Վերմիկ Եփրեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Եփրեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վերմիկ Եփրեմյան
Ծնվել է1924
ԾննդավայրՀայկավան, Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունբժիշկ
Պարգևներ

Վերմիկ Հմայակի Եփրեմյան (1924, Հայկավան, Հայաստան), հայ բժիշկ, Երկրորդ աշխարհամարտի մասնակից, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1960):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1940 թվականին ավարտել է հարևան Արմավիր գյուղի միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1944 թվականին նորավարտ զորակոչվել է բանակ։ Որակավորվել է Մոսկվայի Ա. Վ. Վիշնևսկու անվան կլինիկայում գործող վիրաբուժական դասընթացներում և մեկնել է ռազմաճակատ։ 65-րդ բանակի բուժստորաբաժանումներից մեկում (2-րդ բելոռուսական ռազմաճակատ) եղել է վիրաբույժ։

Զորացրվել է 1946 թվականին։ 1947 թվականին նշանակվել է Արմավիր գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ Ութ անգան (1952-1980) ընտրվել է ժողովրդական պատգամավորների շրջանային խորհրդի անդամ և գլխավորել Հոկտեմբերյանի շրջխորհրդի գործկոմի առողջապահության ու ֆիզիկական կուլտուրայի աշխատանքները։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1970), մեդալներով ու պատվոգրերով[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Վ. Գրիգորյան, Բ. Գ. Մելքումյան, Հայաստանի բժիշկները Մեծ հայրենականում, գիրք 2, Ե., 1987, էջ 80-81։