Սևենտիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Սեվենտիք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Շապին Գարահիսար գավառում։ XX դարի սկզբին ուներ 350 հայ բնակիչ (50 տուն)։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի (Սուրբ Հովհաննես Ոսկեբերան) և վարժարան։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png