Սևագիր:Կրոն և դիցաբանություն (Հարատև երիտասարդություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Redirect-distinguish Կաղապար:Short description Կաղապար:More citations needed

Youth and Time, John William Godward, 1901

Հավերժական երիտասարդությունը մարդու ֆիզիկական անմահության հասկացությունն է՝ առանց ծերացման: Երիտասարդությունը սովորաբար դեմ է գնում ծերացմանը, այլ ոչ թե մարդկային կյանքի տևողության որոշակի փուլին: Հավերժական երիտասարդությունը տարածված է դիցաբանության մեջ և հայտնի թեմա է գեղարվեստական ​​գրականության մեջ:

Կրոն և դիցաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարատև երիտասարդությունը աբրահամյան կրոններում դրախտի բնակիչների հատկանիշն է:

Հինդուիստները կարծում են, որ վեդական և հետվեդական ռիշիները հասել են անմահության, ինչը ենթադրում է սեփական տարիքի կամ նույնիսկ ձևի ըստ ցանկության փոխելու կարողություն: Սրանք անգամ յոգայում համարվում են սիդդան։Նշվում է, որ Մարկանդեաները միշտ մնում են 16 տարեկան հասակում:

Հավերժական կյանքի և ավելի կոնկրետ հարատև երիտասարդության միջև տարբերությունը հունական և հռոմեական դիցաբանության մեջ հաճախադեպ կրկնվող թեմա է: Տիթանոսը,իր մասին գրված առասպելում, Աստծուց անմահության պարգև է խնդրում, սակայն մոռանում է հարատև երիտասարդության մասին։

3-րդ դարի արձակ Էդդայում՝ Սկանդինավյան դիցաբանության մեջ  Իդունը նկարագրվում է որպես մեկը, որը աստվածներին ապահովում է խնձորներով, որոնք էլ իրենց հերթին ապահովում են նրա հավերժ երիտասարդությունը։

Թելոմերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատի ԴՆԹ-ն մեծ դեր է խաղում ծերացման գործընթացում: Ծերացումը սկսվում է նույնիսկ ծնվելուց առաջ, երբ բջիջները սկսում են մեռնել և փոխարինման կարիք են ունենում: Յուրաքանչյուր քրոմոսոմի ծայրում կան ԴՆԹ-ի կրկնվող հաջորդական թելոմերներ, որոնք պաշտպանում են քրոմոսոմը այլ քրոմոսոմների հետ միանալուց և կատարում են մի քանի հիմնական դերեր։ Այս դերերից մեկը բջիջների բաժանումը կարգավորելն է՝ թույլ տալով յուրաքանչյուր բջջի բաժանմանը հեռացնել գենետիկական կոդի փոքր քանակություն: Հեռացված նյութի քանակությունը տատանվում է՝ կախված վերարտադրվող բջիջի տեսակից: Թելոմերների աստիճանական կրճատումը սահմանափակում է բջիջների բաժանումը 40-60 անգամով, ինչը հայտնի է նաև որպես Հայֆլիքի11 սահման։ Այս սահմանին հասնելուց հետո ավելի շատ բջիջներ են մահանում, քան կարող են փոխարինվել նույն ժամանակահատվածում: Այսպիսով, այս սահմանին հասնելուց անմիջապես հետո օրգանիզմը մահանում է։ թելոմերների կարևորությունն այժմ ակնհայտ է. երկար թելոմերներ, երկար կյանք: [1]

Այնուամենայնիվ, կաթնասունների թելոմերների համեմատական ​​կենսաբանության ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թելոմերների երկարությունը փոխկապակցված է կյանքի տևողության հետ հակադարձ այլ ոչ թե ուղղակիորեն, և եզրակացվել է, որ թելոմերների երկարության և կյանքի տևողության միջև կապը դեռևս հակասական է:[2]Բացի այդ տարիքի հետ որոշ միտոտիկ ապարատում, օրինակ՝ առնետի ուղեղում[3], թելոմերների կրճատում տեղի չի ունենում։ Մարդկանց մոտ թելոմերների երկարությունը մկանային հյուսվածքներում մնում է կայուն 23-74 տարեկանն ընկած հատվածում։.[4] Բաբունի մկանային հյուսվածքում, որը բաղկացած է լիովին տարբեր միտոտիկ ապարատից, մանրաթելի մի փոքր տոկոսը՝ 3%-ից պակասը,պարունակում է վնասված թելոմերներ, և այդ տոկոսը տարիքի հետ չի աճում: [5] Այսպիսով, թելոմերների կրճատումը այնքան մեծ դեր չունի ուղեղի կամ կմախքային մկանների բջիջների ծերացման համար:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քաղցկեղածին բջիջների 90 տոկոսը պարունակում է մեծ քանակությամբ թելոմերազ կոչվող ֆերմենտ:[6] Թելոմերազը ֆերմենտ է, որը լրացնում է մաշված թելոմերները՝ ծայրերին հիմքեր ավելացնելով և դրանով իսկ թարմացնելով թելոմերները: Քաղցկեղածին բջիջը, ըստ էության, ակտիվացնում է թելոմերազի գենը, և դա թույլ է տալիս դրանց ունենալ անսահմանափակ քանակությամբ բաժանումներ՝ առանց թելոմերների կրճատման: Բջիջների այլ տեսակները, որոնք կարող են գերազանցել Հայֆլիքի սահմանը, ցողունային բջիջներն են, մազերի ֆոլիկուլները և սեռական բջիջները:[7] Դա պայմանավորված է նրանով, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ Թելոմերազ:

Թերապիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն գաղափարը, որ մարդու մարմինը կարող է վերականգնվել ծերության ժամանակ և ավելի երիտասարդ դառնալ, զգալի  հետաքրքրություն է առաջացրել վերջին մի քանի տարիների ընթացքում, այդ թվում այնպիսի ընկերությունների շրջանում, ինչպիսիք են Human Longevity Inc-ը, Google Calico-ն և Elysium Health-ը: [8][9][10]Բացի այս խոշոր ընկերություններից, շատ ստարտափներ ներկայումս մշակում են թերապևտիկ միջոցներ՝ թերապիայի միջոցով լուծելու «ծերության մարտահրավերը»:[11][12] 2015 թվականին հայտարարվեց սենոլիտիկայի նոր դեղմիջողների մասին (ներկայումս գտնվում է նախնական մշակման փուլում), որը նախատեսված է թուլությանը նպաստող կենսաբանական գործոնների դեմ պայքարելու համար:[13]

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երիտասարդության կորուստ»-ը կամ ծերացման գործընթացը նպաստում է բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում քաղցկեղի, Պարկինսոնի, Ալցհեյմերի և այլ հիվանդությունների զարգացմանը: Արդյունքում, վերջին տարիներին բազմաթիվ մեծահարուստ անհատներ իրենց կարողությունններից մեծ գումարներ են նվիրաբերել բուն ծերացման գործընթացի գիտական ​​հետազոտությունների,ծերացման գործընթացը դանդաղեցնելու և դրան դեմ գնալու թերապիաների համար:[14] Այդ մարդկանց թվում են Ջեֆ Բեզոսը, Ռեյ Կուրցվեյլը, Փիթեր Թիլը[15], Օբրի դե Գրեյը, Լարի Էլիսոնը, Սերգեյ Բրինը, Դմիտրի Իցկովը, Փոլ Գալենը[16] և Մարկ Ցուկերբերգը։[17]

See also[խմբագրել | խմբագրել կոդը]

References[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lee J. Siegel. «ARE TELOMERES THE KEY TO AGING AND CANCER?». Արխիվացված է օրիգինալից 2013-01-20-ին.
  2. Gomes NM, Ryder OA, Houck ML, Charter SJ, Walker W, Forsyth NR, Austad SN, Venditti C, Pagel M, Shay JW, Wright WE (2011). «Comparative biology of mammalian telomeres: hypotheses on ancestral states and the roles of telomeres in longevity determination». Aging Cell. 10 (5): 761–768. doi:10.1111/j.1474-9726.2011.00718.x. PMC 3387546. PMID 21518243.
  3. Cherif H, Tarry JL, Ozanne SE, Hales CN (2003). «Ageing and telomeres: a study into organ- and gender-specific telomere shortening». Nucleic Acids Res. 31 (5): 1576–1583. doi:10.1093/nar/gkg208. PMC 149817. PMID 12595567.
  4. Renault V, Thornell LE, Eriksson PO, Butler-Browne G, Mouly V (2003). «Regenerative potential of human skeletal muscle during aging». Aging Cell. 1 (2): 132–139. doi:10.1046/j.1474-9728.2002.00017.x. PMID 12882343. S2CID 7020102.
  5. Jeyapalan JC, Ferreira M, Sedivy JM, Herbig U (2007). «Accumulation of senescent cells in mitotic tissue of aging primates». Mech Ageing Dev. 128 (1): 36–44. doi:10.1016/j.mad.2006.11.008. PMC 3654105. PMID 17116315.
  6. Klaus Damm (2001). «A highly selective telomerase inhibitor limiting human cancer cell proliferation». The EMBO Journal. 20 (24): 6958–6968. doi:10.1093/emboj/20.24.6958. PMC 125790. PMID 11742973.
  7. Peter J. Hornsby (2007). «Telomerase and the aging process». Experimental Gerontology. 42 (7): 575–81. doi:10.1016/j.exger.2007.03.007. PMC 1933587. PMID 17482404.
  8. «Former unicorn genetics startup Human Longevity loses its horn». 2018-12-11. Վերցված է December 26, 2018-ին.
  9. «Google's Long, Strange Life-Span Trip». Վերցված է December 26, 2018-ին.
  10. «The Anti-Aging Pill». Վերցված է December 26, 2018-ին.
  11. «Esthechoc: Scientists invent 'anti-ageing' chocolate».
  12. «Startup Alkahest inks a $50M deal for anti-aging R&D».
  13. «New "Senolytic" Drugs Can Dramatically Increase Healthy Lifespan». 11 March 2015.
  14. Wallace, Benjamin (August 23, 2016). «An MIT Scientist Claims That This Pill Is the Fountain of Youth». New York Magazine (անգլերեն).
  15. «Billionaire Peter Thiel embarks on anti-aging crusade».
  16. «These Tech Billionaires Are Determined to Buy Their Way Out of Death». Business Insider.
  17. «Zuckerberg, Brin join forces to extend life». February 20, 2013. Վերցված է August 8, 2016-ին.

Կաղապար:Longevity