Վարդանովներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վարդանովներ (կեղծանունը՝ Վարդանիո), կրկեսի արտիստների (հեծանվորդների) ընտանիք։ Ալեքսանդր Փարեմուզովիչ Վ․ [Օգոստոս 18․8․1890—10․5․1963]։ Գործունեությունն սկսել է 1905 թվականին։ 1914 թվականից՝ մենահեծանվորդ։ 1919 թվականին ստեղծել է խմբային համար (Վարդանիո կեղծանունով)։ Խաղընկերուհիներից էր կինը՝ Անտոնինա Ֆիլիպովնա Վ․ Օգոստոս 4․1910Հոգտեմբեր 27․1961։ Տարբեր տարիներ Վարդանովների հետ հանդես են եկել նաև Վ․ Ֆ․ Ասմուսը, Կ․ Կ․ Ասմուսը, Ն․ Ռ․ Գալանովան, Գ․ Մ․ Սերգեևը, իր դուստրը՝ Տամարա Ալեքսանդրովնա Վ․ (ծնվել է Ապրիլ 10․1935), ԽՄԿԿ անդամ 1964 թվականից։ Ավելի ուշ հանդես է եկել եռյակում, ուր քույրն էր՝ Եկատերինա Ալեքսանդրովնան և Գ․ Վիտկովսկին։

Կրկեսը թողել է 1969 թվականին։ Եկատերինա Ալեքսանդրովնա Վ․ (ծնվել է Նոյեմբեր 29․1932), Վարդանովների դուստրը, հեծանվորդների եռյակի ղեկավար (խաղընկերները՝ Գ․ Վիտկովսկի, Ռ․ Բոչարովա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 324