Վեստմինստերյան ստատուտ (1931)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեստմինստերյան ստատուտ, անգլիական պառլամենտի ակտը (1931 թվականի դեկտեմբերի 11-ին), որով սահմանվել են դոմինիոնների իրավական դրությունն և փոխհարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ։ Իրավաբանական ուժ է տվել ներքին ու արտաքին գործերում դոմինիոնների ինքնուրույնության և Մեծ Բրիտանիայի հետ նրանց իրավահավասարության մասին 1926 թվականի և 1930 թվականի կայսերական կոնֆերանսների որոշումներին։ Ամրապնդելով դոմինիոնների սուվերենությունը՝ Վեստմինստերյան ստատուտ մատնանշել է, որ առանց նրանց համաձայնության Մեծ Բրիտանիայի օրենքները, դոմինիռններում չեն կարող կիրառվել։ Վեստմինստերյան ստատուտով վերացվել է նաև այն կարգը, ըստ որի դոմինիոնում հրատարակված օրենքը ճանաչվում էր անվավեր, եթե հակասում էր Մեծ Բրիտանիայի օրենքին։ Վեստմինստերյան ստատուտը վկայում էր դոմինիոնների տնտեսական և քաղաքական ինքնուրույնության աճը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 383