Jump to content

Ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշարձան (Քիշնև)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշարձան (Քիշնև)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ և victims of communism memorial?
Ստեղծում2013
Երկիր Մոլդովա
ԲնակավայրՔիշնև
 Memorial to the Victims of Communism Deportations in Moldova Վիքիպահեստում

Ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշարձան (ռումիներեն՝ Monumentul în memoria victimelor deportărilor regimului comunist), խորհրդային տոտալիտար ռեժիմի ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին նվիրված հուշարձան, որը կանգնեցվել է Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում, երկաթուղային կայարանի դիմաց, կայարանի հրապարակում։

2006 թվականից Մոլդովայի մայրաքաղաքի երկաթուղային կայարանի այգում նախատեսվում էր հուշարձան կանգնեցնել ստալինյան բռնաճնշումների զոհերի հիշատակին։ Հուշարձանի վերջնական տեղադրումից առաջ դրա տեղում քարե սալաքար է տեղադրվել՝ «Aici va fi înalţat un monument în memoria viktimilor represiunilor staliniste» («Այստեղ հուշարձան կկանգնեցվի՝ ի հիշատակ Ստալինյան բռնաճնշումների զոհերի» մակագրությամբ)։

2013 թվականի հուլիսի 26-ին Բելառուսում պատրաստված հուշարձանը տեղադրվել է նախատեսված վայրում[1]։ Հուշարձանը կոչվում է նաև «Ցավի գնացք» («Trenul Durerii»): Կոմպոզիցիան ներկայացնում է մարդկանց, որոնք սերտորեն խցկված են մեկ սյունակի մեջ, նրանք միաձուլվում են՝ կազմելով գնացք[2]։ Հուշարձանի չափերն են՝ 3 մետր բարձրություն և 12 մետր երկարություն։ Հուշարձանը պատրաստված է բրոնզից և կշռում է 15 տոննա։ Քանդակագործ` Յուրի Պլատոն:

Հուշարձանի արտադրությունն ու շրջակա տարածքի կազմակերպումն արժեցել է 24 մլն լեյ[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Point.md: «На Привокзальной площади появился памятник жертвам депортаций», 26 июля 2013
  2. РИА Новый День: «Поезд боли» установлен в Кишиневе, 26 июля 2013
  3. «Открытие памятника «Поезд Боли» пройдет после установки пьедестала и обустройства сквера | PUBLIKA .MD». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.