Վարդան Բիչախչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վարդան Բիչախչյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 15, 1977(1977-07-15) (46 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Հասակ 163 սանտիմետր[2] և 165 սանտիմետր[3]
Դիրք հարձակվող և կիսապաշտպան

Վարդան Վահանի Բիչախչյան (հուլիսի 15, 1977(1977-07-15), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ֆուտբոլիստ, մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է հարձակվողական և կիսապաշտպանական գծերում Հայաստանի ֆուտբոլի առաջնության տարբեր թիմերում, ամենաշատ խաղերը անցկացրել է «Շիրակ» ակումբի կազմում։ Այնտեղ նա ավարտել է իր խաղային կարիերան և անցել մարզչական աշխատանքի։

2020 թվականի ամռանը՝ երկար ժամանակ «Շիրակի» գլխավոր մարզիչ լինելուց հետո, նա տեղափոխվել է «Արարատ» ակումբ։ 2022 թվականի հունվարին լքել է «Արարատը»[4][5]։

2022 թվականի հունիսից «Արարատ-Արմենիա» ակումբի մարզիչն էր։ 2023 թվականի հունիսին պայմանագրի ժամկետն ավարտվել է, և Բիչախչյանը լքել է ակումբը[6].

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես Խաղացող
  • Հայաստանի ֆուտբոլի փոխչեմպիոն 1995-1996, 1997, 1998, 2004
Որպես մարզիչ
Անձնական
  • Հայաստանի ֆուտբոլի տարվա մարզիչ․ 2016[7]
  • Հայաստանի ֆուտբոլի առաջնության լավագույն մարզիչ․ 2020-2021[8]

Բարեկամական Կապեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդին ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանն է (ծնվել է 1999 թվականին)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://fcararat.am/en/news/press/379-vardan-bichakhchyan.html
  2. https://footballfacts.ru/person/24158
  3. https://www.transfermarkt.com/vardan-bichakhchyan/profil/spieler/315120
  4. Պաշտոնական․ Վարդան Բիչախչյանը հրաժարական է տվել
  5. Կան հարցեր, որոնց շուրջ ընդհանուր հայտարարի չեկանք. Վարդան Բիչախչյանն՝ Արարատից հեռանալու մասին
  6. «Վարդան Բիչախչյանը հեռացել է «Արարատ-Արմենիա»-ի». armenpress.am. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 6-ին.
  7. «Վարդան Բիչախչյանը՝ Հայաստանի լավագույն մարզիչ». armenpress.am.
  8. «Վարդան Բիչախչյանը՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ». armenpress.am.