Jump to content

Ակսել Բակայոկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:45, 9 Հունիսի 2024 տարբերակ, Ակսել Ղազարեան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ակսել Բակայոկո
Քաղաքացիությունը  Կոտ դ'Իվուար[1] և  Ֆրանսիա[2]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 6, 1998(1998-01-06)[3] (26 տարեկան)
Ծննդավայր Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]
Դիրք եզրային կիսապաշտպան

Ակսել Մոհամեդ Բակայոկո (հունվարի 6, 1998(1998-01-06)[3], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[2]), կոտդիվուարցի արմատներով ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ.[4] , որն իր ֆուտբոլային կարիերայի ավարտին եզրային հարձակվողի դիրքում հանդես է եկել «Չեոնան Սիթի» ֆուտբոլային ակումբում։

Ակումբային կարիերա

Ինտեր

ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում Բակայոկոն իր առաջնելույթը նշել է Ինտերի կազմում, 2016 թվականի դեկտեմբերի 8-ին՝ «Սպարտա» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում։ Նա փոխարինեց Անդրեա Պինամոնտիին խաղի 80-րդ րոպեում[5][6]։

Սոշո

Նա 2017 թվականի հուլիսի 10-ին միացել է ֆրանսիական «Սոշոյին»։ Լիգա 2-ում իր առաջնաելույթը անցկացրել է հուլիսի 28-ին՝ փոխարինելով Ալդո Կալուլուին 65-րդ րոպեին։ Այդ խաղում նրա ակումբը 2-0 հաշվով հաղթանակ է տարել։ 2018 թվականի ապրիլի 6-ին «Օռլեանի» դեմ խաղում Ակսելը խփեց իր առաջին գոլը «Սոշոյի» կազմում[7]։

Սենկտ Գալեն

2018 թվականի հուլիսի 17-ին «Ինտերը» հայտարարել է, որ նրանք Ակսել Բակայոկոյին վարձավճարով տրամադրել են շվեյցարական «Սենկտ Գալեն» ակումբին[8]։ Բակայոկոն հաջող մրցաշրջան է անցկացրել շվեյցարական թիմի հետ․ այդ մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացնել է 34 խաղ, որոնցից շատերը աջ պաշտպանի դիրքում: Մրցաշրջանի վերջում հաստատվել է, որ Բակայոկոն ևս մեկ մրցաշրջան կմնա ակումբում[9][10]։

Ցրվենա Զվեզդա

2020 թվականի դեկտեմբերի 22-ին Բակայոկոն երեքուկես տարվա պայմանագիր է ստորագրել սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբի հետ։

Նովի Պազար

2022 թվականի փետրվարի 7-ին Բակայոկոն վարձավճարով տրվել է սերբական «Նովի Պազար» ակումբին՝ մինչև 2021–22 մրցաշրջանի ավարտը[11]։

Չեոնան Սիթի

2023 թվականի մարտի 21-ին Բակայոկոն միացել է կորեական «Չեոնան Սիթի» ակումբին[12]։

Ձեռքբերումնեեր

«Ցրվենա Զվեզդա»

Սերբիայի չեմպիոն (2): 2020/21, 2021/22 Սերբիայի գավաթակիր (2)՝ 2020/21, 2021/22

Ծանոթագրություններ

  1. https://www.unfp.org/joueur/axel-bakayoko-22399/
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://www.legifrance.gouv.fr/jorf/jo/2008/12/11/0288
  3. 3,0 3,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  4. «Accord pour le prêt d'Axel Bakayoko».
  5. «Internazionale vs. Sparta Prague - 8 December 2016 - Soccerway». soccerway.com. Վերցված է 2017-04-27-ին.
  6. Stefano Scacchi (December 9, 2016). «Eder per l'inutile successo Inter passa la sorpresa Hapoel Be'er Sheva». la Repubblica (italian). էջ 44.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. «Sochaux vs. Bourg-en-Bresse - 28 July 2017 - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017-09-02-ին.
  8. AXEL BAKAYOKO JOINS FC ST. GALLEN ON LOAN, inter.it, 17 July 2018
  9. Inter Owned Axel Bakayoko Will Remain At St. Gallen At Least Until June, sempreinter.com, 28 November 2018
  10. Bakayoko bleibt beim FCSG, dieostschweiz.ch, 2 July 2019
  11. «PAZAR AKTIVIRAO DVE TRANSFER BOMBE ZA KRAJ PRELAZNOG ROKA». facebook.com (սերբերեն). Fk Novi Pazar - Zvanična stranica. Վերցված է 7 February 2022-ին.
  12. «천안, '인터밀란' 출신 FW 바카요코 영입...외인 쿼터 '꽉' 채워[오피셜]».

Արտաքին հղումներ