Jump to content

Սևագիր:Հայաստանի ազգային գրադարանի արվեստի բաժնի հավաքածուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հայաստանի ազգային գրադարանի արվեստի բաժնի հավաքածուները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ազգային գրադարանի արվեստի բաժինը Հայաստանի ազգային գրադարանի հիմնարար բաժիններից մեկն է, որը համալրված է հարուստ հավաքածուներով։ Բաժնում կենտրոնացած են հայ, ինչպես նաև արտասահմանյան երկրների ժողովուրդների արվեստին և նրանց անվանի ներկայացուցիչներին նվիրված նյութեր։

Այստեղ պահպանվում ե և ընթերցողների են տրամադրվում Էրմիտաժի, Դրեզդենի, Լուվրի և աշխարհի շատ այլ նշանավոր պատկերասրահներում պահպանվող աշխարհահռչակ նկարիչների, քանդակագործների ստեղծագործությունների վերատպություններ, ալբոմներ, մենագրություններ։

Բաժնի ֆոնդը համալրվում է տպագիր արտարանքի տարբեր տեսակներով՝ ալբոմներ, գրքեր, լուսանկարներ, բնօրինակ նկարներ, նոտաներ, ձայներիզներ, աշխարհագրական քարտեզներ, ամսագրեր, պաստառներ, փոստային բացիկներ, բուկլետներ, դրամներ, օրացույցներ, կիրառական գրաֆիկայի նյութեր, դիդակտիկ նյութեր և այլ մանր թերթիկային նյութեր։[1]

Արվեստի բաժնում պահպանվում և սպասարկվում են եզակի և հազվագյուտ քարտեզներ՝ սկսած 17-րդ դարից։ Իրկանացվում է այդ նյութերի գիտական մշակումը, կազմվում են կատալոգներ և քարտարաններ, որոնց շնորհիվ բավարարվում են ընթերցողների բազմապիսի թեմատիկ պահանջները և անհրաժեշտ գրականության սպասարկումը։

Արվեստի բաժնի ֆոնդը 01.01.2024թ. դրությամբ կազմում է  363.084 միավոր, որից՝ հայերեն-57014 միավոր, ռուսերեն – 236421 միավոր, այլալեզու- 69649 միավոր։

Հայաստանի ազգային գրադարանի արվեստի բաժինը աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9։00-17։30 և միշտ պատրաստ է սպասարկել ընթերցասեր և արվեստասեր հասարակությանը։[2]

  1. Հայաստանի ազգային գրադարան։ Ուղեցույց. Երևան: ՀՀ Մշակույթի նախարարություն. 2007. էջեր 18–19. ISBN 978-99930-65-48-7.
  2. Ղազարյան, Ռաֆիկ (2012). Գանձեր Հայաստանի ազգային գրադարանի։ Պ ատկերագիրք. Երևան: Երևան, «Գիրք» հրատարակչություն. էջ 65. ISBN 978-99930-65-84-5.