Վասիլի Ալեքսեևի հուշարձան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox architecture.png
Վասիլի Ալեքսեևի հուշարձան
Памятник Васе Алексееву (копия)02.jpg
Վասիլի Ալեքսեևի հուշարձանի պատճենը Հունվարի 9-ի զբոսայգում
Կոորդինատներ59°53′29.281″ հս․ լ. 30°16′32.297″ ավ. ե. / 59.89146694° հս․. լ. 30.27563806° ավ. ե. / 59.89146694; 30.27563806Կոորդինատներ: 59°53′29.281″ հս․ լ. 30°16′32.297″ ավ. ե. / 59.89146694° հս․. լ. 30.27563806° ավ. ե. / 59.89146694; 30.27563806
Գտնվում էՌուսաստան Ռուսաստան
Սանկտ Պետերբուրգ
Շինության ձևըկիսանդրի
Կառուցել էՄատվեյ Խառլամով
Ներկա վիճակըբնօրինակը տեղափոխվել է Քաղաքային քանդակի պետական թանգարան

Վասիլի Ալեքսեևի հուշարձան (ռուս.՝ Памятник Василию Алексееву), հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում, որը նվիրված է Պուտիլովյան գործարանի բանվոր, ՌՍԴԲԿ Նարվայի շրջկոմի անդամ, Պետրոգրադի բանվորական երիտասարդության սոցիալիստական միության կազմակերպիչներից մեկին, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, 1919 թվականին Գատչինայի հեղափոխական կոմիտեի նախագահ Վասիլի Պետրովիչ Ալեքսեևին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղադրվել է Լենինգրադում, 1928 թվականին, Նարվսկի շրջանի (այժմ՝ Կիրովի շրջան) Ստաչկաների պողոտայում։ Վասիլի Ալեքսեևի հուշարձանը տեղադրվել է այն շենքի առջև, որտեղ 1917 թվականի օգոստոսին տեղի է ունեցել ՌՍԴԲԿ(բ) VI համագումարը, որի մասնակիցն է եղել Ալեքսեևը։

Քանդակագործն է Մատվեյ Խառլամովը (1870-1930)։

Հուշարձանը բրոնզե ձուլածո կիսանդրի էր՝ մոխրագույն ողորկված գրանիտից պատրաստված երկումետրանոց պատվանդանի վրա։ Կիսանդրու բարձրությունը 0,8 մետր էր։

Հուշարձանին արված մակագրությունը.

«Վասյա Ալեքսեև
Կոմերիտմիության հիմնադիրներից մեկը
ծնվ.՝ 1897 թ.
մահ.՝ 1919 թ.»:

Ստաչկաների հրապարակի վերակառուցման և Ա. Մ. Գորկու անվան մշակույթի պալատի կառուցման ընթացքում 1930-ական թվականներին հուշարձանը տեղափոխվել է Հունվարի 9-ի զբոսայգի։

Վանդալության ակտերի պատճառով կիսանդրին տեղափոխվել է Քաղաքային քանդակի պետական թանգարան, իսկ Հունվարի 9-ի զբոսայգում տեղադրվել է կիսանդրու գիպսե պատճենը։ Սանկտ Պետերբուրգի նահանգապետի 2000 թվականի մարտի 6-ի թիվ 227-р հրամանով հուշարձանը զրկվել է մոնումենտալ արվեստի պահպանվոող հուշարձանի կարգավիճակից[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]