Վաճառական Չուվիլդինի տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Վաճառական Չուվիլդինի տուն (ռուս.՝ Дом купца Чувильдина, թեք տուն), նախկինում եկամտաբեր տուն Եկատերինբուրգում։ Պատկանել է վաճառական Վասիլի Իվանովիչ Չուվիլդինին։ 2015 թվականից համարվում է տեղական նշանակության պատմական և ճարտարապետական հուշարձան[1][2]։ Ընդգրկված է Եկատերինբուրգի «Կարմիր գիծ» տուրիստական երթուղու մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկհարկանի աղյուսե շենքը կառուցվել է մոտավորապես 1900 թվականին, գետի 2-րդ ափային փողոցում (այժմ` Գորկո փողոց), Իսետ գետի ափին, ճարտարապետ Ալեքսանդր Սեմենովիչ Չիրկովսկու նախագծով, որը նաև նախագծել է Եկատերինբուրգում առաջին էլեկտրակայանը[3]։ Տան կառուցման համար ընտրվել է այդ ժամանակ նորաձև համարվող «աղյուսե» ոճը։ 1890-ական թվականներին տան մոտ գտնվող հողատարածքը ձեռք է բերել Չուվիլդինը, իսկ մինչ այդ պատկանել է ոմն Մարթա Ֆիլիպովնա Կոզլովային։ Հողատարածքի վրա կար փայտե տուն և որոշ տեխնիկական շենքեր։ Վաճառականն ապրում էր մոտակայքում փայտե տան մեջ, և այնտեղ շարունակեց ապրել նույնիսկ քարե տան շինարարությունից հետո, որը նա հանձնեց կենվորներին։

Չուվիլդինի հիմնական զբաղմունքն ալյուրի առևտուրն էր։ Նա քաղաքում հայտնի էր, հեղինակություն ուներ, երկու անգամ ընտրվել է քաղաքային դումայի անդամ 1876 թվականից մինչև 1884 թվականը[4]։ 1903 թվականից վաճառականի վերաբերյալ տեղեկատվություններ չկան, իսկ 1912 թվականին տունը ձեռք է բերել ոմն Ա. Ե. Սուխոպլյուևը։ 1917 թվականից հետո տունը հանձնվել է քաղկոմին և վերածվել կոմունալ բնակարանների։

Ներկայիս հասցեն՝ Մաքսիմ Գորկու փողոց 14։

2005 թվականին տանը հարակից տարածքում տեղադրվել է Ստեղնաշարի հուշարձանը, իսկ տունը երբեմն անվանում են «i-ցանց» կամ «ծրագրաշարային բլոկ»[5]։ 2015 թվականին Սվերդլովսկի մարզի կառավարությունը տունը ընդգրկվել է մշակութային ժառանգության օբյեկտների ցանկում։ «Այս շենքի պատմա-մշակութային արժեքը սկզբնական ծավալային պլանավորման լուծման բարդ ռելիեֆի մեջ է»[2]։

Մինչև 2016 թվականը տունը անտեսված վիճակում էր։ 2016 թվականի նոյեմբերին այն աճուրդի է հանվել 6,24 միլիոն ռուբլով[6][7][8] և 6,31 միլիոն ռուբլով ձեռք բերվել «Կապիտալ» Բաց բաժնետիրական ընկերության կողմից[9]։ 2016 թվականի վերջում տունը վերակառուցվել է՝ բնակելի տան վերածելու նպատակով[10][11]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Свод памятников истории и культуры Свердловской области. Т1. - «Сократ», 2007. - С. 158.
  • В. Старков. Мой город. Екатеринбург в памятниках архитектуры и истории.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «МУГИСО поставило дом Чувильдина в Екатеринбурге под охрану». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 ««Косой дом» стал объектом культурного наследия». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  3. «Доходный дом купца В. И. Чувильдина, 1900 г., архитектор А. С. Чирковский». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «Городской портал Екатеринбурга». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 26-ին.
  5. «Легенды Екатеринбурга в картинах». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  6. «Покупаем «Косой дом»: сколько на самом деле стоит «самый рисуемый особняк Екатеринбурга»». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  7. ««Косой дом» в Екатеринбурге выставили на продажу». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  8. ««Косой дом» в Екатеринбурге распродают по частям». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  9. «В Екатеринбурге «Косой дом» на набережной продан за 6,3 млн рублей». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  10. «Вынесли все окна и двери: смотрим, как знаменитый Косой дом на Горького переделывают в особняк». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.
  11. «У памятника строят кирпичную ограду». Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]