Վիզուալ պատում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիզուալ պատում, պատմություն, որը հիմնականում ասվում է վիզուալ մեդիայում։ Պատմությունը կարելի է պատմել լուսանկարներով, պատկերազարդումներով կամ վիդեոյով, և կարող է համալրվել գրաֆիկներով, երաժշտությամբ, ձայնով և/կամ աուդիոյով[1]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վիզուալ պատում» հասկացությունը օգտագործվում է վիզուալ պատմությունների մի քանի ժանր նկարագրելու համար՝ նորություններից և տեղեկատվությունից (ֆոտոլրագրություն, ֆոտո էսսե, վավերագրական ֆիլմ) մինչև զվարճանք (արվեստ, ֆիլմ, հեռուստատեսություն, կոմքիս, գրաֆիկական վեպ)։ Կարճ ասած՝ ցանկացած պատմություն, որը պատմվել է վիզուալ, վիզուալ պատում է։

Վիզուալ պատումը հետաքրքրություն է առաջացրել նաև ակադեմիական համայնքի համար, քանի որ գիտնականները, մտածողներն ու մանկավարժները ձգտել են հասկանալ նկարի և պատմվածքի ազդեցությունն ու ուժը անհատների և հասարակությունների վրա։ Հակառակ եզրույթը «Վիզուալ պատումաբանությունն» է (անգլ.՝ Visual narratology)[2]։

Վիզուալ պատումը կարող է ներառել․

  • պատմություններ միայն մի տեսանկյունից
  • նկարներ՝ շարժական կամ անշարժ
  • ակնարկներ հատուկ առարկայի վերաբերյալ
  • վերաբերմունքի և վարքագծի փոփոխման հակում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tony C. Caputo, Visual Storytelling: The Art and Technique, Watson-Guptill Publications, 2003.
  2. Image [&] Narrative Archived 2020-11-06 at the Wayback Machine. – "a peer-reviewed e-journal on visual narratology in the broadest sense of the term".

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]