Ստիլտյեսի ինտեգրալ

Ստիլտյեսի ինտեգրալ, անվանումը ի պատիվ նիդերլանդացի մաթեմատիկոս Թոմաս Իոհաննես Ստիլտյեսի (անգլ.՝ Thomas Joannes Stieltjes, 1856—1894)։
Ավարտել է Դելֆթի պոլիտեխնիկական դպրոցը։ 1877—1883 թվականներին աշխատել է Լեյդենի աստղադիտարանում, 1886 թվականից՝ Թուլուգի համալսարանում։ 1894 թվականին ընտրվել է Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ։ Հիմնական աշխատանքները վերաբերում են ֆունկցիոնալ անընդհատ կոտորակներին, մոմենտների պրոբլեմին, օրթոգոնալ բազմանդամների տեսությանը, մոտավոր ինտեգրմանը և դասական անալիզի այլ հարցերի։ Ստիլտյեսը հանգել է ինտեգրալի մի ընդհանրացման, որը կոչվել է իր անունով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 141)։ ![]() |