Սևագիր:Օլա Ջոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օլա Ջոն (հոլ.՝ Ola John, ), հոլանդացի ֆուտբոլիստ, «Ալ-Հազմ» ակումբի կիսապաշտպան։

Կենսագրություն

Օլա Ջոնը ծնվել է Լիբերիայում։ Մոր և եղբայրների հետ փախել է Նիդերլանդներ։ Նրա հայրը մահացել է Լիբերիայի առաջին քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ջոնը այլևս չի վերադարձել Աֆրիկա մայրցամաք։ Իր եղբայրների՝ Քոլինսի և Փեդիի նման, նա միացել է «Տվենտե» ակադեմիային։

«Տվենտեի» հիմնական կազմում նորամուտը նշել է 2010/11 մրցաշրջանում «VV Capelle» թիմի դեմ գավաթային խաղում։ Հանդիպման ավարտին փոխարինել է Նասեր Շադլիին։ «Տվենտեն» 4:1 հաշվով ջախջախել է մրցակցին: Դեկտեմբերի 18-ին երկարաձգել է պայմանագիրը մինչև 2014 թվական։

2011/12 մրցաշրջանն իսկական առաջընթաց էր Օլա Ջոնի կարիերայում։ Ադրիանսեի գլխավորությամբ նա դարձել է թիմի հիմնական խաղացողն ու առաջատարներից մեկը։ Առաջնությանը մասնակցել է «Ուտրեխտի» պարտությանը՝ խփելով 2 գնդակ։  Հանդիպումն ավարտվել է «Տվենտեի» համոզիչ հաղթանակով՝ 6:2 հաշվով։

2012 թվականի մայիս 24-ին Ջոնը տեղափոխվել է «Բենֆիկա»։

2014 թվականի հունվար 17-ին Ջոնին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել է «Համբուրգը»։

2014 թվականի ամռանը վերադարձել է «Բենֆիկա»։ 2015 թվականի մայիսի 29-ին Ջոնը պորտուգալական լիգայի գավաթի եզրափակչում հաղթական գոլ է խփել «Մարիտիմուի» դարպասը (2:1):

2015 թվականի սեպտեմբերի 1-ին Ջոնը վարձակալության իրավունքով հանձնվել է Չեմպիոնշիփի անգլիական «Ռեդինգ» ակումբին։ Այդ ժամանակվանից ի վեր նա հասցրել է ազգային առաջնությունում 16 հանդիպում խաղալ «Ռեդինգի» ակումբի կազմում:

2018 թվականի հուլիսի 21-ին Ջոնը եռամյա պայմանագիր է կնքել «Վիտորիա Գիմարայնշ» ակումբի հետ:

2020 թվականի հոկտեմբերի 6-ին մինչև մրցաշրջանի ավարտը պայմանագիր է կնքել «Վալվեյկ» ակումբի հետ։

Հոլանդիայի հավաքականի կազմում նորամուտը նշել է 2013 թվականի փետրվարի 6-ին Իտալիայի դեմ ընկերական խաղում։

Ձեռքբերում

«Տվենտե»

Նիդերլանդների ֆուտբոլի գավաթի գավաթակիր՝ 2010/11 Ֆուտբոլի Նիդերլանդների սուպերգավաթի գավաթակիր՝ 2011

«Բենեֆիկա»

Պորտուգալիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն (3) 2013/14, 2014/15, 2015/16 Պորտուգալիայի գավաթի գավաթակիր՝ 2013/14 Պորտուգալական լիգայի գավաթակիր (2)՝ 2013/14, 2014/15 Պորտուգալիայի սուպերգավաթի գավաթակիր Ծանոթագրություններ

2011/12 STATISTICS(չաշխատող հղում)

FC Utrecht 2-6 Twente Enschede(չաշխատող հղում)

«Ola John já é jogador do Benfica»։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-13-ին։ Վերցված է 2012-05-25

Perfekt: HSV verpflichtet Ola John Արխիվացված է Հունվար 19, 2014 Wayback Machine-ի միջոցով:

«RKC Waalwijk contracteert Ola John.» (հոլանդերեն)։ rkcwaalwijk.nl։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-06-ին։ Վերցված է 7.10.2020 Կատեգորիա:Տվենտեի ֆուտբոլիստներ Կատեգորիա:Հոլանդացի ֆուտբոլիստներ Կատեգորիա:Ֆուտբոլի կիսապաշտպաններ