Սպիտակ լռություն (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սպիտակ լռություն
անգլ.՝ The White Silence
ՀեղինակՋեկ Լոնդոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրգեղարվեստական գրականություն
Նկարագրում էՅուկոն
Երկիր ԱՄՆ
Հրատարակման տարեթիվ1899

«Սպիտակ լռություն», կարճ պատմվածք՝ գրված ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի կողմից 1899 թվականին։ Լոնդոնի շատ պատմվածքների նման, իրադարձությունները տեղի են ունենում Յուկոնում։ Պատմվածքը ժամանակագրում է երեք մարդու ճանապարհորդությունը Յուկոնում գտնվող Հյուսիսային նահանգով, երբ նրանք փորձում են քաղաքակրթություն հասնել գարնանից առաջ։ Այս կարճ պատմվածքը վերաբերում է մարդու և բնության, ինչպես նաև մարդու և կենդանիների միջև միջև փխրուն փոխհարաբերություններին[1]։ Վերնագիրը մի արտահայտությունն է, որը Լոնդոնը հաճախ էր օգտագործում իր պատմվածքներում՝ սառած հյուսիսային բնապատկերները նկարագրելիս[2][3]։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյսոն- Մեյսոնը միջին տարիքի տղամարդ է, ով աշխատում է Յուկոնում։ Նա ծնվել է Թենասիում, բայց շատ տարիներ աշխատել է Յուկոնում։ Այդտեղի արահետներին շատ լավ ծանոթ է ու իրեն փորձագետ է համարում։

Ռութ- Ռութը Մայսոնի կինն է։ Նա բնիկ յուքոնցի է և ապրում է ճնշված կյանքով, քանի որ այդպես են վարվում կանանց նկատմամբ Յուկոնում։ Նա սիրում է Մեյսոնին, քանի որ վերջինս նրան վերաբերում է ինչպես հավասարի։

Խուլ ու համր երեխա- նույնպես Յուկոնի բնիկներից է։ Նա հանդիպել է Մեյսոնին փոքր ժամանակ և ճանապարհորդում է նրա ու Ռութի հետ։ Դարձել է Մեյսոնի օգնականը։ «Սպիտակ լռությունը» Լոնդոնի բազմաթիվ կարճ պատմվածքներից առաջինն է, որի մեջ հանդիպում է այս երեխան։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի սկզբում Մեյսոնը, Ռութը և համր տղան Յուկոնի հյուսիսային արահետում են, ջերմաստիճանը -50 աստիճանից ցածր է, և նրանք փորձում են քաղաքակրթություն հասնել գարնանից առաջ։ Նրանց սնունդը վերջանում է և այն չի բավարարում, որպեսզի շները կշտանան, ու նրանք սկսում են գողություն անել[4]։ Մեյսոնը համրին ասում է, որ շներից մեկին շատ չի մնացել ապրելու։ Նա փորձում է շնասահնակը վեր բարձրացնել բլրի լանջով, բայց գագաթին հասնելով շներից մեկը սայթաքում է, Մեյսոնն ընկնում է, իսկ սահնակը հետ է գլորվում՝ ամեն ինչ իր հետ քաշելով դեպի ներքև։ Մեյսոնը դաժանորեն ծեծում է շներին։ Ռութն ու համր տղան լուռ հետևում են նրան։ Մի քիչ անց Մեյսոնը հազիվ է կանգնեցրել իր սահնակը, երբ մի հսկայական սոճու ծառ է ընկնում նրա ուսերին։

Համր տղան ու Ռութը կտրատում են ծառը, կրակ վառում ու մորթու մեջ փաթաթում Մեյսոնին։ Նրա ոտքը, ձեռքն ու մեջքը կոտրվել են, գոտկատեղից ներքև անզգայացել է։ Երբ նրանք վրան են խփում, Մեյսոնը պատմում է Թենեսիում գտնվող իր տան և իր նախորդ կնոջ մասին, բայց հիմնականում խոսում է Ռութի հանդեպ իր սիրուց։ Նա համր տղային խնդրում է թողնել իրեն ու փրկել Ռութին և իր չծնված երեխային։ Համր տղան գնում է եղջերու որսալու, որով նրանք կկարողանային մի քանի շաբաթ գոյաատևել, բայց անհաջողության է մատնվում։ Վերադառնալով ճամբար՝ նա տեսնում է, որ շները փախել են ուտելիք փնտրելու։ Համրն իր հրացանով, իսկ Ռութը կացնով կռիվ են տալիս գազանների դեմ, բայց նրանց չոր սաղմոնի պաշարն անհետանում է։

Ունենալով ընդամենը հինգ ֆունտ ալյուր, որով պետք է հաղթահարեին մնացած 200 մղոն վայրի տարածությունը, համր տղան ու Ռութը շարունակում են իրենց ճանապարհորդությունը առանց Մեյսոնի, որը կոմայի մեջ է ընկել։ Ռութը, որը որպես բնիկ սովոր չէ ցուցադրել իր վիշտը, համբուրում է Մեյսոնին և իր սահնակով շարժվում դեպի քաղաքակրթություն։ Համրն սպասում է մինչև Մեյսոնի մահը, «սպիտակ լռությունը թվում էր քմծիծաղ է տալիս և մի մեծ վախ է համակում նրան»։ Մեյսոնի սիրտը դադարում է բաբախել, և ձյան միջով համրն իր սահնակով սլանում է առաջ[5]։

Հրատարակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակման պահին «Սպիտակ լռությունը» լավ է ընդունվել[5] և բազմիցս վերահրատարակվել է։ Այն առաջին անգամ լույս է տեսել Overland Monthly ամսագրի 1899 թվականի փետրվարի համարում.[6][7]։ Պատմվածքն ընդգրկված է Լոնդոնի «Գայլի որդին» պատմվածքների ժողովածուի մեջ[8], ինչպես նաև 1997 թվականին լույս տեսած «Հյուսիսային պատմվածքներում»[9]։ Համարվում է «Սպիտակ լռությունն ու հյուսիսային այլ հեքիաթներ» ժողովածուի վերնագրակիր պատմվածքը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Earle Labor (1961). Jack London's Literary Artistry: A Study of His Imagery and Symbols in Relation to His Themes. University of Wisconsin--Madison.
  2. Rebecca Stefoff (2002 թ․ ապրիլի 4). Jack London: An American Original (Oxford Portraits). Oxford University Press. էջեր 58–. ISBN 978-0-19-512223-7.
  3. Leonard Cassuto; Jeanne Campbell Reesman (1998). Rereading Jack London. Stanford University Press. էջեր 127–. ISBN 978-0-8047-3516-2.
  4. Blanche H. Gelfant; Lawrence Graver (2004 թ․ ապրիլի 1). The Columbia Companion to the Twentieth-Century American Short Story. Columbia University Press. էջեր 343–. ISBN 978-0-231-11099-0.
  5. 5,0 5,1 Alex Kershaw (2013 թ․ օգոստոսի 20). Jack London: A Life. St. Martin's Press. էջեր 82–. ISBN 978-1-4668-5169-6. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Kershaw2013» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  6. Carolyn Johnston (1984). Jack London--an American Radical?. Greenwood Press. ISBN 978-0-313-24464-3.
  7. John Perry (October 1981). Jack London, an American myth. Nelson-Hall. ISBN 978-0-88229-378-3.
  8. Leonard Cassuto; Jeanne Campbell Reesman (1998). Rereading Jack London. Stanford University Press. էջեր 255–. ISBN 978-0-8047-3516-2.
  9. Gay Salisbury; Laney Salisbury (2005 թ․ փետրվարի 17). The Cruelest Miles: The Heroic Story of Dogs and Men in a Race Against an Epidemic. W. W. Norton. էջեր 279–. ISBN 978-0-393-07621-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]