Վերին Լոմով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Վերին Լոմով
Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Հիմնադրված է1636 թ.
Հեռախոսային կոդ84154
Փոստային դասիչ442130
Վերին Լոմով (Ռուսաստան)##
Վերին Լոմով (Ռուսաստան)

Վերին Լոմով (ռուս.՝ Верхний Ломов), գյուղ Ռուսաստանի Պենզայի մարզի Նիժնելոմովսկի շրջանում, Վերխնելոմովսկի գյուղական խորհրդի կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղը գտնվում է Ներքին Լոմովից 10 կմ հարավ-արևելք՝ Լոմովկա գետի (Մոշկայի վտակ) ափին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձևավորվել է 1635 թվականին, որպես սահմանային ամրոց Սիբիրյան գծի կազմում։ Ըստ 1637 թվականի գրության՝ Վերին Լոմովի զինվորական զեկավարը եղել է Պավել Ստեպանովիչ Դավիդովը, նրանից բացի ամրոցում գտնվել են նաև 30 պահապան հեծյալ կազակներ, 127 գնդային հեծյալ կազակներ, 78 հետևակ հրաձիգներ, 95 գավառային հեծյալ կազակներ, մուրզաներ ու թաթարներ և 16 թնդանոթաձիգներ[1]։ Վերին Լոմովն այդ ժամանակ եղել է Շացկի շրջանի կազմում։ Անունը ծագել է Լոմովկա գետի անունից։ «Լոմով» անվանումը հավանաբար շփոթության մեջ է գցել եկատերինյան ժամանակաշրջանի գերբ պատկերողներին, քանի որ Ստորին Լոմովին նվիրվել է գերբ, որի վրա պատկերված էին մետաղական լինգեր (ռուս.՝ лом)[2][3]։

1780 թվականին Վերին Լոմովը դարձել է Պենզայի կուսակալության Վերխնելոմովսկի շրջանի գավառական քաղաք։ 1798 թվականին դարձել է Նիժնելոմովսկի շրջանի երկրորդական գավառական քաղաք։

1920-ական թվականների սկզբին ստացել է գյուղի կարգավիճակ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության քանակի փոփոխություններ։

Տարի 1785[4] 1897[5] 1926[4] 1939[4] 1959[6] 1970[4] 1979[4] 1989[4] 2002[7] 2010[8]
Բնակչություն 4 200 5 952 7 742 6 483 5 371 5 172 4 965 4 561 4 449 4 054

Տնտեսագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության հիմնական մասի համար աշխատատեղեր ապահովում է «Պոբեդա» (ռուս.՝ «Победа») լուցկու գործարանը (700 աշխատող)։ Կառուցվել է 1858 թվականի։ 1859 թվականից կոչվել է «Ա. Բ. Պերեմիշլինի լուցկու գործարան», 1899 թվականից` «Ֆ. Ս. Կոմենդրովկու լուցկու երկրորդ գործարան»։ 1942 թվականին այստեղ են տարհանվել «Վեզուվի» (ռուս.՝ «Везувий») լուցկու գործարանի սարքավորումները։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ էլ այն ստացել է «Պոբեդա» անունը։

Ֆաբրիկայում գործում է նեղգիծ երկաթուղի։ Այն միացնում է գործարանի արտադրամասերը անտառային բորսայի և Վերին Լոմով կայարանի հետ։ Առանձին հատվածներում ներգիծ երկաթուղին անցնում է գյուղի փողոցներով։ Իրականացվում են բեռնափոխադրումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «М. С. Полубояров. Нижнеломовский район». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  2. «Авдонин Е., Крыков Д. УЖД в селе Верхний Ломов». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին.
  3. Герб Верхнего Ломова
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «На портале «Суслоны»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.
  5. «Демоскоп Weekly. Первая всеобщая перепись населения Российской Империи 1897 г. Наличное население в губерниях, уездах, городах Российской Империи (без Финляндии)».
  6. «Всесоюзная перепись населения 1959 г.». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 31-ին.
  7. «Всероссийская перепись населения 2002 г.».
  8. «Окончательные итоги Всероссийской переписи населения 2010 года». Федеральная служба государственной статистики. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]