֆրանշ դը Ռուերգի շրջանին են փոխանցվել Ռոդեզի շրջանի համայնքներից 34-ը[4]։

2015 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցած կանտոնների վերակազմավորման արդյունքում Վիլֆրանշ դը Ռուերգի շրջանում ձևավորվել են հետևյալ կանտոնները[5].

  1. Օբեն/Aubin
  2. Քափդենակ Գար/Capdenac-Gare
  3. Դեկազվիլ/Decazeville
  4. Մոնբազան/Montbazens
  5. Նաժակ/Najac
  6. Ռյոպեյրու/Rieupeyroux
  7. Վիլֆրաշ դը Ռուերգ/Villefranche-de-Rouergue
  8. Վիլնյով/Villeneuve

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  2. «Comparateur de territoire, géographie au 01/01/2019». INSEE. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  3. Historique de l'Aveyron
  4. «Arrêté préfectoral, 29 December 2016, p. 27» (PDF). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  5. «Populations légales 2012: 12 Aveyron» (PDF). INSEE. December 2014.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]