Ստորջրյա կինոնկարահանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կորալային խութերի նկարահանում

Ստորջրյա նկարահանում, ջրի տակ գտնվող օբյեկտների (ծովային և անուշահամ ջրերի ֆլորայի և ֆաունայի), ստորջրյա աշխատանքների, ջրի մեջ կազմակերպվող խաղերի կինոնկարահանումը։ Կատարվում է սովորական կինոապարատներով՝ սուզանավերի և խորջրյա սարքերի լուսանցույցների, ջրավազանների, ակվարիումների թափանցիկ պատերի միջով։

Ստորջրյա նկարահանումը լայն տարածում է ստացել աքվալանգի հայտնադործումից հետո։ Աքվալանգը օպերատորին հնարավորություն է տալիս բավական երկար ժամանակ (1 ժ և ավելի) գտնվելու ջրի տակ։ Շարժման հարմարության համար օպերատորները հաճախ օգտվում են ստորջրյա քարշիչից (սկուտերից), իսկ միմյանց հետ կապը պահպանվում է հիդրոձայնային սարքերի միջոցով։ Տեխնիկայի ժամանակակից մակարդակը հնարավորություն է տալիս կինոնկարահանում կատարել նաև այնպիսի խորություններում, որոնք անհասանելի են աքվալանգիստների համար։ Այս դեպքում կինոապարատը աշխատում է հեռակառավարմամբ։ Նկարահանվող օբյեկտների թույլ լուսավորվածության դեպքում կիրառվում են ջրի տակ աշխատելուն հարմարեցված լուսավորման սարքեր։ Բնական ջրավազաններում ջրի մեծ լուսացրման պատճառով ստորջրյա կատարում են բարձր ցայտագունություն (կոնտրաստ) ունեցող գունավոր կինոժապավեններով։ Ստորջրյա նկարահանումը կիրառում են գեղարվեստական, ուսումնական, գիտամասսայական և գիտահետազոտական ֆիլմերի նկարահանման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 149