Վասիլի Գավրիլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վասիլի Գավրիլով
Դիմանկար
Ծնվել է1884
ԾննդավայրՆոր Տարտաս, Kainskiy Uyezd, Tomsk Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էնոյեմբերի 22, 1919(1919-11-22)
Մահվան վայրԿույբիշև, Tomsk Governorate, Russian State
ԳերեզմանՎենգերովսկի շրջան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունվաճառական և հեղափոխական
 Vasili Ivanovich Gavrilov Վիքիպահեստում

Վասիլի Իվանովիչ Գավրիլով (1884, Նոր Տարտաս, Kainskiy Uyezd, Tomsk Governorate, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 22, 1919(1919-11-22), Կույբիշև, Tomsk Governorate, Russian State), ռուս հեղափոխական, բոլշևիկ, հեղափոխական իրադարձությունների և Քաղաքացիական պատերազմի մասնակից, հեղափոխական Ալեքսանդր Իվանովիչ Գավրիլովի եղբայրը, Ուստ-Տարտասյան մարզի և Սպասսկոյե գյուղի պատգամավորների առաջին խորհուրդների կազմակերպիչ և մասնակից։

Կաինսկի գավառի Խորհուրդների առաջին համագումարի պատվիրակ և անդամ։ 1918 թվականի հունիսին ձերբակալվել և բանտարկվել է Կաինսկի բանտում։ 1919 թվականի նոյեմբերի 22-ին գնդակահարվել է Սավկինոյի բարձունքում, Կաինսկ քաղաքից 5 կիլոմետր հեռավորության վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասիլի Իվանովիչ Գավրիլովը առևտրական և պետերբուրգյան հին մետաղագործ Իվան Ստեփանովիչ Գավրիլովի (1858-1901 թվականի օգոստոսի 2 (օգոստոսի 15) Նոր Տարտասս) և Սեկլետինա Իվանովնա Գավրիլովայի (Տիխոնովա) (?-1938 թվականի հոկտեմբերի 2) մեծ ընտանիքի երկրորդ երեխան էր (երկու եղբայրներ էին և չորս քույրեր)։

Մինչ հեղափոխությունը տնտեսություն էր վարում Կաինսկի գավառի Տոմսկի նահանգի Սպասսկոյե գյուղում։ Որպես Նորտարտասյան ձեթի գործարանին[1] կից ձիթագործական արտելի վստահված ներկայացուցիչ մեկնել է Անգլիա (1908—1910)[2] և Ամերիկա՝ արտասահմանյան շուկաներ ուղարկված սիբիրյան կարագը կեղծելուց պաշտպանելու համար։

1914 թվականին զորակոչվել է բանակ։ 1917 թվականին զորացրվել է ռուս-գերմանական պատերազմից, վերադարձել է հայրենիք որպես ճակատային զինվոր-բոլշևիկ։ Կինը Աննա Աբրամովնա Գավրիլովան է ( 1880 թվականի նոյեմբերի 5—?). Ունեցել են երկու երեխա՝ դուստրը՝ Կլավդիան և որդին՝ Վասիլին։

1918 թվականի փետրվարին մասնակցել է Կաինսկ քաղաքի քրիստոնեական առաջին գավառային Համագումարին։ Մայիսի 26-ին չեխ-էսէռական ապստամբների կողմից Բարաբինսկ կայարանի գրավումից հետո կարմիրգվարդիականների կայազորը Բանվոր-գյուղացիների և Զինվորների պատգամավորների գավառային խորհրդի կուսակցության անդամների հետ միասին մարտնչելով նահանջել են Կաինսկ քաղաքից։ Ընկեր Գավրիլովը, ինչպես նաև նախագահ Մոիսեյ Ստանիսլավովիչ Զդվինսկին և գավառային Պատգամավորների Խորհրդի մնացյալ անդամները ձերբակալվեցին [3]։

Կաինսկյան գավառային բանտում եղբոր՝ Ալեքսանդրի ներկայությամբ ենթարկվել է կոլչակյան կաինսկյան հակահետախուզության և հետաքննական հանձնաժողովի խոշտանգումներին։ Ընդհանուր հաշվով կալանավորվել էին ավելի քան հինգ հարյուր մարդ։ Բանտում Վասիլին մասնակցել է բոլշևիկյան ընդհատակյա կազմակերպության աշխատանքներին։ Ծանր հիվանդ վիճակում տեղափոխվել է գաղտնի մութ բանտախուց՝ ձեռքն ու ոտքը շղթայված։

Կոլչակի նահանջի ընթացքում, 1919 թվականի նոյեմբերի 22-ից սկսած գեներալ Վ. Օ. Կապպելի հրամանով[2], Նովոնիկոլաևյան բանտ տեղափոխելու պատրվակով Կաինսկից ոչ հեռու (Սավկինոյի բարձունքի արվարձանում), Մոսկովյան-Սիբիրյան տրակտի վրա (ավելի վաղ այս ճանապարհի վրա մահապատժի էին ենթարկվել Եկատերինբուրգյան բանտի բոլշևիկ-կալանավորները) պատժիչ ջոկատը առանձին խմբերով (54-ից մինչև 90 հոգիանոց) գնդակահարում է քաղբանտարկյալներին ։ Կարմիր Բանակն այստեղից բոլոր խոշտանգվածներին և գնդակահարվածներին տեղափոխում է Բարաբինսկ՝ հուղարկավորելու համար հարազատներին հանձնելու նրանց դիակները[4]։

Վասիլին եղբոր՝ Ալեքսանդր Գավրիլովի հետ թաղված է Նոր Տարտաս գյուղի գերեզմանատանը։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղբայր-հեղափոխականներ Գավրիլովների գերեզմանը Նոր Տարտասում: Հուշարձանը տեղադրվել է 1979 թվականին[3].
Քաղաքացիական պատերազմի պարտիզաններին նվիրված կարմիր աստղով առաջին կոթողը տեղադրվել է Նոր Տարտաս գյուղի 7-ամյա դպրոցի այգում՝ հետևյալ գրառմամբ՝ «Գավրիլով Ալեքսանդր Իվանովիչ, Գավրիլով Վասիլի Իվանովիչ 1919 թվականի նոյեմբերին կոլչակականների կողմից դաժանաբար խոշտանգված պարտիզաններ »[5]

Նովոսիբիրսկի մարզի Վենգերովսկի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի Գործկոմի որոշմամբ Գավրիլով եղբայրների հայրենիքում, Նոր Տարտաս գյուղում փողոցներից մեկը անվանակոչվել է «Գավրիլով եղբայրներ»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Из справки Исполнительного комитета Венгеровского сельского Совета депутатов трудящихся Венгеровского района Новосибирской области от 5 августа 1970 г.
  2. 2,0 2,1 Пономаренко П. М., 2005
  3. 3,0 3,1 Памятники истории, архитектуры и монументального искусства Новосибирской области., 2012
  4. Из справки Исполкома Барабинского Горсовета, по Заявлению очевидца событий, красногвардейца, члена ВКП(б) Константина Петровича Мецнера, 22 марта 1951 года и по материалам суда г. Барабинска в 1924 году над тюремными карателями
  5. Амбурцев В. Братья Гавриловы // Ленинец (газета). — 1957. — № 89(2577) от 31 июля.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]