Վառնա (լիճ)
![]() | ||
Կոորդինատներ | ||
Երկիր | Բուլղարիա | |
Վարչատարածքային բաժանում | Վառնայի շրջան | |
Ավազանի մակերեսը | 17 կմ² | |
Ծավալը | 0,165 կմ³ | |
Ամենամեծ խորությունը | 19 մ | |
Վառնա լիճ (բուլղար․՝ Варненско езеро), ամենախոշոր և ամենախոր ծովախորշը (լիման) Բուլղարիայի սևծովյան ափում։ Գտնվում է Վառնա քաղաքի մերձակայքում, արհեստական նավարկելի ջրանցքներով միացած է Վառնայի ծոցին և Բելոսլավյան լճին[1]։
1950 թվականի մարտի 16-ին Վառնա լիճը, Ստալինի լեռնագագաթի (նախկինում Մուս-Ալլայի լեռնագագաթ) տարածքում գտնվող մի խումբ լեռնային լճերի հետ միասին, վերանվանվել է Ստալինյան լճեր (մինչև 1956 թվականը)։ 1972 թվականին լճից ոչ հեռու հայտնաբերվել է Վառնայի գերեզմանատունը[2]։
Առանձնահատկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լճի մակերեսը 17 կմ² է, խորությունը՝ 9,5-19 մետր։ Լճի ջերմաստիճանը և աղիության մակարդակը կախված են լիճ լցվող ծովային ջրից։ Գարնանը աղիությունը նվազում է, իսկ ամռանը և աշնանը՝ աճում։ Որոշ տեղերում ջրի մակերեսը տաքանում է մինչև +25 °C, մակերևույթի տարեկան միջին ջերմաստիճանը մոտ +14 °C է, իսկ ջրի հատակին ջերմաստիճանը ոչ ավելի է, քան +8 °C: Աղի ջրի գերակշռության հետ կապված լճում բնակվում են միայն ծովային ձկնատեսակներ[3].:
Աշխարհագրական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վառնա լիճը ունի տեկտոնական ծագում, այն ձևավորվել է Պլեյստոցենի դարաշրջանում Պրովադիսկա գետաբերանից։ Արևմուտքից լիճն արհեստական ջրանցքով միացած է Բելոսլավյան լճին, որտեղ գտնվում է Վառնա նավահանգստի արևմտյան տերմինալը (բուլղար․՝ Терминал Варна Запад)։ Արևելքում Սև ծովից այն առանձնացված է ավազոտ երկու կիլոմետրանոց ժապավենով, որն ընդարձակվում է տարեց տարի։ Հարավային ափը կտրուկ է և բարձր, իսկ հյուսիսայինը՝ հարթ։ Վառնա լճի հատակը ծածկված է տիղմի շերտով, որոշ տեղերում այն հասնում է 30 մետրի։ Հատակի ամենախորը տեղերը ծածկված են ծծմբաջրածնային ցեխով, որն օգտագործվում է ցեխաթերապիայի նպատակով։ Մինչև 20-րդ դարը լճի ջուրը ծով էր հոսում Վառնա գետով, բայց Վառնա նավահանգստի (բուլղար․՝ терминал Варна Изток) արևելյան տերմինալի կառուցումից լճի չորացումից հետո 1906-1909 թվականներին լճից մինչև ծով փորվեց նավարկելի ջրանցք, ինչը հանգեցրեց լճում ջրի մակարդակի անկման և 1,4-1,5 մետր բարձրությամբ ծովային ջրերի ներխուժման, որի պատճառով ջուրը աղի դարձավ։ Ավելի ուշ՝ դեպի հարավ նոր նավարկելի ջրանցք փորվեց, 12 մետր խորությամբ[3]., իսկ 1976 թվականին ջրանցքների վրա գցվեց Ասպարուխով կամուրջը, որը միացնում էր լիճը Վառնայի ծոցին։
Գետեր, որոնք թափվում են Վառնա լիճ[3]..
- Պրովադիսկա
- Դևնյա (բուլղար․՝ Девня)
- Իգնատևսկատա (բուլղար․՝ Игнатиевската)
- Կոնստանտինովսկա (բուլղար․՝ Константиновска)
- Պեյներջիսկի հեղեղատ (բուլղար․՝ Пейнерджикски дол)
Լճի հյուսիսային ափին տեղակայված են Էզերովո և Կազաշկո գյուղերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Варненское озеро // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ Золотова М. (2004). «Варненский некрополь эпохи халколита» (ռուսերեն). Varna.info.bg. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ 3,0 3,1 3,2 Золотова М. (2003). «Варненское озеро» (ռուսերեն). Varna.info.bg. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 12-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վառնա (լիճ)» հոդվածին։ |
|