Սպիտակ ճակատով շնիկը (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ ճակատով շնիկը
ռուս.՝ Белолобый
Տեսակպատմվածք
Ժանրպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Երկիր Ռուսական կայսրություն
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1895
Հրատարակվել է1895

«Սպիտակ ճակատով շնիկը» (ռուս.՝ Белолобый), Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքը` գրված 1895 թվականին։ Առաջին անգամ հրապարակվել է «Մանկական ընթերցանություն» ժողովածուում 1895 թվականին № 11 համարում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայլի մասին սյուժեի մտահղացումը, որը բռնել էր տիրոջ շան ձագին ոչխարի փոխարեն, Չեխովի մոտ ծագել է պատմվածքի հրապարակումից մոտավորապես մեկ տարի առաջ։ «Երեք տարի» վիպակին վերաբերող աշխատանքների մասին կատարված նշումներում 1894 թվականից կա այսպիսի գրառում. «Գայլը` նյարդայնացած, հոգատար, զավակասեր, սպիտակ ճակատով շնիկին քարշ տվեց ձմեռանոց` նրան գառնուկի տեղ դնելով։ Նա մինչ այդ գիտեր, որ այնտեղ երկու տարեկան ոչխար կար իր գառնուկի հետ։ Երբ քարշ էր տալիս սպիտակաճակատին, հանկարծ ինչ-որ մեկը սուլեց, նա վախից բերանից բաց թողեց շանը, իսկ սա ընկավ նրա ետևից։ Տեղ հասնելով` նա սկսեց գայլի ձագերի հետ կաթ ուտել։ Մինչև հաջորդ ձմեռ նա քիչ էր փոխվել, միայն նիհարել էր, և ոտքերն էին երկարել, ճակատի սպիտակ նշանն էլ կատարյալ եռանկյան տեսք էր ստացել, իսկ գայլը վատառողջ էր»։

Գրողի եղբայրը՝ Ալ. Պ. Չեխովը, գրում էր. «Եղբորս բակում (Մելիխովում) ապրում էին երեք սև բակային շներ <...> և նրանց հետ միջին հասակի սպիտակ ճակատով շնիկը։ Վերջինիս եղբայրն անմահացրել է իր «Սպիտակ ճակատով շնիկը» կարճ պատմվածքում[1]։

1894 թվականի աշնանը Չեխովը բողոքում էր «Մանկական ընթերցանություն» ամսագրի խմբագիր Դ. Ի. Տիխոմիրովին, որ հատուկ երեխաների համար գրելը դժվար է։ Սակայն Տիխոմիրովը հույս ուներ, որ Չեխովն իր ամսագրին կուղարկի տարեկան երկու-երեք պատմվածք։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Պ. Չեխովի պատմվածքը, առաջին անգամ հրապարակվել է «Մանկական ընթերցանություն» ժողովածուում, 1895 թվականի № 11 համարում՝ Անտոն Չեխով ստորագրությամբ, Վ. Ի. Անդրեևի նկարազարդումներով։

Պատմվածքը տպագրվել է 1899 թվականին «Ռուս գրողների կյանքի և բնության մասին պատմվածքների ժողովածուում, որը երեխաների համար հավաքագրել է Մ. Վասիլևը»։ Առանց Չեխովի համաձայնության 1899 թվականին Կլյուկինը պատմվածքը հրապարակել է առանձին բրոշյուրով «Բարի հոգիներ» շարքում, № 36: Պատմվածքը ընդգրկվել է Ադոլֆ Մարքսի կողմից հրապարակված Ա. Պ. Չեխովի ստեղծագործությունների ժողովածուի մեջ։

Չեխովի կենդանության օրոք պատմվածքը թարգմանվել է գերմաներեն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի մարտյան գիշեր սոված գայլը որսի էր գնացել իր որջից չորս վերստ հեռավորության վրա գտնվող ձմեռանոցի կողմը։ Գայլի որջում երեք հատ սոված գայլուկներ կային, նրանց մայրը հղի էր և բավարարվում էր մանր ավարով։ Կենդանիների գոմը, որտեղ երկու ոչխար կար, պահպանվում էր տարեց պահակ Իգնատի կողմից։ Գայլը գոմ էր մտել, որտեղից շան հաչոց էր լսվել։ Գայլը բռնել էր գառնուկին և հեռու փախել, մինչև շան հաչոցը կտրվի։ Այդքանից հետո միայն նա ուշադրություն էր դարձրել, որ իր ատամների արանքում շան ձագ էր։ Շների նկատմամբ զզվանքի պատճառով նա շան ձագին չկերավ, այլ դեն նետելով վազեց դեպի որջը։ Շան ձագը վազեց նրա ետևից որջում գգվելով գայլի ձագերին, նա սկսեց խաղալ նրանց հետ։ Մի անգամ գայլը որոշեց ուտել շան ձագին, բայց նա լիզեց նրա դունչը և գայլը նորից մտքափոխվեց։ Որոշ ժամանակ անց գայլը կրկին որսի գնաց, նրա ետևից էլ շան ձագը, որի հաչոցի հետևանքով գայլը դատարկաձեռն վերադարձավ։ Իգնատը որոշեց, որ տանիքի անցքը բացվել էր սպիտակ ճակատով շան կողմից, որին մարդիկ այդպես էին կոչում։

Ադապտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականին ռեժիսոր Սերգեյ Սերյոգինի կողմից նկարահանվել է «Սպիտակաճակատը» ռուսական մուլտֆիլմը «Ա. Պ. Չեխովի պատմվածքներ» շարքից։ 2011 թվականին ֆիլմը ստացել է «Ոսկե արծիվ» մրցանակը, որպես 2010 թվականի լավագույն անիմացիոն ֆիլմ[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Гольцев В. А. Ст. «Дети и природа в рассказах А. П. Чехова» «Детское чтение», 1904, № 2, стр. 248-249.
  • Ал. Чехов. В Мелихове. (Страничка из жизни Ант. П. Чехова). - «Нива», 1911, № 26, 25 июня, стр. 478.
  • Чехов А. П. Белолобый // Чехов А. П. Полное собрание сочинений и писем: В 30 т. Сочинения: В 18 т. / АН СССР. Ин-т мировой лит. им. А. М. Горького. - М.: Наука, 1974-1982.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ал. Чехов. В Мелихове. (Страничка из жизни Ант. П. Чехова). - «Нива», 1911, № 26, 25 июня, стр. 478)
  2. Объявлены номинанты кинопремии «Золотой орёл» 2010 года.22.12.2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]