Վարդան Այվազյան (իրավաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Վարդան Այվազյան
Ծնվել էհունիսի 30, 1973(1973-06-30) (50 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Գիտական աստիճանիրավաբանական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունիրավաբան

Վարդան Նորիկի Այվազյան (հունիսի 30, 1973(1973-06-30)), հայ իրավաբան-սահմանադրագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ[1]։ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1973 թվականի հունիսի 30-ին[1]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1990–1995, սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։
  • 1995–1998, սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտուրայում։ 1998 թվականի հունիսի 18-ին պաշտպանել է Թեկնածուական ատենախոսություն, թեման՝ «Մարդու կոլեկտիվ իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում»։ Իրավաբանական գիտությունների թեկնածու (1998)։
  • 2001–2005, սովորել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում։
  • 2003 թվականից, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի դոցենտ[1]։

Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1996 մարտ–1998 հուլիս, աշխատել է ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի և ՀՀ կառավարության կողմից հիմնադրված Ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոնի գլխավոր քարտուղարի իրավական հարցերով խորհրդական։
  • 1997–2003, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի ասիստենտ,
  • 2003 թվականից, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ։ Կարդում է «Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավունք», «Արտասահմանյան երկրների սահմանադրական իրավունք», «Մարդու իրավունքներ» դասընթացները։ Դոկտորական ատենախոսության թեման` «Համակարգային հակամարտությունների ծագումնաբանությունը սահմանադրաիրավական կարգավորման մեխանիզմում»[1]։

Մասնագիտական անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]