Սրբոսյեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սերբոհատ

Սրբոսյեկ (խորվ.՝ Srbosjek, բառացի՝ սերբեր հատող, սերբահատ), կոպիտ կաշվե ձեռնոցի մեջ ներառված դաշույնի շեղբ։

Օգտագործել են խորվաթ ուստաշները (խորվաթական ֆաշիստներ)[1][2][3]։ Երախկալի փոխարեն ձեռնոց է։ Շեղբը հասատված ձև չի ունեցել։ օգտագործվել են և ձևափոխված մանգաղ, և 30 սմ-ից երկար գործարանային դաշույնի շեղբեր։ 1926 թվականից արտադրել է գերմանական «Զոլինգեն» ընկերությունը «Դանակ խրձերի համար» (գերմ.՝ Garbenmesser) անունով։

Սրբոսյեկի նոր տարբերակը նախագծվել է Անտե Պավելիչի խորվաթական կառավարության հատուկ մրցույթից հետո, որում քննարկվում էր, թե ինչպիսի դաշույն սարքել, որով դահիճը կարողանա սպանել արագ և արդյունքում չհոգնի[2]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին խորվաթական կառավարության պատվերով գերմանական Զոլինգեն քաղաքում պատրաստվում է այս դանակների մեծ թվաքանակ։ Սրբոսյեկերը օգտագործվել են Յասենովաց համակենտրոնացման ճամբարում և այլ նմանատիպ վայրերում սերբերի զանգվածային սպանությունների համար[1][2][3]։ Այս դանակները կաշվե մասի վրա հաճախ ունեին «Գրավիզո» (գերմ.՝ Gräwiso, Գրեյֆրաթ եղբայրների գերմ.՝ Gräfrath Gebrüder) դրոշմը[4], որի պատճառով էլ հաճախ դրանց անվանում են «Գրավիզո դանակ»։

Յասենովաց համակենտրոնացման ճամբարում սրբոսյեկով սպանելու մրցումներ էին անցկացնում։ Ամերիկացի քննիչ Բլյում Հովարդի տվյալներով նման մրցումներից մեկի հաղթողն է եղել ոմն Պետար Բրզիցա, որ մեկ գիշերվա ընթացքում 1360 սերբ է մորթել[5] (այլ տվյալներով՝ 1300[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Jasenovacki logor smrti, Nikola Nikolic, 1948
  2. 2,0 2,1 2,2 Takozvana NDH, Dr Mladen Colic, Deltapres, Beograd, 1973
  3. 3,0 3,1 Vatikan i Jasenovac, Vladimir Dedijer, Dokumenti (Beograd, 1987)
  4. Գրեյֆրաթ եղբայրների դրոշմը
  5. Wanted ! : The Search for Nazis in America, Howard Blum, Quadrangle/New York Times Book Co. 1977
  6. The Career of Andrija Artukovic