Ստարտեր (այլ կիրառումներ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստարտեր-ի արտաքին տեսքը
Ստարտ-ի ծայն
Ստարտերի մասերը

Ստարտեր (անգլ․ <starter, <ստարտ (անգլերեն)start> — սկսել, գործարկել), եզրը կարող է վերաբերել՝

1․ Շարժիչի գործարկման համակարգի հիմնական ագրեգատ, որը շարժիչի լիսեռին հաղորդում է գործարկման համար անհրաժեշտ պտտման հաճախականություն։ Ստարտերի հիմնական հանգույցներն են շարժիչը, ռեդուկտորը, հիմնական շարժիչի լիսեռի հեա կցորդման և ապակցորդման հարմարանքները, գործարկման հարմարանքը։

Ըստ աշխատանքի սկզբունքի ստարտերները լինում են

  • իներցիոն,
  • ուղղակի գործողության
  • համակցված։

2․ Տարբերում են տուրբոստարտերներ, էլեկտրական, պնեմատիկ, հիդրավլիկական և բենզինային ստարտերներ։ Տորբո ստարտերներում որպես շարժիչ օգտագործում են օդով կամ գազերով պտտման մեջ դրվող տուրբինը։ Էլեկտրական Ս հաստատուն հոսանքի էլեկտրաշարժիչ է (մինչե 13000 պտ/ր պտտման հաճախականությամբ)։

3․ Պնեմատիկ և հիդրավլիկական ստարտերն իրենցից ներկայացնում է որպես շարժիչ օգտագործվող պոմպեր կամ կոմպրեսորներ։

4․ Լուսատեխնիկայում՝ լյումինեսցենտային լամպերը վառելու հարմարանք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 111