Սևագիր:Ասլան Գալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

[1]
Ասլան Գալոյան Հակոբի,ծնվել է 1891 թվականին Կուրթանում,գյուղի քահանայի ընտանիքում:Չորս տարեկանում զրկվել է հորից և ունեցել դժվար մանկություն:Պատանեկության տարիներին նա զբաղվել է անասնապահությամբ:20 տարեկանում մասնակցել է Քանաքեռ-ԳԷՍԻ շինարարական աշխատանքներին։ 1921թ. աշխատանքի է ընդունվել Ալավերդու պղնձաձուլարանում որպես բանվոր:1954թ. բարձր է գնահատվել Ասլան Գալոյանի աշխատանքը, նա առաջադրվել և ընտրվել է ՍՍՀՄ Գերագույն Սովետի Ազգությունների սովետի դեպուտատ ավելի քան 3 անգամ:1954-1960թթ. նա եղել է դեպուտատ ՍՍՀՄ-ի բարձրագույն մարմիններում:Կառավարությունը բարձր է գնահատել նրա աշխատանքը:Նա պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով և մեդալներով:Քառասուն երկար ու ձիգ տարիներ աշխատել է պղնձաձուլարանում և 1961թ. անցել է միութենական նշանակության անհատական կենսաթոշակի։ Մահացել է 1972թվականին, նրա զավակները,թոռները և անգամ ծոռները մեծ հպարտությամբ են հիշում նրան։

Ասլան Գալոյան

[2][3]

  1. Հակոբջանյան, Լենդրոշ (2012). Կուրթան. Երևան: ՎԱՐԴՀՐԱՏ. էջ 260. ISBN 978-9939-833-11-8.
  2. Նկարները համարվում են առկա փաստերի վառ օրինակներ
  3. Հակոբջանյան, Լենդրոշ (2012). Սիլվա Զոհրաբյան (ed.). Կուրթան. Երևան: ՎԱՐԴՀՐԱՏ. էջ 260. ISBN 978-9939-833-11-8.