Jump to content

Վան Տյանպու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վան Տյանպու
չինարեն՝ 王天普
Ծնվել էսեպտեմբեր 1962[1] (61 տարեկան)
ԾննդավայրChangle County, Չանվեյ հատուկ շրջան, Շանդուն, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունՉժեցզյան համալսարան
Մասնագիտությունքիմիկոս, ճարտարագետ, ձեռնարկատեր և գործարար
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն

Վան Տյանպու (չինարեն՝ , սեպտեմբեր 1962[1], Changle County, Չանվեյ հատուկ շրջան, Շանդուն, Չինաստան), չինացի քիմիկոս, քիմիկ-տեխնոլոգ և ձեռնարկատեր։ Sinopec ընկերության նախագահ, որը Չինաստանի երեք խոշորագույն պետական նավթային ընկերություններից մեկն է[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վան Տյանպուն ծնվել է 1962 թվականին Շանդուն նահանգում։ 1985 թվականի հուլիսին Ցինդաոյի քիմիական ճարտարագիտության դպրոցում ստացել է ճարտարագիտության բակալավրի աստիճան օրգանական քիմիական ճարտարագիտության ոլորտում։ 1996 թվականի հուլիսին Դալիանի տեխնոլոգիական համալսարանում ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ 2003 թվականի օգոստոսին Հանչժոուի Չժեցզյան համալսարանում ստացել է քիմիական գիտությունների դոկտորի աստիճան[3]։

2001 թվականի օգոստոսից մինչև 2003 թվականի ապրիլը Վանը Sinopec ընկերության փոխնախագահն է եղել։ 2003 թվականի ապրիլից մինչև 2005 թվականի մարտ եղել է Sinopec-ի գլխավոր փոխնախագահը։ 2005 թվականի մարտին դարձել է ընկերության նախագահ[4]։ 2006 թվականի մայիսից ընտրվել է Sinopec-ի տնօրենների խորհրդի անդամ։

2015 թվականի ապրիլի 27-ին Վան Տյանպուի նկատմամբ հետաքննության է սկսվել Կոմունիստական կուսակցության կարգապահական տեսչության կենտրոնական հանձնաժողովի կողմից «օրենքների և կանոնակարգերի կոպիտ խախտումների համար»[5]։ Վանը հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից 2015 թվականի սեպտեմբերի 18-ին[6]։ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին Գերագույն ժողովրդական դատախազությունը հայտարարել է, որ Չինաստանի նավթաքիմիական կորպորացիայի նախկին տնօրեն, գլխավոր մենեջեր և կուսակցության անդամ Վան Տյանպուն կասկածվում է կաշառակերության և կոռուպցիայի մեջ։

2017 թվականի հունվարի 24-ին Վանը դատապարտվել է 15 տարի 6 ամիս ազատազրկման[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 China Vitae — 2001.
  2. «Sinopec Has World's Third-Largest Oil-Refining Capacity». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 01-ին.
  3. «Biography of Wang Tianpu». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 01-ին.
  4. «低调王天普登场中石化 (Wang Tianpu is in charge of Sinopec)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 01-ին.
  5. «中国石油化工集团公司总经理王天普涉嫌严重违纪违法接受组织调查». Central Commission for Discipline Inspection. Վերցված է 2015 թ․ ապրիլի 27-ին.
  6. «中国石油化工集团公司原董事、总经理、党组成员王天普严重违纪被开除党籍». Central Commission for Discipline Inspection. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 18-ին.
  7. «中石化原总经理王天普一审被判15年6个月». Sina. 2017 թ․ հունվարի 24.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախորդող:
Սու Շուլին
Չինաստանի նավթաքիմիական կորպորացիայի գլխավոր տնօրեն
2011–2015
Հաջորդող:
Դայ Հոուլյան