Jump to content

Կանայք դեղագործության մեջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
10:09, 10 Հունիսի 2024 տարբերակ, Lilit Sargsyan02 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Կանայք որոշ ժամանակ զբաղվել են դեղագործությամբ, սակայն ինչպես մյուս աշխատանքներում, այստեղ նույնպես նրանք ենթարկվել են սահմանափակումների[1]: Օրինակ, միայն 1964թ.-ին ընդունվեց Քաղաքացիական իրավունքների ամերիկյան ակտը, որն արգելում էր կանանց նկատմամբ խտրականությունը՝ միայն սեռով պայմանավորված աշխատանքի չընդունելը (ներառյալ դեղագործի մասնագիտությունը) [2][3]: Նույնիսկ այսօր ոչ բոլոր երկրներն են ապահովում կանանց համար աշխատանքի հավասար հնարավորություններ[4]:

Կանայք միջնադարյան դեղագործության մեջ

Ապոթեկարն այն բուժաշխատողն է, որը դեղամիջոցներ է տրամադրում բժիշկներին, վիրաբույժներին և հիվանդներին: Այժմ այդ գործը ստանձնել է ժամանակակից դեղագործը: Միջնադարում դեղագործները համալսարաններում չեն սովորել, ինչպես բժիշկները: Նրանք հիմնականում վերապատրաստվել են գիլդիաներում և աշկերտություններում: Դեղագործությամբ սովորաբար ընտանիքով են զբաղվել, և ընտանիքի կին անդամներն աշխատել են իրենց ամուսինների կողքին՝ խանութներում՝ սովորելով այդ մասնագիտությունը: Կանանց այդ ժամանակ դեռևս չէր թույլատրվում կրթություն ստանալ համալսարաններում, ուստի սա նրանց համար բժշկական գիտելիքների և բժշկության մեջ վերապատրաստվելու հնարավորություն էր : Նախկինում կանայք էին զբաղվում այլ կանանց առողջության հարցերով, որոնք հարմար չէին համարվում տղամարդկանց համար, ինչպես օրինակ մանկաբարձությունը: Թեև բժիշկները բժշկական խորհուրդներ էին տալիս, նրանք դեղորայք չէին պատրաստում, ուստի սովորաբար իրենց հիվանդներին ուղարկում էին դեղագործների մոտ, որոնք նաև որոշակի բժշկական խորհուրդներ էին տալիս:

Կանայք ժամանակակից դեղագործության մեջ

Կանանց դեղագործների ազգային ասոցիացիան հիմնադրվել է Լոնդոնում 1905 թվականի հունիսի 15-ին Մարգարետ Էլիզաբեթ Բյուքենանի և Իզաբելլա Սքիներ Քլարքի քննարկումներից հետո: Սկզբնական հանդիպումները տեղի են ունեցել Քլարքի տանը: Անդամ կարող էին դառնալ նրանք, ովքեր անցել էին հիմնական քննությունները, այդպիսով՝ 50 կանայք անմիջապես միացան: Մինչեւ 1912 թվականը Բյուքենենը պնդում էր, որ գործնականում բոլոր կանայք, ովքեր զբաղվում են դեղագործությամբ, ասոցիացիայի անդամներ են:[5]

Առաջատար դեղագործ կանայք

  • Աննա Դանացի (1532–1585), ոչ պրոֆեսիոնալ դեղագործ, այժմ համարվում է առաջին կին դեղագործուհին Գերմանիայում[6]:
  • Կատերինա Վիտալե (1566–1619), Մալթայի առաջին կին դեղագործը և քիմիկոսը, ինչպես նաև Knights Hospitaller-ի առաջին կին դեղագործը[7]:
  • Մարիա Դաուերեր (1624-1688) առաջին շվեդ կին դեղագործ, (առաջին պաշտոնապես վերապատրաստված կին դեղագործը Մարթա Լեթն էր)[8]:
  • Էլիզաբեթ Գուկինգ Գրինլիֆ (1681–1762)[9], առաջին կին դեղագործը Տասներեք գաղութներում: Նա համարվում է ԱՄՆ-ի առաջին կին դեղագործը[10]:
  • Սյուզան Հայհերսթ (1820–1909), ԱՄՆ-ում դեղագործի որակավորում ստացած առաջին կինը Ֆիլադելֆիայի դեղագործական քոլեջից[11][12][13]:
  • Մարի Կորիննա Պուտնամ Ջակոբի (1842–1906), 1863 թվականին ավարտել է Նյու Յորքի դեղագործական քոլեջը , դարձել առաջին կինը, որն ավարտել է Միացյալ Նահանգների դեղագործական դպրոցը[14][15]:
  • Իզաբելլա Սքիներ Քլարկ (1842–1926) և Ռոուզ Կումբս Մինշուլ (1845–1905), առաջին երկու կանայք, որոնք ընտրվել են Մեծ Բրիտանիայի դեղագործական ընկերության լիիրավ անդամներ 1879 թվականին[16]:
  • Մարգարետ Էլիզաբեթ Բյուքենան (1865–1940), առաջին կինը, որն ընտրվել է Մեծ Բրիտանիայի դեղագործական ընկերության խորհրդի անդամ 1918 թվականին՝ ծառայելով մինչև 1926 թ.[17][18]:
  • Կորա Դոու (1868–1915), դեղագործ Սինցինատիում, Օհայո, իր ժամանակի առաջատար կին դեղագործուհին, իր անունով բացել է տասնմեկ դեղագործական խանութ[19][20][21]:
  • Ֆանի Դիքո, առաջին կին դեղագործը Միացյալ Թագավորությունում (1870 թ.)[22]:
  • Ջուլիա Փերլ Հյուզ (1873–1950), առաջին աֆրոամերիկացի կին դեղագործը, որն ունեցել է իր սեփական դեղատունը[23]:
  • Ջին Իրվայն (1877–1962), Մեծ Բրիտանիայի դեղագործական ընկերության առաջին կին նախագահը 1947-1948 թթ.[24][25][26][27]:
  • Շարլոտ Ջեյքոբս, Նիդեռլանդների առաջին կին դեղագործը(1879 թ.):
  • Քերոլայն Քոփ, առաջին կին դեղագործը Ավստրալիայում (1880 թ.)[28][29]:
  • Շարլոտ Շոու և Նիլսին Շուսեն,Դանիայի առաջին կին դեղագործները (1896 թ.)[30]:
  • Աննա Լուիզ Ջեյմս (1886–1977), առաջին աֆրոամերիկացի կին դեղագործը Կոնեկտիկուտում[31][32]:
  • Էլլա Պ. Ստյուարտ (1893–1987), առաջին աֆրոամերիկացի կին դեղագործներից մեկը Միացյալ Նահանգներում[33][34]:
  • Քրիստինա Ջեսոպ Ուիլսոն, առաջին կին դեղագործը, որը որակավորում է ստացել Իռլանդիայի հարավում 1900 թվականին[35]:
  • Քամրան Ազիզ (1922-2017) և Այշե Դանա, Հյուսիսային Կիպրոսի առաջին կին դեղագործները (1944թ.)[36]:
  • Մարի Մունսոն Ռունգ (1928–2014), Ամերիկայի դեղագործների ասոցիացիայի (APhA) առաջին կին և առաջին աֆրոամերիկացի ընտրված նախագահը (1979 թ.)[37][38][39]:
  • Ռեմեդիոս Մ. «Ռեմի» Գաբրիել, առաջին կին լիցենզավորված դեղագործը Գուամում (1953 թ.)[40]:
  • Ջուլի Զինիհիտ, Սողոմոնյան կղզիներից առաջին կինը, որը 2010 թվականին աշխատել է որպես գլխավոր դեղագործ Ազգային ուղեգրային հիվանդանոցում[41]:
  • Անջելիտա Բոշ, առաջին կին դեղագործը Պուերտո Ռիկոյում[42]:

Ծանոթագրություններ

  1. USA (2009). «The global pharmacy workforce: a systematic review of the literature». Human Resources for Health. Ncbi.nlm.nih.gov. 7: 48. doi:10.1186/1478-4491-7-48. PMC 2706790. PMID 19545377.
  2. Wright, Susan (2005), The Civil Rights Act of 1964: Landmark Antidiscrimination Legislation, The Rosen Publishing Group, 978-1-4042-0455-3
  3. "Transcript of Civil Rights Act (1964)". Retrieved July 28, 2012.
  4. See generally, "Women's Human Rights", 1998, Human Rights Watch (available online).
  5. Rayner-Canham, Marlene; Rayner-Canham, Geoffrey (2008). Chemistry Was Their Life: Pioneering British Women Chemists, 1880–1949. Imperial College Press. էջ 398. ISBN 978-1-86094-987-6.
  6. Naumann, Rolf (1953). «Anna, Kurfürstin von Sachsen». Neue Deutsche Biographie. Վերցված է 2016-10-21-ին.
  7. «'Sex In the City' tour: The knights and their ladies of the night». The Malta Independent. 25 March 2007. Արխիվացված է օրիգինալից 6 December 2016-ին.
  8. Levertin Alfred, Schimmelpfennig Carl Fredrik Vilhelm, Ahlberg Karl, red (1910-1918). Sveriges apotekarhistoria från konung Gustaf I:s till närvarande tid. Bd 1, Stockholms stad, Stockholms län, Uppsala län, Södermanlands län, Östergötlands län, Jönköpings län, Kronobergs län. Stockholm: Ernst Westerbergs boktr.
  9. Oakes, Rensselaer Allston (1905). Genealogical and Family History of the County of Jefferson, New York. Higginson Book Company. էջ 241. Վերցված է October 31, 2016-ին.
  10. Henderson, Metta Lou; Worthen, Dennis B. (March 8, 2002). American Women Pharmacists: Contributions to the Profession. CRC Press. էջ 2. ISBN 978-0-7890-1092-6. Վերցված է October 31, 2016-ին.
  11. «Susan Hayhurst». American Journal of Pharmacy. Philadelphia College of Pharmacy and Science. 83: 32–39. 1911. Վերցված է November 29, 2016-ին – via Google Books.
  12. «Susan Hayhurst, pioneer female pharmacist, circa 1889». ExplorePAhistory.com. Վերցված է November 29, 2016-ին.
  13. Henderson, Metta Lou; Worthen, Dennis B. (March 8, 2002). American Women Pharmacists: Contributions to the Profession. CRC Press. էջ 10. ISBN 978-0-7890-1092-6. Վերցված է November 29, 2016-ին – via Google Books.
  14. Anyssa Garza (2018-05-10). «Happy Mother's Day to Women Pioneers in Pharmacy». Digital Pharmacist. Վերցված է 2018-12-31-ին.
  15. «Jacobi, Mary Putnam, 1842–1906. Papers of Mary Putnam Jacobi, 1851–1974: A Finding Aid». oasis.lib.harvard.edu. Արխիվացված է օրիգինալից 2018-04-25-ին. Վերցված է 2018-04-25-ին.
  16. The Pharmaceutical Journal11 APR 2019. «Seven women pharmacists entered into the Oxford Dictionary of National Biography | News». Pharmaceutical Journal. Վերցված է 2019-04-11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  17. The Pharmaceutical Journal11 APR 2019. «Seven women pharmacists entered into the Oxford Dictionary of National Biography | News». Pharmaceutical Journal. Վերցված է 2019-04-11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  18. Rayner-Canham, Marlene; Rayner-Canham, Geoffrey (2008). Chemistry Was Their Life: Pioneering British Women Chemists, 1880–1949. Imperial College Press. էջ 402. ISBN 978-1-86094-987-6.
  19. Fox, Irving P. (1915). «The Spatula - Google Books». Վերցված է 2017-03-18-ին.
  20. Henderson, ML; Worthen, DB (2004). «Cora Dow (1868–1915) - pharmacist, entrepreneur, philanthropist». Pharm Hist. 46 (3): 91–105. PMID 15712452.
  21. «Cincinnati News, Sports and Things to Do | Cincinnati Enquirer». The Enquirer. Արխիվացված է օրիգինալից 2014-02-28-ին. Վերցված է 2021-09-02-ին.
  22. «Looking back at 175 years of the Royal Pharmaceutical Society». 2016-04-15. Վերցված է 2018-03-16-ին.
  23. «USF Health News African American History Month: Seeing the past in today's health professions - USF Health News». Hscweb3.hsc.usf.edu. 2016-02-26. Վերցված է 2019-03-14-ին.
  24. «Woman's Distinction». The Glasgow Herald. June 5, 1947. Վերցված է 23 November 2014-ին.
  25. Stevens, Catherine M. C. Haines with Helen M. (2001). International women in science : a biographical dictionary to 1950. Santa Barbara, Calif. [u.a.]: ABC-CLIO. էջ 144. ISBN 978-1-57607-090-1.
  26. «Jean Kennedy Irvine». rpharms.com. Royal Pharmaceutical Society. Վերցված է 23 November 2014-ին.
  27. «Irvine, Jean Kennedy (c. 1877–1962)». www.encyclopedia.com.
  28. «Women in pharmacy: Key dates in history | AJP». ajp.com.au (ավստրալիական անգլերեն). 2 September 2016. Վերցված է 2018-03-16-ին.
  29. Chemist and Druggist: The Newsweekly for Pharmacy (անգլերեն). Benn Brothers. 1894.
  30. Inger Dübeck: Kvinders retlige stilling. I Den Store Danske. Hentet 7. october 2015
  31. «Anna Louise James». Cypresscemeteryosct.org. Վերցված է 2018-01-18-ին.
  32. Elizabeth J. Normen (27 January 2014). African American Connecticut Explored. Wesleyan University Press. էջեր 253–. ISBN 978-0-8195-7400-8.
  33. Royster, Jacqueline Jones (2003). "Ella Nora Phillips Myers Stewart." Profiles of Ohio Women, 1803 –2003. Athens, Ohio: Ohio University Press. 978-0-8214-1508-5. p. 97.
  34. "Ella Stewart." Contemporary Black Biography. Vol. 39. Detroit: Gale, 2003. Accessed via Biography in Context database, 2016-07-02. Available online via Encyclopedia.com.
  35. «A trip back in time for commemoration». 2012-04-11. Վերցված է 2018-03-16-ին.
  36. «KUZEY KIBRIS TÜRK CUMHURİYETİ NDE ECZACILIK VE ECZACI PROFİLİ - PDF Ücretsiz indirin». docplayer.biz.tr. Վերցված է 2021-11-04-ին.
  37. Metta Lou Henderson; Dennis B Worthen (8 March 2002). American Women Pharmacists: Contributions to the Profession. CRC Press. էջեր 120–. ISBN 978-0-7890-1092-6.
  38. admin (2014-01-08). «Mary Munson Runge 1928 ~ 2014». Kappa Epsilon. Վերցված է 2019-04-11-ին.
  39. «Little Known Black History Fact: Mary Munson Runge». Black America Web. Interactive One, LLC. 18 November 2016. Վերցված է 7 November 2017-ին.
  40. «Obituary». Marianas Business Journal (ամերիկյան անգլերեն). 2010-05-23. Վերցված է 2022-11-03-ին.
  41. «Just the Right Medicine - Solomon Times Online». SolomonTimes.com (անգլերեն). Վերցված է 2022-05-20-ին.
  42. «Adjuntas» (իսպաներեն). 17 September 2014. Վերցված է 2021-11-13-ին.