Jump to content

Սուֆրաժիստի թաշկինակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Սուֆրաժիստի թաշկինակ (Suffragette Handkerchief), Ուեսթ Հոթլիի Քահանայապետի տանը (անգլ.՝ The Priest House) ցուցադրվող թաշկինակ:

Թաշկինակի վրա ասեղնագործված է վաթսունվեց ստորագրություն և երկու շարք անվան սկզբնատառեր: Ստորագրությունները հիմնականում պատկանում են Հոլոուեյ բանտի այն կին բանտարկյալներին, որոնք դատապարտվել էին 1912 թվականի մարտին Կանանց սոցիալ-քաղաքական միության սուֆրաժիստների ցույցերի ժամանակ անհնազանդության ակցիաների `շինությունների ցուցափեղկեր, պատուհաններ կոտրելու համար: Անկարգությունների շարժառիթը բողոքն էր բանտում կանանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, խիստ վերահսկողության ենթարկելու դեմ[1][2]:

Ծագում

Ենթադրվում է, որ թաշկինակը առաջինը սկսել է ասեղնագործել Մերի Էնն Հիլիարդը, որն այն պահել է իր խուցընկերների համար որպես հուշանվեր, իսկ հետագայում նվիրաբերել Բրիտանական բուժքույրերի քոլեջի արխիվին[3]։ Այդ մասին հիշատակվել է «British Journal of Nursing» ամսագրի ( Բուժքույրերի բրիտանական ամսագիր) 1942 թվականի մարտ ամսվա համարում։

Միսս Մերի Հիլիարդը` քնքուշ ու շատ խիզախ սուֆրաժետուհին, քոլեջին է նվիրաբերել նուրբ վուշե ասեղնագործ թաշկինակը` ստորագրված բոլոր քաջարի կանանց կողմից, ովքեր 1912 թվականի մարտին տուժել են` բանտարկվելով խղճի համար՝ ի պաշտպանություն Հոլոուեյի բանտում կանանց ընտրական իրավունքի: Այն ցուցադրում է տարբեր գույներով ասեղնագործ 66 ստորագրություն,և մնում է միայն շնորհակալություն հայտնել միսս Մերի Հիլիարդին և Մեր Տիրոջը ու սպասել այն ժամանակվան,երբ այս պատմական նվերը պատշաճ կերպով կձևավորվի, կշրջանակվի ու կտեղադրվի Բրիտանական բուժքույրերի քոլեջի Պատմության բաժնում, որտեղ էլ նրա բացառիկ արժեքը գնահատված կլինի ըստ արժանվույն:

Հայտնի է, որ թաշկինակի վրա ստորագրություն թողած 66 կանանցից 61-ը ձերբակալվել են 1912 թվականի մարտին պատուհանները ջարդուփշուր անելու ժամանակ․ նրանք դատապարտվել են երկուսից մինչև վեց ամիս բանտարկության: Կանանցից 16-ը այդ ժամանակ պաշտոններ են զբաղեցրել Կանանց հասարակական-քաղաքական միության տեղական մասնաճյուղերում, մինչդեռ 18-ը նախկինում բանտարկված են եղել կանանց ընտրական իրավունքի օգտին իրենց գործողությունների համար, առնվազն չորսն էլ ձերբակալվել են ավելի ուշ: Կանանցից 24-ը մասնակցել է 1912 թ․ հացադուլներին, նրանցից տասնհինգի նկատմամբ կիրառել են հարկադրական կերակրման մեթոդներ (forcibly-fed, Մեծ Բրիտանիայում հարկադիր կերակրումը շատ հին կիրառություն ուներ)։ Կանանց սոցիալ-քաղաքական միության ⟨WSPU⟩ ղեկավարությունը այս կանանց պարգևատրել է Հացադուլի մեդալ:

Հետագա սեփականացում և ցուցադրություն

Հայտնի չէ, թե 1956 թվաակնին Բրիտանական բուժքույրերի քոլեջի փակվելուց հետո «Սուֆրաժիստի թաշկինակը» ինչպես է 1960-ականներին հավաքածուից հայտնվել Ուեսթ Հոթլիի (West Hoathly) Քահանայական տան (Priest House ) վերակացու Դորա Առնոլդի խառը իրերի ցուցահանդես-վաճառքում։ Հայտնի չէ նաև, թե թաշկինակը ինչ առնչություն ունի Ուեսթ Հոթլի գյուղի հետ, հայտնի է միայն այն, որ Քահանայապետի տան սեփականատեր Ջոն Գոդվին Քինգի դուստր Ուրսուլան 20-րդ դարի սկզբին «Կանանց ընտրական իրավունքի համայնք» միջազգային կազմարկերպության անդամ էր։

Հետազոտությունները շարունակվում են, Թաշկինակը ցուցադրված է թանգարանի առաջին հարկում, և հասանելի են միայն ստորագրողների ցուցակը և նրանց ակտիվության վերաբերյալ որոշ նշումներ։

2018 թ․ սեպտեմբերից 2019 թ․ հունվար ամիսներին Սուֆրաժիստի թաշկինակը ցուցադրվել է Բժիշկների թագավորական քոլեջում՝ «500 տարի կանայք բժշկության մեջ» ցուցահանդեսում՝ «Այս տագնապալի հարցը» ակցիայի շրջանակներում: Ցուցադրության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում էր շոտլանդացի բժիշկ Ալիս Ստյուարտ Քերի (1853–1943թթ.) ստորագրությունը: Նա Բիրմինգհեմի մանկական հիվանդանոցի վիրաբույժ էր, երեխաների Վիրալ մանկական հիվանդանոցի` պատվավոր բժիշկ։ Դոկտոր Քերը Բիրքենհեդի Կանանց ընտրական իրավունքի միության ակտիվիստներից էր․ շատերի հետ նա էլ է 1912-ին դատապարտվել և երեք ամիս անցկացրել Հոլոուեյ բանտում՝ Հարրոդսի պատուհանը ջարդելու համար (Հարրոդս («Harrods»)՝ Լոնդոնի ամենահայտնի հանրախանութներից մեկը):

Տես նաև

  • Էմմելին և Քրիստաբել Պանկհերսթի հուշահամալիր (Emmeline and Christabel Pankhurst Memorial)
  • Հոլոուեյ կրծքանշան (Holloway brooch)
  • Holloway դրոշակ (Holloway banner)
  • Հացադուլի կրծքանշան (Hunger Strike Medal)
  • Ընտրական իրավունքի զարդեր (Suffrage jewellery)
  1. «The Suffragette Handkerchief at the Priest House, West Hoathly» (PDF). Priest House. Museum of New-Zealand. Վերցված է 21 September 2021-ին.
  2. «Marking Suffrage Day - remembering Frances Parker». Te Papa’s Blog (անգլերեն). 2016-09-18. Վերցված է 2019-12-21-ին.
  3. «Prison embroidery by Suffragettes, 1905 - 1914». Selvedge Magazine. 27 May 2016. Վերցված է 2019-12-21-ին.