Սևագիր:Սերը արտաքսված

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սերը արտաքսված»[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Ղազարես Աղայանի «Սերը արտաքսված» պատմվածքը լույս է տեսել 1889 թվականին։ Այն արտացոլում է նախապաշարմունքի՝ սնահավատության և կրոնական ներշնչանքի ճակատագրական հետևանքները հայ հետամնաց գյուղում։

Սերը արտաքսված
ՀեղինակՂազարոս Աղայան
ԺանրՊատմվածք
ԼեզուՀայերեն
ԵրկիրՀայաստան
Հրատարակման տարեթիվ1889

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածքը հայտնի չէր նույն տեղի մոտակայքում ապրողներին, քանի որ նրանք նորեկ գաղթականներ էին և չգիտեին, թե ովքեր են ապրել եղել հարևանությամբ։ Այժմյան բնակիչներից ճարպիկ քարագնացները, մեղու որսալու նպատակով, մտել են այս ու այն քարայրը և փոխանակ մեղվի, գտել են արծաթի և ոսկու հին դրամներ, պղնձի ամաններ և նույնիսկ մեռած մարդկանց կմախք։Շինակ գյուղում, նրա շեն ժամանակ, ապրել է մի միջահասակ տղամարդ՝ Մակար անունով։ Մակարը եղել է հոգեսեր ու արդար մարդ և օգնության պատրաստակամ։ Քսան տարուց ավել ամուսնացած է եղել, կինը ողջ էր և ունեին մեկ որդի՝ Մարկոս անունով։ Մակարի ցանկությունն էր կնոջից անջատ ապրելը և ապաշխարելը իր քսան տարվա ամուսնության հանցանքը։ Կնոջ համար էլ էր հաճելի ամուսնու ցակությունը։ Նա էլ իր հերթին առանձնացավ տան մեջ և ուխտ արեց, որ Հեղինակը պատմում է Խրամ գետի մի լայնացած հովտի՝ փոքրիկ գյուղի մասին, ի անունը Շինակ էր։ Գյուղն այժմ չկա․ ուժգին երկրաշարժի ժամանակ Խրամից մի ահագին քերծ փլվելով՝ ամբողջ գյուղն իր տակովն էր արել և հիմա գյուղի փոխարեն մի ահագին քարաբլուր էր կանգնած։էլ մարդու երես չի տեսնի։ Սրա ապաշխարությունը երկար չտևեց։ Հինգ տարի չանցած՝ վախճանվել էր, թողնելով քսան տարեկան Մարկոսին։ Շատ չանցած մեռավ Մակար ջրաղացպանը։ Մարկոսը մնացել էր մեն–մենակ։ Մոր տեղը բռնել էր մորաքույրը, ով մեկ կողմից կառավարում էր Մարկոսի տունը, մյուս կողմից՝ հորդորում նրան, որ ամուսնանա, քանի որ անկին տուն չի կարող լինել։ Մարկոսը ասում է, որ կամուսնանա աշնանը։ Սակայն Մարկոսն փափագ ու ցանկություն չուներ ամուսնանալու։ Աշունն ասում էր ամռանը և այդպես հակառակ․․․Մարկոսի մորաքույրը՝ Գյուլնազ աքիրը, արտաքուստ Մարկոսին ստիպում էր, որ ամուսնանա, սակայն ինքը մորից պակաս ուշադիր չէր նրա ուեցվածքի նկատմամբ։ Գյուլնազ աքիրի նպատակը ոչ թե այն էր, որ Մարկոսը ընտանիք կազմի, զավակի տեր դառնա այլ այն, որ հորական, պապական օջախի ծուխը չմարի, միշտ վառ մնա։ Մորաքույրը տեսնելով, որ Մարկոսը ցանկություն չունի ամուսնանալու, որոշում է, որ պետք է մի հնարքով փորձի տաքացնել Մարկոսի սիրտը, այդ իսկ պատճառով Մարկոսի տանը հավաքում է գյուղի աղջիկներին՝ բուրդ գզելու նպատակով։ Մյուս առավոտ գալիս են քսան նորահարս աղջիկներ՝ թարմ, առողջ, գեղեցիկ և առույգ։ Այդ աղջիկներից Նախշուն է, որ կարողանում է Մարկոսի մեջ ինչ-որ զգացմունք արթնացնել։ Այդ առավոտից հետո գյուղում խոսակցությունների տարափ է սկսում կապված Մարկոսի և Նախշունի սիրավեպի լուրերի շուրջ։ Գյուլնազ աքիրը ձվածեղ էր պատրաստել և կանչել Մարկոսին, որպեսզի վերջինս վերջացնի գործը և գնա հաց ուտելու։ Հացի ժամանակ Մարկոսն իր զգացմունքների մասին պատմում է մորաքրոջը, որպեսզի նա գնա խնամախոս։ Մարկոսը և Նախշուը նշանվում են, ամուսնանում՝ հասնում իրենց մուրազին։Մի անգամ, երբ արդեն հղի էր Նախշունը, բայց իրենց անփորձությունից չգիտեին, թե երբ է ծնվելու երեխան, մարդ ու կին վեր են կենում և գնում Հաղպատի վանք՝ ուխտի։ Վանքի վանահայրը, որ մի հին ճգնավորի պատկերով սուրբ և պատկառելի ծերունի էր, նորեկ ուխտավորներին ընդունեց և մի հարմարավետ սենյակ տվեց։ Կեսգիշերին Նախշունի ցավերը բռնեց; Վանքում կային պառավ կանայք, ովքեր ընդունեցին ծնունդը։ Մյուս առավոտյան վանահայրը իմացավ, որ նորեկ ուխտավորներին արու զավակ է պարգևել աստված։ Երեխայի նույնտեղ ծնվելը, նրա համար լավ ապագայի նշան համարելով, ասում է ծնողներին, որ երբ լրանա երեխայի յոթ տարեկանը, բերեն այնտեղ և նվիրեն աստծուն։ Ծննդկանին վանահայրը ասում է, որ քիչ կերակրի երեխային, որպեսզի հենց այս ժամանակից սովորի քիչ սնվելուն։ Յոթ օրից հետո վանահայրը ինքը դարձավ կնքահայր և մկրտեց երեխային։ Կնքահայրը երեխայի համար ընտրեց Մակար անունը։ Ծերունին երեխային հանձնելով մորը՝ խորհուրդներ է տալիս, թե ինչպես պետք է պահի քառասունքը։ Անցնում է քառասունքը, լրանում երեխայի ծննդյան քառասուն օրը։ Նախշունը գրկում է երեխային, գնում ժամ։ Քառասունքի արարողությունից հետո վանահայրը Մակարի ձեռքն է տալիս մի քսակ և ասում, որ այդ քսակը ընծայում է երեխային, որը կբավականացնի յոթ տարի։ Նույ օրը եկեղեցում հավաքվել էին բոլոր վանքեցիք։ Ժամավորները սպասում էրն վանահորը, ով սովորականից ուշացել էր։ Նրա դուռը բաց էր բոլորի համար։ Գնացինորպեսզի նրան իմաց տան, որ գա, սակայն նա պառկած էր անկողնու մեջ, վերմակը մինչև գլուխը քաշած։ Ներկաներից մեկը սկսեց կամացուկ շարժել, ձայն տվեց դարձյալ անօգուտ։ Նա մեռած էր։Վանահոր մահից հետո ամուսինները որոշում են ճգնավորի կյանքով ապրել։ Նախշունը գնում է կույսերի մոտ՝ դառնում նրանց աղախին։

Շատ տարիներ անց Մարկոսի դիակը գտնում են մի քարայրի մեջ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մակար
  • Մարկոս
  • Գյուլնազ աքիր
  • Նախշուն
  • Վանահայր

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը][խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիաներ (++): (+)