Jump to content

Վարչական իրավազորություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարչական իրավազորություն, անհատական վարչական գործեր լուծելու և վարչական կարգով սանկցիաներ կիրառելու պետական կառավարման մարմինների և նրանց պաշտոնարար անձանց լիազորությունը։

Պետական կառավարման որոշ մարմիններ ու նրանց պաշտոնարար անձինք վարչական իրավազորություն իրականացնում են իրենց իրավունքների շրջանակներում։

Պետական մարմինների վարչական իրավազորության գործունեությունը կարգավորվում է վարչական դատավարության նորմերով։ Իրավունքը սահմանում է, որ վարչական իրավազորությունը պետք է իրականացվի անձի բոլոր երաշխիքների ու իրավունքների պահպանմամբ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 345