Jump to content

Վանգ Յոնչուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանգ Յոնչուն
Ծնվել է1960
ԾննդավայրQian'an County, Q15944850?, Գիրին, Չինաստան
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունJilin University?
Մասնագիտությունgeneral manager
ԿուսակցությունՉինաստանի կոմունիստական կուսակցություն

Վանգ Յոնչուն (չինարեն՝ 王永春, 1960, Qian'an County, Q15944850?, Գիրին, Չինաստան), նավթի և գազի արդյունաբերության չինացի նախկին գործարար, Չինաստանի կոմունիստական կուսակցության 18-րդ կենտրոնական կոմիտեի այլընտրանքային անդամ։

Իր կարիերայի գագաթնակետին նա եղել է Daqing Oil Field Co. Ltd.-ի գլխավոր գործադիր տնօրենը, իսկ ավելի ուշ զբաղեցրել է PetroChina-ի ավագ փոխնախագահի պաշտոնը։

Վանգ Յոնչունը կալանավորվել է Չինաստանում նավթային արդյունաբերության մեջ ենթադրյալ կոռուպցիան կասեցնելուն ուղղված ավելի մասշտաբային միջոցառումների շրջանակներում։ 2014 թվականի հունիսին հեռացվել է Կոմունիստական կուսակցությունից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանգը ծնվել է 1960 թվականի հուլիսին Գիրին նահանգի Քիանան կոմսությունում։

1977 թվականին վերսկսելով համալսարանի ընդունելության քննությունը՝ Վանգը ընդունվել է Գիրինի համալսարանի երկրաբանության ֆակուլտետ, որն ավարտել է 1983 թվականի օգոստոսին։

1983 թվականի օգոստոսից մինչև 1999 թվականի սեպտեմբերը եղել է PetroChina-ի Jilin Exploration and Development Research Institute-ի նախագահ։ PetroChina է եկել 2004 թվականի հոկտեմբերին։

2009 թվականի օգոստոսին նշանակվել է Daqing Oil Field սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նախագահ․ պաշտոնը զբաղեցրել է մինչև 2011 թվականի ապրիլը։

2011 թվականի ապրիլին նա նշանակվել է PetroChina-ի փոխնախագահ, այդ պաշտոնում մնացել է մինչև 2013 թվականի օգոստոսը։

2013 թվականի օգոստոսի 26-ին Վանգը հետաքննվել է Կարգապահական տեսչության կենտրոնական հանձնաժողովի կողմից «օրենքների և կանոնակարգերի լուրջ խախտումների» համար[2][3][4][5]։

Վանգը հեռացվել է Կոմունիստական ​​կուսակցությունից 2014 թվականի հունիսի 30-ին[1]։

2015 թվականի հոկտեմբերի 13-ին Հուբեյ նահանգի Սյանգյան միջանկյալ ժողովրդական դատարանում դատավարությունից հետո Վան Յոնչունը մեղավոր է ճանաչվել իշխանության չարաշահման, կաշառակերության ու «անհասկանալի ծագման հարստություն դիզելու» մեղադրանքով և դատապարտվել է 20 տարվա ազատազրկման[6]։

Ըստ լուրերի՝ էներգետիկ ընկերության ղեկավարի պաշտոնում աշխատելու ընթացքում նա ստացել է ավելի քան 48,56 միլիոն յուան (~7,64 միլիոն դոլար) կաշառք[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «王永春严重违纪违法被开除党籍(图)». 2014 թ․ հունիսի 30.
  2. 知情人称王永春落马当地检察系统插不上手 (չինարեն). Sina. 2013 թ․ սեպտեմբերի 10.
  3. 国资委党委书记:蒋洁敏、王永春等涉案是个人问题 (չինարեն). 法制网. 2013 թ․ սեպտեմբերի 04. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
  4. 张毅:对蒋洁敏王永春等的调查体现惩治腐败决心 (չինարեն). Tcent. 2013 թ․ սեպտեմբերի 03. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 20-ին.
  5. 蒋洁敏曾任中石油董事长 任国资委主任不到半年 (չինարեն). Ifeng. 2013 թ․ սեպտեմբերի 10.
  6. «Former senior China energy executive jailed for 20 years for graft». Reuters. 2015 թ․ հոկտեմբերի 13.
  7. «中石油原副总王永春获刑20年 因自首立功获轻判». Sina. 2015 թ․ հոկտեմբերի 13.